Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ավստրալիան հրաժարվում է Արեւմտյան Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու 2018-ի իր որոշումից

21/10/2022
- 21 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելի վարչապետ Յաիր Լափիդը դատապարտել է պաշտոնական Կանբերրայի քայլը, իսկ արտգործնախարարությունը պարզաբանման համար հրավիրում է Ավստրալիայի դեսպանին։

Հոկտեմբերի 18-ին այս լուրը տարածած «Իսրայելն այսօր» գերմանալեզու լրատվականը իրազեկում է, որ երեքշաբթի Լեյբորիստների կուսակցության ղեկավարած Ավստրալիայի կառավարությունը պաշտոնապես չեղյալ է հայտարարել Արեւմտյան Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը, հաստատելով նաեւ նախօրեին ավստրալական «Գարդիանի» հաղորդածը, թե պաշտոնական Կանբերրան Լիբերալ կուսակցության նախկին վարչապետ Սքոթ Մորիսոնի որդեգրած դիրքորոշումը վերանայում է։

Ավստրալիայի կառավարությունը միակամ է այն հարցում, որ Երուսաղեմի կարգավիճակը պիտի որոշվի պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունների ժամանակ, որի հանգուցալուծումը կլինի «երկու պետություն ճանաչելը»։ «Մենք չենք սատարի այս դիտանկյունը խաթարող որեւէ որոշման», ասել է Ավստրալիայի արտգործնախարար Փեննի Ուոնգը (Penny Wong) երեքշաբթի «Ասոշիեթիդ պրեսս» գործակալությանը։ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Էլբանիզը (Anthony Albanese) , ինչպես նաեւ արտգործնախարար Ուոնգը 2022-ի մայիսին են իշխանության եկել։

Ինչպես հաղորդել է ավստրալական «Գարդիանը», Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունների կայքէջերից երկուշաբթի օրը ջնջվել է հետեւյալ տեքստը. «2018-ի դեկտեմբերին Ավստրալիան, հետեւելով երկարամյա քաղաքական գծին, ճանաչում է Արեւմտյան Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաք, ուր Կնեսսետի նստավայրն է եւ Իսրայելի կառավարության տարբեր հաստատություններ»։

 Իսրայելի վարչապետ Լափիդի պատասխանը հետեւյալն է եղել. «Երուսաղեմը Իսրայելի հավերժական, չտրոհվող մայրաքաղաքն է, եւ որեւէ բան չի փոխվելու այդ առնչությամբ»։

 ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը լողակամուրջներ է տեղադրում Արաքս գետի վրա…

Հաջորդ գրառումը

Ամերիկահայությունն ընդդեմ թուրք բժշկի սենատորական հավակնությունների

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ամերիկահայությունն ընդդեմ թուրք բժշկի սենատորական հավակնությունների

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ վաղ առավոտից հոգևորականների ձերբակալության և նրանց տներում խուզարկեւթյունների պատճառը «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել...

ԿարդալDetails

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական