Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրադարձ

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միշտ հաճելի եւ ուսանելի է, երբ ընթերցողները թերթում տպված ինչ-որ նյութի վերաբերյալ միմյանց հետ առարկություն-բացատրություն են փոխանակում: Առավել եւս՝ երբ աշխատակիցներն են դա անում, ինչպես ներկա պարագայում:
Ստորեւ՝ հարգալից եւ ուսանելի երկխոսության մի օրինակ՝ «առարկություն-բացատրություն» ձեւաչափով:

Յարգելի Պարոն Գրիգոր Առաքելեան

Ես Ձեր «Իմաստասիրական բառարան»-ներու շարքը հետաքրքրութեամբ կը կարդամ, որովհետեւ անոնց մէջ ուսանելի բաներ կը գտնեմ: Վերջերս «Ի սկզբանէ էր գեներացումը» մի քանի անգամ կարդացի, սակայն լրիւ չկրցայ ըմբռնել: «Գեներացում» բառին արմատը «Գե՞ն» է, թէ ուրիշ բան: Բոլոր լեզուներով LOGOS-ը «խօսք» թարգմանուած է, իսկ հայերէնի մէջ «Բան» եւ «Խօսք» համարեա՛ միեւնոյն իմաստը ունին: Ինչպէս «Բան անել»ը մէջտեղ եկաւ՝ չհասկցայ: Այսինքն «խօ՞սք ընել», թէ՞ ուրիշ բան: Գալով «Ի սկզբանէ էր Բանը…» դուք կը զարմանաք որ երբ տակաւին մարդը չէ ստեղծուած ինչպէ՞ս խօսք կրնայ ըլլալ, պարզ է չէ՞, խօսողը մարդ չէ, Աստուած է. չէ՞ որ Աստուած ըսաւ՝ «Եղիցի լոյս» եւ խաւարը փարատեցաւ. սխալ բան չկայ:
Յարգանքներով՝

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Հարգելի պարոն Հակոբ Միքայելյան,

Շնորհակալ եմ գրառմանս  մասին կարծիք հայտնելու համար:

Իրոք, Ձեր նշած շարքից իմ վերջին գրառման տրամաբանական շղթան բավականաչափ  աղճատված էր, որի համար հայցում եմ Ձեր եւ մյուս ընթերցողներիս ներողամտությունը:

Իրականում ասելիքիս մեջ սարկազմը մի քիչ անհամաչափ էր: Ես ինչ-որ չափով օտարաբանություններին դեմ եմ, եւ վերջին շրջանում ականջս սղոցող «գեներացում» բառի համար շատ էի նեղվում: Նեղվում եմ  նաեւ բարձր ամբիոններից հաճախ  «բան», «բան անել», «բանի համար», «բան-ման» բառային միավորների  անհարկի կիրառության համար: Եվ հանկարծ մտածեցի՝  թե՛ «գեներացումը» եւ թե՛ «բան»-ը, նախադասության մեջ կորսյալ բառերը լրացնելու առումով, շատ նման են միմյանց:

Իմ թերացումն այն էր, որ Ավետարանական ճշմարտության մեջ «LOGOS» բառի  հայերեն ճշգրիտ թարգմանությունը պատրվակ դարձնելով, փորձեցի քննադատական խոսքս կառուցել, իմ պատկերացմամբ, թվացյալ  «սրամիտ» խոսքերիս վրա:

Ինչ վերաբերում է «Ի սկզբանե գոյություն ունեցող խոսքին», ապա իմ ելակետը  եղել է լեզվաբանությունը, համաձայն որի՝ «խոսքը հաղորդակցման համակարգ է», որը ժողովրդական բացատրությամբ  նշանակում է՝ «ասողին լսող է պետք»: Ես դժվար եմ պատկերացոնւմ, թե Աստված ո՞ւմ է ասել «Եղիցի լոյս» եւ ո՞վ է կատարել խավարը լույսի վերածելու աստվածային հրահանգը: Իրոք, դժվար եմ պատկերացնում: Այդ պատճառով էլ կարծում  եմ, որ հայերը « ճիշտ են թարգմանել «LOGOS» բառը, ընտրելով «ԲԱՆ» հոմանիշը, որը նաեւ նշանակում է «ԲԱՆականություն»: Ուստի, աստվածային ճշմարտությունը, ըստ իս, հայերենով պետք է լինի «Ի սկզբանե էր ԲԱՆականութիւնը եւ ԲԱՆականութիւնը  Աստուծոյ մօտ էր, եւ ԲԱՆականութիւնը  Աստված էր»:

Հարգանքով՝ ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Խաղաղությունը չեն մուրում, նվաճում են

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

Խաղաղությունը չեն մուրում, նվաճում են

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական