Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ահագնացող թվեր. վերջին 5 տարում Գյումրու բնակչությունից քանի՞ մարդ լքել է Հայաստանը

Սևակ Վարդումյան
18/01/2024
- 18 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս ներկայացնում էր, թե Հայաստանում տնտեսությունը հաշվետու տարում ինչ «սուպերաճ» է գրանցել: Նախարարի ներկայացրած թիվ-թվաբանությունը իսկապես աննախադեպ էր. բոլոր ոլորտներում՝ բարձր ցուցանիշներ, հավակնոտ առաջընթաց եւ այլն: Չոր թվերի «աննախադեպությունը» կողքից նայողին ու լսողին կարող է անգամ համոզիչ թվալ, բայց մեզ՝ ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներիս, բնական հարց է հուզում՝ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, ինչո՞ւ ենք մենք վատ ապրում, երբեմն՝ ծայրը ծայրին հազիվ հասցնում:

Ըստ պաշտոնյաների՝ Հայաստանում առեւտրաշրջանառությունն ակտիվացել է, ՀՆԱ-ն պատմական ռեկորդներ է գրանցում, մարմնամարզիկները խանդով են նայում տնտեսության թռիչքաձեւ աճին, գնաճն ամաչում եւ ինքնազսպվում է եւ այլն: Բայց սրա հակառակ եւ իրական կողմում վարկերի տակ ճռացող մարդիկ են, որ անգամ մակարոնեղենը նախընտրում են դրսի առցանց խանութներից երբեմն անգամ տասնապատիկ էժան գնով պատվիրել:

Մյուս կողմից՝ եթե ծորակներից մեղր է հոսում, հավերն էլ ոսկե ձվեր են ածում, ինչո՞ւ են մեր հայրենակիցները շարունակում օտար ափերում բախտ ու կյանք որոնել: «Ազգ»-ը պաշտոնական տարբեր հարթակներից տեղեկացավ, որ մարդկանց տեղաշարժի հաշվեկշիռը 2022-ին եղել է ՝73000, 2022-ին՝ 27.947: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2023-ին Հայաստանը լքել են 28 հազար քաղաքացի, մի քանի հազար էլ՝ Արցախից բռնի տեղահանված: Միայն վերջին 5  տարում Հայաստանից մեկնել է 112.629 հայ: Մոտավորապես այդքան բանկիչ ունի Գյումրին: Բնական է, եւ չենք էլ պնդում, որ հաշվետու տարում Հայաստանը լքած մոտ 28 հազարն էլ մեկընդմիշտ են արտագաղթել, բայց եթե անգամ գնացողների կեսը որոշի այլեւս հետ չգալ, դա մեզ համար լուրջ, բավական լուրջ խնդիր է:

2018-ի իշխանափոխությունից հետո սարեր խոստացող Փաշինյանը բարձրագոչում էր, թե մինչեւ 2050-ը 5 միլիոնանոց պետություն ենք դառնալու: Իր պաշտոնավարման ավելի քան 5 տարում սակայն «երկրի հակառակ կողմում» ցուցանիշները սարսափեցնող են ու ողբերգական ավելի քան 5000 զոհ, տարածքային կորուստ, Արցախի օկուպացիա, բռնի տեղահանություն եւ այլն:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրաչյա Պողոսյանի անունը ներառված է «Ռուսաստանի ոսկե անուններ» գրանցամատյանում

Հաջորդ գրառումը

Մայրենի. «Տարվա բառը»… ինչակցո՞ւմ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Մայրենի. «Տարվա բառը»... ինչակցո՞ւմ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական