Հինգշաբթի, Հուլիսի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անբացատրելի միակցության» ուժը

07/12/2023
- 08 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Ես հայ եմ, թեեւ՝ չորս տոկոսով, բայց ՀԱՅ եմ, – հրաշալի հայերենով, հիացախառն ժպիտով ինձ է դիմում խոսակիցս՝ 23-ամյա բարձրահասակ, վայելչագեղ Մարսել Շոլյոմվարին, որը ծնվել ու մեծացել է Հունգարիայի հնամենի քաղաքներից մեկում՝ Սեկեշֆեհերվարում:

Երբեմնի թագավորանիստ քաղաքը մեր օրերում համարվում է հունգարական հոկեյի կենտրոնը, այն հայտնի է  ֆուտբոլային MOL VUDU թիմով եւ իմ՝ վաթսունականների սերնդի համար բավականին խոսուն Իկարուս անվանումը կրող ավտոբուսների գործարանով: Հիշո՞ւմ  եք դեղնավուն, քաղաքային երթեւեկությունն ապահովող այդ հանրակառքերը, որոնք  Երեւանում հասարակական հիմնական փոխադրամիջոցն էին: Մարսելի պապիկը՝ Դյուրի Շոլյոմվարին, 70-ականներին եղել է այս  ձեռնարկության ներկայացուցիչը՝ Հայաստանում, զբաղվել է Իկարուսների շահագործման խնդիրներով: Հայրը՝ Գաբոր Շոլյոմվարին, այդ տարիներին ուսանել է Երեւանի պետական համալսարանում, սովորել է էկոնոմիկա: Ապա ընտանիքը վերադարձել է Հունգարիա, եւ՝ այդ պահից սկսվում է ամենահետաքրքիրը. ավագ Շոլյոմվարին՝ Դյուրին, ներգրավվում է հունգարահայ գաղութի գործունեությանը, ակտիվ մասնակցում  հայկական միջոցառումներին, ու հանկարծ ընտանիքում «արթնանում են» հիշողություններն այն մասին, որ արական կողմի նախնիներից մեկը էրզրումցի հայ էր եւ Հունգարիայում է հայտնվել  առնվազն 300 տարի առաջ:  Ավելի ուշ արված ԴՆԹ-ի անալիզը հաստատեց հայկական գեների առկայության փաստը:

2000 թվականին ծնվում է Մարսելը: Փոքրուց, պապիկի հետ նա հաճախում էր հայկական միջոցառումներին, այնպես որ գիտեր հայերի ու իր հեռավոր նախնու մասին եւս:
-2017-ի ամռանը հորս զանգեցին Հունգարիայի հայկական ինքնավարությունից եւ առաջարկեցին «Արի տուն» ծրագրով ինձ ուղարկել Հայաստան: Այդ պահին պատրաստ չէի. Հայաստանն ինձ համար դեռեւս լոկ պապիկիս կազմակերպած աշխույժ հանդեսներն էին, ու ես առանձնապես չէի ուզում ամառային հանգիստս ընդհատել՝ մեկնելով ինձ համար անծանոթ այդ երկիրը:
Ընտանիքը որոշումը կայացրել էր եւ այն անբեկանելի էր. Մարսելը գալիս է Հայաստան: Երեւան է ժամանում Վարդավառի տոնակատարության օրը: Նրան դիմավորում է ծրագրի հյուրընկալող ընտանիքի որդին՝ Կարենը, որի հետ այսօր անբաժան ընկերներ են:

-Եղբայրս է,- Կարենի մասին ասում է Մարսելը,- մեր ծանոթության առաջին իսկ օրից ժամանակը համատեղ անցկացնելու ոչ մի առիթ բաց չենք թողնում: Առաջին հանդիպման անմոռաց հիշողություններիցս է, թե ինչպես քայլում էինք Երեւանով, թրջվում Վարդավառի ջրից  ու վերստին թրջվում:

Այդ այցելությունը արմատական դեր խաղաց Մարսելի կյանքում:

-Շատ անգամ եմ մտածում. ինչպե՞ս կդասավորվեր կյանքս, եթե այդ տարի չհայտնվեի Հայաստանում: Ինձ թվում է, այն  ուրիշ էր լինելու եւ ոչ շահավետ,- ինձ համար անսպասելի ձեւակերպումով արտաբերում է Մարսելը: Ծնողները  քաջալերում են նրան, նրանց սրտովն է որդու «ընտրությունը»:

Հայերենի նրա հրաշալի իմացությանը նպաստել են առցանց դասերը, որ Մարսելը անցկացնում է Բելգիայում բնակվող մի հայուհու հետ: Հայաստանում երրորդ անգամն է:

-Շատ բան եմ սովորում այստեղ, ամեն այցելությանս փորձում եմ նոր բառեր մտապահել,  որոնք իմ հայ ընկերները, չգիտես ինչու՝ չեն օգտագործում, կամ էլ՝ հազվադեպ են օգտագործում: Վերջերս նրանց զարմացրեցի «համայնապատկեր» բառով: Ի՜նչ  հնչուն է, չէ՞՝ հա-մայ-նա-պատ-կեր…

-Հայաստանում սովորեցի նորովի ընկալել երաժշտությունը, հատկապես՝ ազգայինը: Մի խոսքով,

Հայաստանի հետ ինչ-որ անբացատրելի միակցություն եմ զգում. ես  փնտրում էի այդպիսի զգացողություն, եւ այն այստեղ գտա: Երբեմն համեմատում եմ Հայաստանը Եվրոպայի հետ, թե ինչպես են հայերը վերաբերվում կյանքին, նրա հրամցրած հանգուցահարցերին: Համակրանքս հայերի կողմն է, որովհետեւ նրանք փորձում են ելք գտնել յուրաքանչյուր դժվար վիճակից, շարունակում են ստեղծել, զավակներ կրթել, մեծացնել:
-Մտածում եմ, որ Հունգարիայի պաշտոնական քաղաքականությունն Հայաստանի վերաբերյալ շատ կողմնակալ է ու կապ չունի շարքային հունգարացիների  հետ,- շարունակում է նա,- իմ հայրենիքում շատերը գիտեն Հայաստանի մասին ու ջերմ են վերաբերվում: Բայց առայժմ ֆինանսն ու նավթը ամեն ինչ որոշում են:

Մարսելը սովորում է միջազգային հարաբերություններ՝ Նիդեռլանդների ամենահին՝ Լեյդենի համալսարանում:

 Ըստ Եվրախորհրդի ուսանողների փոխանակման Erazmus ծրագրի,   2023 -ի աշնանային ուսումնական կիսամյակը պետք է անցկացներ Եկատերինբուրգի համալսարանում: Սակայն առկա միջազգային իրադրությունը ի չիք դարձրեց այդ ծրագիրը: Ինչպես ասում են, չկա չարիք՝ առանց՝ բարիքի: Իր պապիկի ու հայրիկի վաղեմի բարեկամուհի, Հայաստան- Հունգարիա մշակութային կապերի եւ համագործակցության ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանի աջակցությամբ Մարսելը հնարավորություն ստացավ ակադեմիական պրակտիկան այս աշնանը անցկացնել Հայաստանում: Տիկին Անահիտը Մարսելի համար մշակել է բազմաբովանդակ մի ծրագիր,որի շրջանակներում ապագա միջազգայնագետը թարգմանում է Հունգարիայում Հայաստանի դեսպանության կայքի նյութերը՝ հունգարեն: Ծրագրի հաջորդ կետը Թյուրքական երկրների կազմակերպության կազմում Հուգարիայի, որպես դիտորդի՝ դերակատարության ուսումնասիրությունն է, մասնավորապես, վերջինիս՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ունեցած քաղաքական հարաբերությունների եւ դրանցում Հայաստանի հետ կապված հարցերի լուսաբանումը: Երրորդը՝ հունգարական մամուլի էջերում Արցախյան հակամարտության լուսաբանման խնդիրներն են:

Մարսելը ջանասիրաբար կատարում է այս կարեւոր աշխատանքները, որոնք իր  ապագա գիտական ուսումնասիրությունների հիմքն են:

ժամանակը թեեւ սուղ է, բայց Հայաստանում  եկեղեցիներ այցելելու նրա «մոլուցքը» մեծ է: Մարսելը իր այդ նախասիրությանը ամբողջովին տրվում է բոլոր ազատ օրերին:

-Շատ եմ սիրում Հաղբատավանքը: Ընդհանրապես,  սիրում եմ Լոռու մարզը, իր բնությամբ, պատմական հուշարձաններով:

Վերջին այցելավայրը Եղեգնաձորի սարերում ծվարված Սպիտակավորն էր:

-Երեք անգամ եմ եղել Հայաստանում, երկու անգամ Եվրոպայից մեքենայով եմ հասել այստեղ, Արեւմտյան Հայաստանի տարածքում հայկական եկեղեցիները  տեսնելու նպատակով: Ես այստեղ ինձ զգում եմ տանը եւ, երբ հեռանում եմ, հաստատ՝ սրտիս կեսը մնում է այստեղ,- ասում է Մարսելը:

Ես նրան պատմում եմ պատմական Դերսիմի ԷՐԿԱՆ եկեղեցու մասին, ուր ինքս պատրաստվում եմ այցելել հաջորդ ամռանը:

Նրա աչքերը փայլում են. «մարտահրավերը» նետված է…

ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հերբերտ ֆոն Կարայանի կիսանդրին հեռացվել է իր ղեկավարած Ախենի թատրոնի ճեմասրահից

Հաջորդ գրառումը

Երբ գալիս է դեկտեմբերը

Համանման Հոդվածներ

4 հուլիսի, 2025

Յայտարարութիւն

04/07/2025
4 հուլիսի, 2025

Քսիվներ հանրությանը

04/07/2025
4 հուլիսի, 2025

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

04/07/2025
4 հուլիսի, 2025

Գարեգին Երկրորդը 1979-ից հետո երեք անգամ այցելել է Գերմանիա

04/07/2025
Հաջորդ գրառումը

Երբ գալիս է դեկտեմբերը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

 Խուզարկության ժամանակ ռազմախաղերի գնդիկներ են գտել. Գեղամ Մանուկյան

10/07/2025

Առավոտյան ժամը 80.10 րոպե էր, մոտ 10 հոգով էին, ներկայացան ԱԱԾ–ից, քննչական կոմիտեից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 10–ին, Երևան քաղաքի...

ԿարդալDetails

Թունավոր ղեկավարները հալածում են նրանց, ովքեր ճիշտ են վարվում. Արամ Սուրեն Համբարյան

10/07/2025

Տարոն Մանուկյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե. փաստաբան

10/07/2025

Երևի մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Տիգրան Աբրահամյան

10/07/2025

Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը

10/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական