Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցիների ստվար մասը Վրթանես սրբազանին իրենց առաջնորդ չի համարում

Անահիտ Հովսեփյան
26/12/2025
- 26 դեկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
58
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շաբաթներ ի վեր հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակներին՝ Հայաստանում եւ արտերկրում վրդովվեցրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների մարտնչող վարքը, իսկ նրանց մեջ Արցախի թեմական առաջնորդ Վրթանես սրբազանի ներկայությունն ամենաանսպասելին եղավ: Նրան հարցեր ուղղելու առիթ չի տրվում շաբաթներ ի վեր,  նախընտրում է չշփվել լրագրողների հետ, եւ վերջին երկու շաբաթվա ընթացքում ինձ հանդիպած արցախցիները դժգոհում են, որ իրենց հետ էլ խուսափում է հանդիպել: Մեզ հետ զրուցած արցախցիների մի մասը, որ խիստ քննադատում է Վրթանես սրբազանի՝ Մայր աթոռի, Վեհափառի դեմ ընդվզող վարքը, ցավոք, նախընտրում է անանուն մնալ, բայց կարծիքը հստակ է՝ Արցախի թեմակալ առաջնորդի հրաժարականն են պահանջում: «Ու՞մ թեկնածությունն են առաջադրում» մեր հարցին, հստակ անուններ չեն նշում, քանի որ «շատերին չեն ճանաչում, եւ կարգի համաձայն դա Ամենայն հայոց կաթողիկոսի գործառույթն է», հուշում են: Մեր զրուցակիցներից որեւէ մեկը չնշեց որեւէ պատճառ, պատրվակ, որ իրենց ծանոթ է եւ կռահել կտար, թե ինչն է դրդել Արցախի թեմակալին նման վարքագիծ դրսեւորել: Մեր հարցերն ուղղեցինք 2024 թվականից Արցախի 9 հոգանոց թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանին:

–Նախկինում երբեւէ նկատվե՞լ է, որ Վրթանես սրբազանը, առանց խորհրդակցելու  կարեւոր որոշում կայացնի:  Ո՞րն է ըստ Ձեզ նման քայլի պատճառը:

– Չեմ կարող ասել: Երբեւէ հարց չի եղել, որ չքննարկեինք եւ եթե մեր լիազորության սահմաններում էր, լուծում չգտնեինք: Այն, ինչ վերաբերում էր թեմական խորհրդին կամ քաղաքական  հանդիպումներին, պարզապես տեղյակ էր պահում: Սա անակնկալ էր:

–Թեմական խորհուրդը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ դեկտեմբերի 3-ին, Վրթանես սրբազանի պարզաբանումից հետո, նկատել տալով, թե նա ներողություն չի խնդրել բռնագաղթյալ ժողովրդից: Հնարավո՞ր է, որ խորհրդի անդամներն առաջիկայում նոր առաջնորդի նշանակման պահանջով դիմեն Վեհափառին: Ինչպե՞ս է լուծվելու թեմի առաջնորդի եւ անդամների միջեւ անհամաձայնությունը, վիրավորանքը:

-Մեր հայտարարության մեջ իր քայլերի մասին ամեն ինչ ասված է: Արցախցիների արձագանքը Մայր աթոռի, թեմակալ առաջնորդի նկատմամբ խիստ բացասական է: Իհարկե պաշտպանողներ կլինեն, բայց ստվար հատվածը Վրթանես սրբազանին չեն համարում իրենց առաջնորդը: Ինձ հետ շփվողների մեծ մասի կարծիքը դա է: Թե ո՛ր քաղաքական ուղղության են պատկանում, մղվում է հետին պլան:: Ինչպես է հանգուցալուծվելու, չեմ կարող ասել, եկեղեցական ներքին խնդիր է: Անվստահություն կա նրա նկատմամբ, արցախցիները պահանջում են, որ ինքը բացատրություն տա:

–Ալիեւի ֆաշիզմն ամեն օր ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը՝  միջազգային կառույցների լուռ «խրախուսմամբ»: «Ազգում » անդրադարձել ենք մայիսի 26-28-ին Բեռնում Հայոց ժառանգության վերաբերյալ համաժողովին, որտեղ Գարեգին Բ- ն ուշադրություն սեւռեց հարցին, իսկ նրան ուղեկցում էր Վրթանես սրբազանը: Արցախի մշակութային ժառանգությունը կարելի է փրկել վիրտուալ մի տարածքում՝   լուսանկարների, տեսանյութերի ամփոփմամբ: Միջազգային հարթակներում ավելի ընկալելի կդառնա, թե ինչ արժեք է կործանում Ալիեւը, միգուցե նրա վանդալիզմը կանխվի, արցախցիների վերադարձի թեման ավելի հնչեղ դառնա:

– Ադրբեջանն անցել է բոլոր կարմիր գծերը, եւ ամեն օր լսում ենք այս կամ այն հուշարձանը վանդալիզմի ենթարկելու, պղծման եւ ոչնչացմնա մասին: Այդ լուրերն անընդհատ ցավ են պատճառում: Մեզ արմատից կտրելը, մեր ինքնության վերացումն էր ուզում Ադրբեջանը: Ցավոք սրտի պետական մակարդակով գրեթե ոչինչ չի արվում  հուշարյձանները փրկելու նպատակով: Միջազգային հարթակներում Ալիեւի ձեռքը բռնող չկա: Սա է ամենամտահոգիչն այսօր: Ադրբեջանի նպատակը հայոց հետքը ջնջելն է: Միջազգային հարթակներում հայտարարությունները մնում են սոսկ հայտարարություններ, երբ չկա թիկունք: Միջազգային հանրությունը, այդ թվում այն կառույցները, որ կոչված են այդպիսի գոտիներում պահպանել ժառանգությունը, քայլ չեն անում Ադրբեջանի ձեռքը բռնելու, ինչ ուզում, անում է: Արցախի Հանրապետության տարածքում տեղի է ունենում հստակ, պետական մակարդակով կազմակերպված, համակարգված մշակութային էթնոցիդ: Եթե պետական մակարդակով հակազդեցություն չկա, ինչքան էլ հասարակական կազմակերպություններ, ակադեմիական շրջանակներ, նույնիսկ հանրահայտ հետազոտողներ, ուսումնասիրողներ իրենց ձայնը բարձրացնեն, դա կմնա այդ շրջանակներում: Թե՛ գիտական հոդվածներով, թե՛ գրքերի տպագրությամբ հիշողության պահպանումը կարեւոր է, շատ լավ է նաեւ քարոզչության տեսակետից, բայց այսօր այդ քայլերը բավարար չեն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գերմանիայում կալանավորեցին Ադրբեջանի կաշառառու Աքսել Ֆիշերին, որ դատավարությունը չհետաձգվի

Հաջորդ գրառումը

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ այսուհետ  Չեքիջյանի անունով

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը՝ այսուհետ  Չեքիջյանի անունով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական