Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ ընդդիմությունը Փաշինյանին ուղիղ հարցեր տալուց խուսափում է

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոտ մեկ տարի առաջ՝  մայիսի 27-ին, «Ազգ»-ում «Փաշինյանի հետ, բայց իշխանությանը դեմ. «ուլտրաընդդիմադիրները» վերտառությամբ լուր էինք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք արտախորհրդարանական ընդդիմադիր որոշ ուժերի, որոնք պարբերաբար հանդիպումներ են ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու ինչ-ինչ հարցեր քննարկում: Վերոնշյալ հրապարակումը տպագրվել է ճիշտ այն նույն ժամանակահատվածում, երբ խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություները, իբրեւ թե «երկիրը փրկելու» ցավով տարված, փողոց էին դուրս եկել եւ հերթական «սիթի-տուրն» էին իրականացնում: «Մենք խորհրդարան միայն սեփական օրակարգով, այն է՝ Փաշինյանի եւ իշխող վարչախմբի հրաժարականի հարցը քննարկելու դեպքում կվերադռնանաք». խրոխտ կեցվածք ընդունելով՝ հայտարարում էին գարնան տաք եղանակին երեւանյան փողոցներում զբոսնող ընդդիմադիրները:

Թե իրականում սեփական ինչ օրակարգի մասին էին խոսում կամ բարձրագոչում խորհրդարանական «ուլտրաընդդիմադիրները», դժվար է ասել, քանզի 2022-ի աշնանային նստաշրջանից սկսած կամաց-կամաց (ինչ-որ առումով՝ գաղտագողի) սկսեցին խորհրդարան վերադառնալ: Սկզբնական շրջանում միայն գրանցվում էին լիագումար նսիտերի մեկնարկի ժամանակ, ապա լքում դահլիճը: Հետո սկսեցին նաեւ ԱԺ հանձնաժողովների նիստերին մասնակցել, դե իսկ հիմա արդեն ամբողջապես՝ ոտով-գլխով, ներառված են խորհրդարանական բոլոր տեսակի աշխատանքներին՝ թե՛ հանձնաժողովների նիստերին են ներկա, թե՛ լիագումար նաիստերին են մասնակցում, թե՛ գործուղումների մեկնում: Ավելին՝ իշխանական պատգամավորներին հարցեր են տալիս, առաջարկներ անում, քննարկումներ ունենում, ընդմիջման ժամերին էլ, լրագրողների աչքից հեռու, միմյանց հետ սուրճ խմում:
Այս ամենն, իհարկե, չի խանգարում, որ նրանք երդում-կրակ ուտեն, թե, միեւնույնն է, խորհրդարանում «սեփական օրակարգն» են առաջ տանում: Իսկ սեփական օրակարգն, իրականում, հետեւյալն է՝ խուսափել անհարգելի բացականերից, ինչը կարող է մանդատից զրկվելու պատճառ դառնալ:

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության հետ հաճախ բանավիճող, լեզվակռիվ տվող ընդդիմադիրները սակայն խուսափում են առերեսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 2022-ին սեպտեմբերից (մի քանի ամիս բացակայելուց հետո այդ ժամանակ նորից ԱԺ վերադարձան) առ այսօր, ընդդիմադիրները թեեւ մասնակցել ու շարունակում են մասնակցել ԱԺ լիագումար նիստերին, բայց Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ներկա չեն լինում: «Ազգ»-ի տեղեկություններով՝ ընդդիմադիրները չեն ցանկանում Փաշինյանի «դրբի» տակ ընկնել: Փաստ է, որ վարչապետը նրանց ցանկացած կոշտ քննադատություն կարողանում է շոուի վերածել ու հերթական անգամ «նախկիններն են մեղավոր» թեզը հրամցնել մարդկանց: Փաստենք նաեւ, որ ընդդիմադիր պատգամավորների մեջ, բացառությամբ մեկ-երկուսի, խարիզմատիկ ու համարձակ այնպիսի անհատներ չկան, որ առանց վարանելու կարող են կանգնել ու նույն տոնայնությամբ հակաճառել Փաշինյանին:

Ի՞նչ է ստացվում, թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր նույնպես, արտախորհրդարանական որոշ ուժերի նման, «ուլտրաընդդիմադրի» կեցվածք են որդեգրել. հանուն տաքուկ մանդատի՝ զուսպ են թե՛ քննադատություն հնչեցնելիս, թե՛ գործունեության մեջ: Դե իսկ Նիկոլ Փաշինյանին սուր եւ ուղիղ հարցեր տալուց պարզապես խուսափում են:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՊ-ն հաջորդիվ, գուցե, լրագրողներին «խարույկի վրա այրելու» օրենք մշակի

Հաջորդ գրառումը

Մի ամբողջ «մատյան գունդ»՝ 1,60 սմ ու 70-80 կգ զանգվածի համար

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Մի ամբողջ «մատյան գունդ»՝ 1,60 սմ ու 70-80 կգ զանգվածի համար

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Բելուջները Հնդկաստանին ռազմավարական գործարք են առաջարկել և կոչ արել Նյու դելիում բացել Բելուջիստանի դեսպանատուն

15/05/2025

Բելուջների առաջնորդները Հնդկաստանի կառավարությանը կոչ են արել բացել Բելուջիստանի դեսպանատուն Նյու Դելիում: Սա բավականին հետաքրքիր իրավիճակ է այն իմաստով, որ...

ԿարդալDetails

«Արևային պաթոսը»՝ ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության աղբյուր». փորձագետ

15/05/2025

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավորը ներկայացրել է արցախահայության վերադարձի հնարավորության ապահովման բանաձևի ընդունման գործընթացը

15/05/2025

Զելենսկին ու Էրդողանը հանդիպել են Անկարայում

15/05/2025

Դեռևս որևէ կոնկրետ բան չկա. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական