Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

Անահիտ Հովսեփյան
17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
33
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կաթոլիկական լրատվական գործակալությունը (CNA) ապրիլի 15-ին անդրադարձել է Ադրբեջանի վանդալիզմի վերջին դրսեւորմանը՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ոչնչացմանը: Ալեքսանդր Ֆոլցի (Alexander Folz) «Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հայ առաքելական եկեղեցին» վերնագրյալ գերմաներեն հրապարակումը հասանելի է նաեւ գործակալության ֆբ եւ X սոցհարթակներում: Լրագրողը տեղեկատվությունը հիմնավորող հղումների մեջ նախ նշում է Արցախի թեմի տարածած հայերեն հաղորդագրությունը: «Ադրբեջանի իշխանությունները հիմնահատակ ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը խստագույնս դատապարտել է ավերածությունը եւ կոչ արել միջազգային կառույցներին միջամտել, հայտնում է CNA-ն՝ մեջբերելով թեմի հայտարարությունից՝ «Մշակութային այս ցեղասպանությունը, որն իրականացվում է համակարգված, նպատակային եւ պետական մակարդակով, տեղի է ունենում ողջ աշխարհի աչքերի առջեւ»:  «Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 2005 թվականին: Մինչեւ դրա կառուցումը, հավատացյալների համար պատարագ էին մատուցում քաղաքի թատրոնի շենքում, որ նախկինում կրոնական շինություն էր: Խորհրդային կառավարությունը շենքը գործածել էր՝ փոխելով բնույթը, ծանուցում է CNA-ը՝ հղում անելով The Armenian Mirror-Spectator-ի ապրիլի 12-ի համարում Մարութ Վանյանի հոդվածին: «Տարիներ շարունակ Սուրբ Հակոբը Ստեփանակերտի հայ համայնքի հոգեւոր կենտրոնն է եղել: 2023 -ի աշնանը, ԼՂ-ից հայերի արտագաղթից հետո, քաղաքն Ադրբեջանի վերահսկողության տակ է», գրում է CNA-ն: Կաթոլիկական գործակալությունը Սուրբ Հակոբի հիմնահատակ ոչնչացման տեսապատկերը որոնողներին հուշում է այն գտնել New Artsakh ֆբ էջում, այնուհետ հավելում Արցախի մշակույթի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանի՝ եկեղեցին հողին հավասարեցնելու՝ սոցցանցերում հաստատած տեղեկությունը: Ալեքսանդր Ֆոլցը նշում է, որ Ստեփանակերտի մյուս՝ Սուրբ Աստվածամոր մայր տաճարի ճակատագիրն էլ վտանգված է եւ հղում անելով Արցախի թեմին, թվարկում արդեն ավերված պաշտամունքի վայրերը՝ Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Տանձատափի եւ Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Համբարձման եկեղեցին եւ Մեխակավանի Զորավոր Աստվածածինը: Թեմը կոչ է արել միջազգային կառույցներին անհապաղ միջամտել եւ կանխել հետագա ավերածությունները:

CNA-ն եզրափակում է հոդվածը՝ հետեւյալ պարբերությամբ՝ «Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ տարածաշրջանում գտնվող հայկական եկեղեցական շինությունները պատկանում են պատմության մեջ հիշատակվող կովկասյան ալբաններին: Սա կասկածի տակ է դնում այս վայրերի հայկական ծագումը: Հայերը մերժում են այս դասակարգումը՝ այն համարելով պատմականորեն անհիմն»: Արժե հիշատակել, որ հայերի հետ Զիա Բունիաթովի ալբանական մտացածին եւ վտանգավոր կեղծիքը փաստերով հերքում են նաեւ միջազգային հեղինակավոր գիտնականներ: «Ազգի»  ընթերցողներին ծանուցել ենք Յասմին Դում-Թրագութի եւ Յոսթ Գիպպերթի համահեղինակած գրքի մասին ( Caucasian Albania: An International Handbook, ed. Jost Gippert and Jasmine Dum-Tragut, Berlin/Bosten: De Gruyter 2023): Անցյալ տարի անդրադարձել ենք մայիսի 26-28-ին Բեռնում հրավիրված Արցախի ժառանգության համաժողովին, որի ժամանակ Յասմին Դում- Թրագութի զեկուցումը նվիրված էր քրիստոնեական Աղվանքի փաստական հիմքին եւ ադրբեջանական ալբանացման կեղծիքի բացահայտմանը: Ի դեպ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերջերս հրապարակեց Բեռնի համաժողովի զեկուցումները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանն ու ԱՄՆ-ը կշարունակե՞ն բանակցությունները

Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական