Շվեդիայում Ադրբեջանի դեսպան Զաուր Ահմադովը առանձնահատուկ «նվեր» է մատուցել Հեյդար Ալիեւի 103-րդ ամյակին՝ Ստոկհոլմում Filmstaden Sergel կինոթատրոնում մայիսի 11-ին առաջին անգամ ցուցադրվել է շվեդ ռեժիսոր Միքայել Սիլքեբերգի (Mikael Silkeberg) «Հայրենիք՝ հիշողությունների մեջ» (Homeland Living in Memories”) 60 րոպեանոց վավերագրությունը, որ դեսպանի բնորոշմամբ, հինգերորդ ֆիլմն է, որ ծառայում է Ադրբեջանի միջազգային քարոզչությանը: X-ի կարճ գրառումը լրացնում է «Ազերթաջի» տեղական թղթակցությունը՝ Սիլքեբերգի մեկնաբանությամբ՝ «ֆիլմը նվիրված է ադրբեջանցիների մշակութային հարուստ ժառանգությանը, նրանց, որ հարկադրված լքել են Արեւմտյան Ադրբեջանը եւ դրա մասին հիշողությունը պահպանել նաեւ հայրենիքից հեռու՝ արվեստում եւ ավանդույթների մեջ: Ցայտուն օրինակ են իրեւանյան գորգերը»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա









