Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արեւմտահայերենը նոր ծիլեր է տալիս

20/05/2022
- 20 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր, մայիսի 20-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի (ԼԱԿՀ) դահլիճում տեղի է ունենալու ամերիկահայ վաղամեռիկ բանաստեղծուհի Թենի Առլենի «Կիրքով ըսելու` ինչու հոս եմ» խորագրով գրքի շնորհանդեսը: Արեւմտահայերենի պահպանմանն ուղղված ԼԱԿՀ-ի Նարեկացու անվան ամբիոնի հայկական ուսումնսիրությունների ծրագրի երկարամյա ջանքերը վերջապես իրենց սպասված արդունքն են տալիս, ժխտելով տարիներ առաջ շրջանառված կարծիքն այն մասին, թե արեւմտահայերենը ապագա չունի, որ այն մահանում է:

Ամերիկայում ծնված Թենի Առլենի այս գիրքը, գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը, հատկանշական երեւույթ է, քանի որ հեղինակը մեծացել է Սան Լուիսում, զգալիորեն հեռու հայկական որեւէ համայնքի ազդեցությունից: 2011-ին նա սկսել է հաճախել Կալիֆոռնիա համալսարանի դասընթացներին` առանց հայերեն որեւէ բառ իմանալու: Երկու տարի մասնակցել է արեւմտահայերեն լեզվի եւ գրականության դոկտ. Հակոբ Քուլուճյանի դասախոսություններին: 2013-ին գերազանց գնահատականներով ավարտել է բակալավրի բաժինը եւ 2015-ին ընդունվել Միչիգանի համալսարանի համեմատական գրականության բաժինը, նպատակ ունենալով ուսումնասիրել ֆրանսերեն եւ հայերեն բանաստեղծություններում սիմվոլիզմի ձեւավորման երեւույթները: Ճակատագիրը, սակայն, դաժանորեն միջամտել է, եւ նույն տարվա ամռանը նա ավտովաթրի ենթարկվելով մահացել է:

Բարեբախտաբար, իր նպատակասլացության շնորհիվ, նա կարողացել է վերոնշյալ գրքում զետեղված բանաստեղծությունների մեծ մասի սեւագիր օրինակները գրի առնել` նախքան վախճանվելը:

Նրա բանաստեղծությունների հատորը հետմահու հրատարակել է Երեւան Արի գրական հիմնադրամը` Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ: Գրքի «Կիրքով ըսելու` ինչու հոս եմ» խորագիրը վերցված է հեղինակի մի բանաստեղծությունից, որտեղ հայոց լեզուն է խոսում իր գոյության մասին 21-րդ դարի սփյուռքում: Հատորը խմբագրել եւ վերջաբան է գրել դոկտ. Քուլուճյանը, որ բարձր է գնահատել Թենիի ստեղծագործական ճանապարհը հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում: Նա նաեւ ընդգծել է գրքի նշանակությունը որպես առաջին լիակատար արեւմտահայերենով գրված ստեղծագործություն, որի հեղինակը Ամերիկայում ծնված եւ բոլորովին հայերեն չիմացող պարմանուհի է եղել:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աղմուկը՝ կյանք

Հաջորդ գրառումը

Իգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Իգոր Խաչատուրովը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական