Կիրակի, Հուլիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՛Ւ ԵՆՔ ՍՏՈՐԱԴԱՍՈՒՄ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է: Օրենքի եւ իրավունքի ուժով գերակա է պետական լեզուն: Այս օրենսդրական նորմը, որը հուլիսի 9-ի իր հույժ տեղին հաղորդագրությունում հիշեցրեց ՀՀ լեզվի կոմիտեն, ըստ ամենայնի հաճախ կրկնելու կարիք կա մեր տնտեսվարողների ու նույնիսկ տարբեր պետական կառույցների համար:

Ինչպես հիշյալ հաղորդագրությունում նշվում էր, հուլիսի 7-ին մայրաքաղաքում աշխատանքը սկսած նոր կառույցիՙ պարեկային ծառայության ավտոմեքենաների եւ պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, ինչը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից եւ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:

Դժվար է ասելՙ օտարների դարեդար տիրապետությա՞ն, թե՞ հատկապես անկախության այս տարիներին սերմանվածի հետեւանքով մեզանում տեղ գտած հոգեբանությամբ այսօր հաճախ ենք ականատես լինում մեր իսկ կողմից մեր ազգային արժեքների թերագնահատմանն ու ստորադասմանը օտար արժեքներին, այդ թվումՙ լեզվին: Ժամանակին շատ է խոսվել, օրինակ, մայրաքաղաք Երեւանի, հանրապետության մյուս քաղաքների ու այլ բնակավայրերի խանութների, տարբեր հաստատությունների, հասարակական եւ այլ օբյեկտների անվանումների, դրանց ցուցանակների լեզվի մասին, բայց օտարալեզու, օտարատառ եւ օտարաբառ անունների տարածվածությունը պետական ոչ բավարար հսկողության պատճառով ավելի է խորացել: Այնքան, որ կարծես սկսել է սովորական դառնալ: Ի դեպ, պետական վերահսկողության հարցում միայն Լեզվի կոմիտեի իրավասությունները բավարար չեն:

Պատահում են անգամ այնպիսի ցուցանակներ, որոնցում հայերենն ընդհանրապես բացակայում է: Մեծ խումբ են կազմում այնպիսիք, որտեղ հայերենը կա, բայց այս կամ այն կերպ գերիշխողը, առավել աչքի ընկնողը օտարատառ-օտարալեզուն է, հատկապես անգլերենը: Կան եւ հայատառ օտարաբառ ցուցանակներ… Չգիտեմ ինչ «Օկայ» ու «գարդեն», ինչ-որ «Ֆուդ սթայլ քորտ» ու եսինչգիտեմ ինչ… Որ փորձենք թվարկումը շարունակել, երեւի թերթի էջը չի բավականացնի: Բանն այնտեղ է հասել, որ Կումայրի-Գյումրիում, օրինակ, միայն լատինատառ է գրված քաղաքի կենտրոնի մի գողտրիկ խանութի… «Մեծ Հայք» անունը:

Ո՞ւմ համար են այսպիսի ցուցանակները: Ակնհայտորենՙ ո՛չ հայ հաճախորդի: Գուցե օտարերկրացիները հե՞րթ են կանգնել, որ գան մեր խանութները, սրճարաններն ու սպասարկման այլ օջախներն այցելեն, օգտվեն, հիանան մեր հրավերով, մեր ցուցանակներում մեր ազգային դեմքի բացակայությամբ…

Չկա՛ նման բան: Առեւտուրն ու սպասարկումն իրենց տեղը, էլի թող լինեն, բայց եկեք նախ մի քիչ էլ ինքներս մե՛զ համար ապրենք: Օտարալեզու ցուցանակներն էլ, իհարկե, պետք են, բայց հայերենից հետո: Որովհետեւ հարկ է մի քիչ էլ մեր ազգային արժանապատվության մասին մտածել: Դրսից եկող օտարը գալիս է նաեւ մեր արժեքները, մեր ազգային դեմքն ու դիմագիծը տեսնելու: Երբ նա թեկուզ այդ ցուցանակներում մեր ազգային արժանապատվության բացակայությունը տեսնի, մեր լեզուն ստորադասված տեսնի, մի՞թե մեզ կհարգի:

Լեզուն ազգի գլխավոր հատկանիշն է: Եվ մեր լեզուն ուրիշներինին ստորադասելովՙ մենք ակնհայտորեն նաեւ մեզ ենք ստորադասում որպես ազգի:

…Եվ մեր պաշտոնական լեզուն

Եթե ՀՀ պետական լեզուն հայերենն է ընդհանրապես, ապա պաշտոնական լեզուն ԳՐԱԿԱ՛Ն հայերենն է: Սա նույնպես օրենսդրական նորմ է, որը սակայն, գուցե ամենից շատ է խախտվում: Եթե ոչինչ չլինի, այդ միջավայրում գրեթե համատարած ա-ախոսությունը բավական է այդպես պնդելու համար:

Թվում էՙ կա՞ ավելի պաշտոնական մի վայր Հայաստանում, քան երկրի խորհրդարանն էՙ Ազգային ժողովը: Այստեղ խոսվող լեզուն ընդհանուր առմամբ պետք է ուշադիր ուսումնասիրվի եւ կարծում ենքՙ ավելի պատասխանատու դառնա: Եթե հիշում ենք, Գերագույն խորհրդի ժամանակ, արդեն 90-ականների սկզբին, այնտեղ պատգամավոր էր նաեւ անվանի լեզվաբան, բանասեր համալսարանականների ոչ մեկ սերնդի սիրելի դասախոսներից Ռաֆայել Իշխանյանը , որն իր հեղինակությամբ կարողանում էր ինչ-որ չափով ուղղել պատգամավորների պաշտոնական խոսքի որոշ սխալներ: Մինչդեռ այն ժամանակ Հայաստանի խորհրդարանում խոսվող լեզուն անհամեմատելի է մեր այս տարիների խորհրդարաններում խոսվող լեզվի հետ, որը ոչ սակավ դեպքերում ավելի կենցաղային մակարդակի է եւ այդպիսի մտածողություն հիշեցնող:

Ներկա Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը առաջին նիստերից մեկում, օրինակ, օրենսդիր մարմնի նախագահությունից ռեպլիկի կարգով դիմելով ելույթ ունեցող պատգամավորին, ասաց. «Պարոն (այսինչ), նենց չի, որ դուք պետք ա ասեքՙ ինքը խոսի, հետո դուք խոսեք»: Հուսով ենքՙ պրն. Սիմոնյանն այս բառապաշարն ուղղելու հնարավորություն եւս կունենա: Կամ նույնիսկ գեղեցիկ գրական հայերենով խոսքը սկսած մի պատգամավորուհի ի վերջո ասաց. «Սե՞նց էիք որոշում կայացրել»…

Մինչդեռ երեւի ակնհայտ է, որ օրենսդիրն ինքը ոչ միայն պարտավոր է օրենքի պահանջը կատարել եւ հրապարակային պաշտոնական խոսքի օրինակ տալ, այլ նաեւ հարկ եղած դեպքում քննարկել, ուղղորդել գոնե, ասենք, հանրային հեռուստաեթերում հնչող խոսքը…

Նախորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԶԱՐՄԻՆԷՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԶԱՐՄԻՆԷՆ

Լրահոս

Հասարակության մոտ ձևավորվում է տպավորություն, որ ընտրական վեճերի արդյունավետ դատական պաշտպանություն գոյություն չունի. փորձագետ

05/07/2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ ենք տեսնում մենք այսօր.Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։...

Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից 3-ը նվիրել է Նիկոլին. Համբարյան

05/07/2026

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի՝ ընդդիմության բողոքարկման դիմումները մերժելու և հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու որոշմանը։ Նա...

 «Ընդդիմադիրները» կվերցնեն իրենց հասանելիք մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն արդեն ԱԺ դահլիճում

05/07/2026

ՀՀ Սահմանադրական դատարանը, ինչպես և վստահ էին բոլոր մտածող մարդիկ, մերժեց հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի...

Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին. Ամստերդամ

04/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունը․ «Սահմանադրական դատարանի դատավարության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք...

Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը. հայտարարություն

04/07/2026

5 քաղաքական ուժերը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է. «Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակեց անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերի վերաբերյալ որոշումը։...

ԱԺ կմտնի 3 կուսակցություն. ԲՀԿ-ն խորհրդարան չի մտնի

04/07/2026

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի ՀՀ ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական