Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդյոք նորովի կզարգանա՞ն հայ-իրանական տնտեսական կապերը

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ-իրանական 30-ամյա հարաբերությունների զարգացման գործընթացի վրա որոշ նշանակություն են ունեցել նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները տարածաշրջանում: Դեռեւս 1990-ական թվականների վերջին եւ 2000-ականների սկզբներին, երբ շրջանառության մեջ էր դրվել այսպես կոչված Գոբլի ծրագիրը, իրանական կողմը մեծ անհանգստություն ունեցավ: Սակայն հենց այդ տարիներին է, որ կարգի բերվեցին երկկողմ տնտեսական օրակարգերը, թարմացվեցին ծրագրերը եւ կողմերը նորովի անցան տնտեսական կապերի զարգացման գործին: Կարելի է ասել, որ այդ ընթացքում ինչ որ չափով արագացավ էներգետիկ համագործակցության ծավալումը, որն այսօր էլ արդիական է եւ դարձել է երկկողմ կապերի շարժիչ ուժը:

Եվ ահա մեր օրերում՝ 44-օրյա պատերազմից հետո, ՀՀ դիրքերի թուլացման պայմաններում, իրանական կողմը զորաշարժի է ենթարկել իր քաղաքական եւ տնտեսական ռեսուրսները՝ պաշտպանելու եւ՛ իր շահերը, եւ՛ այդ շահերի շրջանակներում հայ-իրանական հազարամյա սահմանը, որը տվյալ դեպքում համապատասխանում է նաեւ հայկական շահերին:

Վերոնշյալ ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում միաժամանակ քննարկվում են երկկողմ տնտեսական նոր ծրագրերը: Այդ մասին է վկայում այն, որ օրերս Իրանի Առեւտրի զարգացման կազմակերպության տնօրեն Ալիռեզա Փեյման Փաքը նշել է, որ Երեւանում Իրանի առեւտրային կենտրոնը պատրաստ է շահագործման: Կենտրոնի բացումը տեղի կունենա առաջիկա շաբաթվա ընթացքում: Իրանի արդյունաբերության նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինին էլ նշում է ՀՀ հետ հնարավոր համագործակցության 22 ոլորտ: Ընդ որում, ձեռքբերված պայմանավորվածություններից մեկը վերաբերում է Հայաստանում իրանական մեքենաների արտադրությանը: Ի դեպ, հայկական կողմը 200 մեքենա է պատվիրել, որոնք Իրանից աստիճանաբար ուղարկվում են Հայաստան: Նկատենք, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականի համեմատ վերջին 8 ամսում աճել է 43 %-ով՝ անցնելով 1 մլրդ դոլարը: 

Ալիռեզա Փեյման Փաք

Հարկ է նշել, որ իրանական ընկերությունները ներգրավված են վերջերս Հայաստանում տեղի ունեցած ճանապարհաշինական մրցույթին, ինչպես նաեւ համագործակցում են հանքարդյունաբերության ոլորտում:

Վերոնշյալի համատեքստում կարելի է դիտարկել նաեւ այն թեզը, որը շրջանառում է իրանական կողմը: Այն է՝ Հյուսիս-Հարավ միջանցքն Իրանի ու Ռուսաստանի ուժեղ բռունցքն է Արեւմուտքի պատժամիջոցների դեմ պայքարում: Այդ մասին էլ վկայում է Մոսկվայում վերջերս տեղի ունեցած Կասպյան երկրորդ տնտեսական ֆորումը, որտեղ Իրանը ներկայացրել է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված միջազգային բեռնափոխադրումներին, տարանցման որակի բարելավմանը եւ պատժամիջոցների տակ գտնվող երկրների միջեւ գործակցության ամրապնդմանը:

Ռեզա Ֆաթեմի Ամինի

Այսպիսով, իրանական կողմը փորձում է անսասան պահել ՀՀ-ԻԻՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ մի կողմից զորավարժությունների կազմակերպման, մյուս կողմից տնտեսական ներդրումների խրախուսման միջոցով: Ակնհայտ է, որ ՀՀ տարածաշրջանային քաղաքականության համատեքստում առանցքային նշանակություն կարող է ունենալ մինչեւ այս տարեվերջ նախատեսվող ռուս-իրանական ռազմավարական նշանակություն ունեցող համապարփակ ծրագրի ընդունումը:

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի վեց բնակավայրերում արտակարգ դրություն է հայտարարվել

Հաջորդ գրառումը

Հայ վաճառականները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

Հայ վաճառականները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական