Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախցիները, նախեւառաջ, սեփական իշխանություններին պետք է հարցեր ուղղեն

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միտում չունեմ հերթական անգամ տարանջատելու «ղարաբաղցիներին»  ու «հայաստանցիներին», չնայած որ վաղուց են բաժանել ու արհեստական անջրպետ են կառուցել մեր միջեւ: Ինչ խոսք, նույն միսուարյունն ունեցող նույն ազգի մեջ դեռ տասնամյակներ առաջ առաջացած ու գնալով խորացած վիհը վերացնելու համար նախ երկիրը կառավարող «մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ պետություն» կարգախոսն ունեցող իշխանություն, ապա իսկապես ազգային դպրոց ու աշակերտին կրթող մտավորական ուսուցիչներ են պետք: Հուսանք՝ մի օր դա էլ կլինի, ու «ղարաբաղցի-հայաստանցի» արհեստածին (բայցեւ խիստ վտանգավոր) բաժանումը «լոռեցի-տավուշեցի» բաժանման չի վերածվի:

Այն, ինչի մասին այժմ ցանկանում եմ գրել, արցախահայության մտորումներին ու մեղադրանքներին է վերաբերում՝ ուղղված միմիայն հայաստանյան իշխանություններին, «հայաստանցիներին» (ավելի կոնկրետ՝ երեւանցիներին) ու բոլոր-բոլորին, բայց ոչ երբեք՝ Արցախի իշխանություններին:

Քավ լիցի, որեւէ մեկը չի էլ փորձում արդարացնել Լաչինի միջանցքը փակած Ադրբեջանին, կամ այդ մասով օրուգիշեր չաղաղակող հայաստանյան իշխանություններին, բայց այս օրերին ի՞նչ են անում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նրա թիմակիցներն ու, առհասարակ, կառավարող ուժի ներկայացուցիչները: Արցախի շրջափաման առաջին իսկ օրվանից գրեթե ամենօրյա ռեժիմով փորձում եմ կապ հաստատել Արցախի իշխող ուժի՝ «Ազատ հայրենիք» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից որեւէ մեկի հետ, բայց ապարդյուն: Երկրի կառավարման պատասխանատուները, որ գուցե նաեւ ինձ են մեղադրում Արցախի այսօրվա կարգավիճակի համար, իրենց լիազորություններից բխող  պարտավորվածություններից մեկը, այն է՝ շփումը լրատվամիջոցների հետ, չեն կատարում: Առնվազն տարօրինակ է, երբ արցախցիները բավական կոշտ, սուր ու հստակ պատասխաններ ակնկալող հարցեր չեն ուղղում 44-օրյա պատերազմից հետո նախագահի աթոռը պինդ գրկած ու նստած նախագահ Արայիկ Հարությունյանին, որ ՀՀ վարչապետի ու իշխող թիմի՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ բավական սերտ կապեր ունի, հայաստանյան իշխանական էլիտայի կողմից արվող որեւէ խնջույքի հրավեր էլ չի մերժում: Արդյոք նրա՝ հաճախակի արտերկիր մեկնող ու սփյուռքի հայ համայնքների հետ հանդիպող, հանգանակություններ կազմակերպող աշխատակից-թիմակիցներն արտերկյա «վոյաժների» ժամանակ ձեռք բերած կապերն օգատգործում ու այժմ նաեւ այդ միջոցով են փորձում Արեւմուտքին Արցախում կատարվողի վերաբերյալ ինչ-որ բան հասցնել: Արդյոք դրանք ի նպաստ Արցախի գործուղումներ են եղել, եւ այլն, եւ այլն: Հարցերի շարքը բավական մեծ է, որոնք արցախցիները նախեւառաջ սեփական իշխանություններին, ապա նոր մյուսներին պետք է ուղղղեն: Այլապես, սեփական աչքի գերանը թողած՝ ուրիշի աչքի ծեղը տեսնելը, դասականի ասած, սիրուն չի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մաքսիմ Վասկով. «Մի՞թե մենք պիտի Ադրբեջանին թույլ տանք ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը»

Հաջորդ գրառումը

Արաքս գետի հունից ավազի ապօրինի արդյունահանման դեմ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Արաքս գետի հունից ավազի ապօրինի արդյունահանման դեմ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական