Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը դիտավորյալ էր վատթարացրել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ

07/11/2025
- 7 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքում Ռուսաստանի դերը տարածաշրջանում զգալիորեն նվազեց: Հայաստանը կորցրեց Արցախը, իսկ Ռուսաստանը կորցրեց համարյա բոլոր լծակները ազդելու Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, եւ բնական էր, որ դրանից օգտվեր Ադրբեջանը, քանի որ Մոսկվան այլեւս զրկվել էր ճնշում գործադրելու հնարավորությունից եւ դրանով ազատել Ալիեւի ձեռքերը ինքնուրույն գործելու: Վերջինս սկսեց ավելի սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ եւ փորձել ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում, անտեսելով Ռուսաստանի կենսական շահերը: Դա նաեւ հնարավրոություն ընձեռեց Ադրբեջանին աշխարհին ներկայանալու որպես տարածաշրջանային ուժեղ պետություն, որը կարող էր վարել անկախ արտաքին քաղաքականություն:
Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ծայրահեղորեն սրվեցին հատկապես ադրբեջանական քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռի խորտակման պատճառով: Ռուսական օդային պաշտպանության զորքերը սխալմամբ թիրախավորել էին ադրբեջանական ինքնաթիռը` պատճառ դառնալով ողբերգական աղետի:

Ադրբեջանը խստագույն ագրեսիվությամբ արձագանքեց այդ միջադեպին, անմիջականորեն մեղադրելով Ռուսաստանին` նախքան որեւէ պաշտոնական հետաքննության արդյունքների հրապարակումը: Ավելի առաջ գնալով, Ադրբեջանը Ռուսաստանին ամբաստանեց այն բանի համար, որ դիտավորյալ չէր թույլատրել, որ ինքնաթիռը վայրէջք կատարեր ռուսական օդանավակայաններից մեկում, ստիպելով փոխարենը ետ վերադառնալ այն հույսով, որ ընթացքում ծովը կընկներ եւ խոցված լինելու հանգամանքը իսպառ կոչնչանար: Հակառակ ներողություն հայցելու ռուսական կողմի բազմաթիվ ջանքերին, Ադրբեջանը անդրդվելի մնաց զիջումների գնալու եւ լարվածությունը թուլացնելու հորդորներին: Հետզհետե իրադրությունը հասավ այնպիսի մակարդակի, որ դադարեցվեցին երկու կողմերի միջեւ բարձրաստիճան հանդիպումները:

Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը շատ զգույշ գործեց` փորձելով «կրակին յուղ չլցնել» եւ առավել չսրել կացությունը: Ռուսական քաղաքական հայտարարություններին հետեւողները կարող էին հստակ նկատել առճակատումից խուսափելու բարձրաստիճան մարմինների գործադրած զուսպ ջանքերը: Դրանց զուգահեռ, սակայն, Ռուսաստանը փորձեց ճնշում գործադրել Ռուսաստանում գործող ադրբեջանցի գործարարների վրա, հավանաբար ցույց տալու համար, որ լարվածությունը կարող էր բացասական ազդեցություն թողնել Ռուսաստանի շուկայում ակտիվ գործունեություն ծավալող ադրբեջանցի բիզնեսմենների վրա:

Ռուսական լրատվական միջոցները նույնպես արձանագրեցին, որ երկրի ղեկավարությունը ամեն ջանք գործադրում է բացառելու այնպիսի սցենար, որն է՛լ ավելի կթեժացներ լարվածությունը երկու պետությունների միջեւ: Ռուսաստանը կարծես որդեգրել էր այսպես կոչված «սպասենք` տեսնենք, թե երբ կկայունանա կացությունը» քաղաքականությունը:

Հակառակ ամենաբարձր մակարդակներում հնչած ներողություններին, Ադրբեջանը շարունակեց ագրեսիվ հռետորաբանությունը: Ինչո՞ւ: Ո՞րն էր նման դիրքորոշման դրդապատճառը: Պատասխանելուց առաջ պետք է հստակեցնել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը իրենց հարաբերություններում չունեն մարտավարական խնդիրներ: Եթե նույնիսկ որոշակի խնդիրներ առաջանում են, ապա դրանք էական, սկզբունքային չեն լինում եւ անհաղթահարելի չեն մնում: Դրանց կարգավորման համար միշտ էլ բազմաթիվ ելքեր գտնվում են:

Այն, ինչ ներկա ժամանակահատվածում կատարվեց, պարզապես Ադրբեջանի կողմից հարաբերությունների դիտավորյալ թեժացումն էր, որպեսզի Մոսկվայի ճնշում գործադրելու անկարողությունից օգտվելով հնարավոր լիներ Վաշինգտոնում նախաստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության հռչակագիրը նախագահ Թրամփի միջնորդությամբ: Այլ կերպ ասած՝ ինքնաթիռի խոցումից հետո Ադրբեջանը միտումնավոր սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, փակեց երկխոսության բոլոր դռները եւ բացառեց բարձրաստիճան հանդիպումները, որպեսզի Վաշինգտոնում հասնի Զանգեզուրի ճանապարհը ձեռք բերելու իր եւ Թուրքիայի համար չափազանց կարեւոր եւ ցանկալի նպատակին:

Նման հաշվարկը ամենայն հավանականությամբ Թուրքիայի կողմից էր նախապատրաստված, եւ Ադրբեջանը օգտվելով Ռուսաստանի անզորությունից, իրականացրեց Զանգեզուրի հարցի արդյունավետ հանգուցալուծումը:

Ռուսաստանը, բնականաբար, բացասական արձագանքեց այդ քայլին եւ որպեսզի խոչընդոտի Ադրբեջանին Թուրքիայի եւ հատկապես Արեւմուտքի հետ առավել սերտ կապեր հաստատելու փորձերին, իրականացրեց հետեւյալ բավականին անսպասելի սցենարը: Ռուսաստանի հետախուզական մարմինները Ադրբեջանի նախագահին տեղեկացրին, թե իր վարչակազմի ղեկավարը Մոսկվայում գտնվելու օրերին ծրագրել էր պետական հեղաշրջում կատարել եւ ֆիզիկապես ոչնչացնել իրեն` Ալիեւին: Սա իհարկե չափազանց ծայրահեղ միջոց էր բարելավելու երկու երկրների հարաբերությունները: Օրեր անց հանդիպում կազմակերպվեց երկու պետությունների ղեկավարների միջեւ, որն ըստ լուրերի, անցել է ջերմ ու սիրալիր մթնոլորտում: Կարելի է ասել, որ այդ հարաբերությունները բարելավվեցին, բայց Ադրբեջանն արդեն իրականացրել էր իր գերնպատակը` ձեռք էր բերել Զանգեզուրի միջանցքը եւ նվազեցրել Ռուսաստանի ազդեցության ոլորտը տարածաշրջանում, միաժամանակ մեծացնելով Թուրքիայի եւ իր դերակատարությունը Հարավային Կովկասում:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլերենից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(Armenian Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

Երվանդ Երկանյանի «Ձոն» սիմֆոնիկ պոեմի պրեմիերան էր

Հաջորդ գրառումը

Խորեն Ստալբե. «Երազում եմ հանդես գալ հայ թատրոնում եւ կինոյում»

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Խորեն Ստալբե. «Երազում եմ հանդես գալ հայ թատրոնում եւ կինոյում»

Լրահոս

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026

Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է։ Ընտրությունների արդյունքների վիճարկման գործի...

ԱԺ-ը հուլիսի 2-ին արտահերթ նիստ կանի

26/06/2026

Ազգային ժողովը հուլիսի 2-ին, ժամը 11-ին կգումարի արտահերթ նստաշրջան․ այս մասին տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։ Կառավարության որոշման նախագծով՝...

Ընտրախախտումներն ու ընտրակեղծարարությունն աշխատել են երկու ուղղությամբ՝ սղոցի նման

26/06/2026

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը...

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ ամրապնդելու ԵՄ-ի դիրքերը տարածաշրջանում

26/06/2026

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական