Արցախում արեւային կայաններ են տեղադրվում

17

Արցախի Հանրապետությունում կարեւոր նշանակություն ունի այլընտրան-քային էներգետիկայի զարգացումը: Այն հնարավորություն կտա լուծելու բազմաթիվ էներգետիկական եւ բնապահպանական խնդիրներ: Արցախի  Խաչեն գյուղում տեղա-դրվել է 3 ԿՎտ հզորությամբ արեւային կայան: Այն հնարավորություն կտա տարեկան արտադրել մինչեւ 5 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիա եւ լուծել բազմաթիվ հարցեր:

Խաչենը գյուղական համայնք է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջա-նում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիս-արեւելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփա-նակերտից՝ 26 կմ հեռավորության վրա: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ եւ հողագործությամբ: 2010թ.դրությամբ գյուղում ապրում էր 334 մարդ:

Անհրաժեշտ է զարգացնել հաջողությունը: Արեւային կայանների օգտա-գործումը ռազմավարական մեծ նշանակություն ունի Արցախի տնտեսության հետագա զարգացման գործում: Հնարավոր է գտնվեն գործարարներ կամ բարեգործական կազմակերպություններ,որոնք կարող են նպաստել հարցի արագընթաց տեմպերով զարգացմանը:                           

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ