Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արեւմուտքը Պուտինին գահընկեց անելու երկու սցենար է մշակել՝ պալատական հեղաշրջում կամ «սովյալների» ցույցեր

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանն այն համոզմանն է, որ Ռուսաստանն ու Արեւմուտքն այժմ փաստացի տնտեսական պատերազմ են վարում: Արեւմտյան պետական գործիչները՝ երկրների ղեկավարների մակարդակով, հայտարարում են, որ իրենց նպատակը Ռուսաստանի տնտեսության ոչնչացումն է: Արեւմուտքը բաց տեքստով ու առանց որեւէ այլեւայլության բարձրաձայնում է՝ Ռուսաստանի հետ տաք պատերազմի մեջ է Ուկրաինայի տարածքում:

Ինչպիսի՞ն կլինի ՌԴ-Արեւմուտք տնտեսական պատերազմի ավարտը, քաղաքագետը դժվարանում է պատասխանել, ավելին՝ կարծում է, որ դրա պատասխանն անգամ տնտեսագետները չեն կարող տալ, որովհետեւ այդ ազդեցությունը հասկանալու համար ամիսներ են պետք:

Ինչ վերաբերում է հարցին, թե պատերազմը հնարավոր ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի ներքաղաքական կյանքի վրա, ապա քաղաքագետը չի կարծում, թե կտրուկ փոփոխություններ կլինեն: «Արեւմուտքը երկու սցենարի վրա է շեշտը դնում: Առաջինը պալատական հեղաշրջում, երբ ՌԴ-ի ֆինանսական, ինչպես նաեւ՝ որոշակիորեն ռազմական էլիտայի ներկայացուցիչներ կփորձեն պալատական հեղաշրջում իրականացնել ու Պուտինին հեռացնել նախագահի պաշտոնից: Եվրոպացիները կարծում են, որ իրենց սահմանած պատժամիջոցները, որ անմիջապես հարվածում են ռուսաստանյան վերնախավի մի շարք ներկայացուցիչների, կհանգեցնեն նրան, որ ռուսական վերնախավը կփորձի պալատական հեղաշրջում իրականացնել: Երկրորդն առավել երկարաժամկետ սցենար է: Արեւմուտքը մտածում է, որ տնտեսական պատժամիջոցներն էականորեն կնվազեցնեն միջին ռուսաստանցու կենսամակարդակը, որն առանց այդ էլ չի փայլում իր լավ կյանքով: Ու եթե Պուտինը իշխանությունից չհեռանա պալատական հեղաշրջմամբ, ապա նրան հնարավոր կլինի հեռացնել զանգվածային բողոքի ցույցերով, կամ ինչպես Արեւմուտքում են ասում՝ «սովածների» ցույցերով: Անխոս, ոչինչ բացառել չի կարելի, բայց իմ գնահատմամբ՝ անչափ քիչ է հավանականությունը, որ մինչեւ 2022-ի ավարտը պարոն Պուտինին կարողանան հեռացնել պալատական հեղաշրջմամբ կամ հարյուր հազարավոր «սովյալների» ցույցերի միջոցով»,- մեկնաբանում է բանախոսը:

Ըստ նրա՝ տարիներ, եթե ոչ առնվազն մեկ տասնամյակ, Ուկրաինան բավականաչափ անկայուն պետություն է լինելու: Որաշկիորեն նմանություններ է տեսնում մասամբ Սիրիայի, մասմաբ էլ Լիբիայի հետ: Վերջինիս նմանությամբ, համեմատում է, Ուկրաինայում մի քանի մրցակցային կենտրոններ կստեղծվեն ու յուրաքանչյուրն իրեն Ուկրաինայի օրինական իշխանություն կհռչակի: Այսինքն՝ այն ամենն, ինչ Լիբիայում տեսնում ենք 2019-ից ի վեր: Մյուս կողմից էլ սիրիական սցենարը կարող է գործել, որովհետեւ երկրի տարբեր մասեր փաստացի կգտնվեն այս կամ այն պետության վերահսկողության ներքո: Անգամ այն հատվածները, որոնք ՌԴ վերահսկողության տակ չեն գտնվի, դժվար կլինի անվանել ինքնիշխան Ուկրաինա, որովհետեւ այն մեծ ներգրավումը, որ Արեւմուտքն ունի Ուկրաինայում (այդ ներգրավումն, ի դեպ, գնալով մեծանալու է), հենց դրա մասին է վկայում:

«Ուկրաինան սիրիական ու լիբիական սցնարների միջով է ասես շարժվում: Հակահարձակման չի անցնի, բայց Արեւմուտքի օժանդակությամբ՝ զենքի, ֆինանսի ու մարդկային ռեսուրսների տեսքով, կփորձի պարտիզանական պատերազմով հետ բերել ՌԴ վերահսկողության տակ անցած տարածքները: Ամեն դեպքում, կարծում եմ, քաղաքական ելք կգտնվի: Երկու տարբերակ կա. կա՛մ քաղաքական պայմանավորվածություն, կա՛մ բացարձակ կապիտուլյացիա: Ինչ էլ լինի՝  Ուկրաինան ո՛չ տարածքային, ո՛չ որպես պետություն գործոն լինելու առումով, այլեւս նախկինը չի լինելու: Ուկրաինացիներն իշխանություն կհռչակեն թե՛ Կիեւում, թե՛ Լվովում, սակայն այդ իշխանությունն Ուկրաինայի տարածքների գերակշիռ մասը չի վերահսկի: Բացի այդ՝ զինված ապստամբության ու անկայունության վտանգ էլ արդեն կա, որովեհտեւ եթե բնակչությանը զենք ես բաժանում, հասկանալի է՝ այն միայն հայրենասեր անձանց ձեռքին չի հայտնվելու»,- ամփոփում է Պողոսյանը:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է Չեռնոբիլի ատոմակայանում անվտանգության մոնիտորինգի համակարգի հետ կապի կորստի մասին

Հաջորդ գրառումը

Մաեստրո Ռուբեն Շարբաթյանի հիշատակին

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Մաեստրո Ռուբեն Շարբաթյանի հիշատակին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական