Ուրբաթ, Հունիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՅՈՒՆԽԵՆԻ ԲԱՆԱՎԵՃԸՙ ՔՎԱՆՏԱՅԻՆ ՀԱՅԱՑՔՈՎ

21/02/2020
- 21 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Փետրվարի 16- ին ավարտված Մյունխենի անվտանգության 56- րդ համաժողովի արդյունքներն ամփոփող գերմանական մամուլը հատուկ հարց է հնչեցնումՙ 200- ից ավելի պաշտոնական միջոցառումներից, 3000 երկկողմ ու բազմակողմ հանդիպումներից, կլոր սեղաններից, տաք ու կիրթ բանավեճից հետո բազմաբեւեռ, Արեւմուտքի ազդեցությունից դուրս սահող, դժվար վերահսկելի աշխարհն ավելի՞ անվտանգ դարձավ: Ու մինչ մամուլը, որ ամեն օր բարեխիղճ արձանագրում է, թե Եվրոպան ձայն չունի, պիտի փոխի իր կրավորականությունը, բայց հոռետեսական կարծիքների չափաբաժինը փորձում է նվազեցնելՙ համոզված նկատել տալով, թե մարդկության առջեւ ծառացած կլիմայական, համաճարակային, կիբեռանվտանգության հարցերի շուրջ գոնե միասնական պայքարի կամք է ուրվագծվում, մահասպան զենքը Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, Ղարաբաղի ու Հայաստանի սահմաններին կրակելով չի պարպվումՙ տանն էլ է կրակում:

Երեկ հայտնի դարձավ, որ Մյունխենից հեռու, գերմանական Հանաու քաղաքում ծայրահեղ աջ հայացքների տեր 43- ամյա Թոբիաս Ռ-ը նարգիլեի բարերում սպանդ է իրականացրելՙ կյանքից զրկելով 10 հոգու, մինչ այդ ինտերնետում մանիֆեստ հրապարակելով: Փախստականների նոր քարավաններին կարտոնե՞ն երդիկ ունենալ իրենց կողքին, թե՞ ոչ, Եվրոպայում այլեւս անվտանգ չէՙ աջ ուժերի վերելքը հնարավոր չէ չնկատել, բայց ինչպես օրեր առաջ եվրոպացի գործընկերներս էին խոստովանում, չկա առայժմ մի երկիր, որ աջ արմատականների դեմ պայքարի հաջողված քաղաքականություն է իրականացնում: Այս կամ այն երկրի «անվտանգ վայր» լինելու մեր պատկերացումները փոխում է լրահոսը:

Այս համատեքստում հատկապես ուրիշ շեշտով է ընթերցվում «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» փետրվարի 14- ի համարում հրապարակված ծավալուն հոդվածը, որով հեղինակը կոչ է անում բաց անել Արցախի դարպասներըՙ գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, ճամփորդական նոր հասցե ընտրել Արցախի Հանրապետությունը , վայր, որ անվտանգ է: «Ճանաչման խնդրանքով» վերնագիրն է ընտրել հոդվածի հեղինակ, գրող, լրագրող Օլիվեր Մարիա Շմիթթը ՙ Արցախը մանրամասն նկարագրող իր անկեղծ պատումը բաց նամակ դարձնելով ու այն հասցեագրելով ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշինՙ ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ, ազատ երկիր, որպես ՄԱԿ- ի 194- րդ պետություն:

Բրեքսիթի քննարկումների լավան սառել է թեեւ, բայց Մակրոնիՙ «ՆԱՏՕ- ի ուղեղը մահացել է» արտահայտությունը մյունխենյան համաժողովը չսկսվածՙ թեմա էր դարձել, այնուհետ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ հասցեին Շթայնմայերի ՙ համաժողովի բացման ելույթում հնչեցրած քննադատությունը լսեցինք, սա էլ սուր հակահարված գտավ ԱՄՆ արտգործնախարար Փոմփեոյի պատասխան ելույթումՙ առավել խորացնելով այն ճաքը, որ ԱՄՆ- Եվրոպա երկրաշարժի հետեւանք էՙ արդեն տեւական ժամանակ: Իրանի արտգործնախարարն էլ ընդգծեց, որ արժանապատվությունն ու հումորն իր դիվանագիտական հմտության բաղադրիչ է, իսկ իր երկրին պարտադրելը դժվար է, բայց սա անցյալ տարի էլ շատ հստակ շեշտադրվել էր, ե՞ւՙ էական բեւեռացվող առճակատմանը լավատեսության հիմք տվող բանաձեւ գտնվե՞ց:

Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որ ֆիզիկոս է, գրում է «Զյուդդոյչե ցայթունգի» հոդվածագիր Շտեֆան Կորնելիուսը , որին այնքան է տպավորել Մյունխենում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ՙ քվանտային ֆիզիկայի օրենքներով լուծում գտնելու ելույթ նորույթը, որ մյունխենյան համաժողովի մասին իր ծավալուն վերլուծական հոդվածը վերնագրել է «Քվանտային քաղաքականություն»: Տեղի սղության պատճառով չենք կարող հանձնվել այն գայթակղությանը, որին մղում է «Զյուդդոյչե ցայթունգը», ներողամիտ բացատրությամբՙ Արմեն Սարգսյանի մտքի խոռոչներն ընդլայնող ելույթը բնագիր անգլերենով տեղադրված է նախագահի կայքէջում:

Գերմանական մամուլը Փաշինյանի այցը չլուսաբանեց

Վարչապետ Փաշինյանի Բեռլին, ապա Մյունխեն այցը գերմանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չհայտնվեց. Գերմանական տպագիր մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը, առցանց մեդիան ծանոթացրել, գրել են նրա մասին 2018- ից ի վեր, եւ ժամանակ առ ժամանակ օրինակ են բերում, երբ սոցիալական ցանցերի դերը, դրա միջոցով հեղափոխություն անելու նրա ֆենոմենն են ուզում ընդգծել: ֆբ- ով հանրության համար հասանելի լինելու Հայաստանի վարչապետի պարզ կենսակերպը, պաշտոնյայի առավելագույն թափանցիկությունը գերմանացիների համար բավարար հիմք է, որ Հայաստանի վարչապետին հարց տալու փոխարեն նախապատվություն տան այլ թեմաների լուսաբանմանը. մանավանդ որ ներքաղաքական բազմաշերտ նյութի գերակայություն կաՙ Թյուրինգիա երկրամասում ներքաղաքական փոթորկուն դրվագները քողազերծվելուն զուգահեռ ֆաշիզմի վիրուսն են ջանում ախտահանել, տարբեր տրամաչափի պաշտոնյաների հրաժարականներ են հաջորդում, երկրամասային նոր ընտրությունների ուրվագիծն էլ կա, եւ հանրությանը մեծ հաշվով չի հետաքրքրում հեռավոր Հայաստանից ով եկավ-գնաց:

Բայց պաշտոնական Բեռլինը, կանցլեր Մերկելը, որ ծանրաբեռնված ժամանակացույցի մեջ տեղավորել էր Հայաստանի վարչապետին հյուրընկելելու, զրուցելու առիթը, ազդակ է փոխանցում, թե Գերմանիան շարունակում է հետամուտ լինել մեր երկրում կատարվող փոփոխություններին: ԳԴՀ արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի,Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Միշայել Զիիբերտը թվիթերյան գրառում էր արել: Բարի գալուստ նորից Գերմանիա, վարչապետ Նիկոլ Փաշինյա՛ն, Գերմանիան Ձեր կողքին կմնա, քանզի հետամուտ եք Ձեր բարեփոխման քաղաքականությանը»:

Մյունխենյան հարթակը

Մյունխենյան Փաշինյան- Ալիեւ բանավեճի մասին մի անդրադարձ կա տպագիր տարածքում: Անվտանգության համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը «Բիլդին» փոխանցել էր, թե առաջընթացը փոքր քայլերի մեջ էլ պիտի տեսնելՙ նկատել տալով, թե «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանավեճ-հանդիպումը Կովկասում խաղաղության պահպանման մեծ քայլ է»: Իշինգերն արդեն իր գոհունակությունը փոխանցել էր թվիթերյան գրառմամբ: Փետրվարի 16- ին, ամփոփելով այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովի հիշարժան ձեռքբերումները, Վոլֆգանգ Իշինգերը բարձրաձայնեց տեսախցիկի առջեւՙ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն առաջին անգամ հանրային հարթակում քննարկեցին ԼՂ հակամարտության հարցն առաջ տանելու ուղիները: Մյունխենյան հարթակը հենց այն չեզոք վայրն է, որ հնարավորություն է ապահովում հակամարտող կողմերին հանդիպել եւ խոսել: Շնորհակալություն Հայաստան եւ Ադրբեջան, իսկ եւ իսկ դա արեցիք:

Արտաքին անվտանգության քաղաքականության, Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի հարցերով մասնագիտացած լրագրող Զիլվիա Շթյոբերը , որ Ֆրիդրիխ Էբրերտ հիմնադրամում կայացած հանդիպմանը ներկա էր եւ հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին, մյունխենյան բանավեճին հետեւելով, թվիթերյան հետեւյալ գրառումն արեց. «Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ կայացած բանավեճը վկայեց, թե 30 տարի «սառեցված», իրականում տաք հակամարտությունից հետո որքան տարբեր է պատմության մեկնաբանությունը: Նրանք կարող էին գործածել ընձեռված հնարավորությունըՙ հանրությանը հասկացելու Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի սահմանամերձ տարածաշրջանում ԼՂ հակամարտության լրջությունը»:

Եթե գիրք նվիրելու հայկական ավանդույթը Մյունխենում մի քանի օր շուտ սկսեին ու սրահ մտնող յուրաքանչյուր ունկնդիր աթոռին գտներ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հայկական առաջարկների մասին անգլերեն կամ գերմաներենՙ հին ու նոր քարտեզներով ամփոփ մի ժողովածու, որի մեջ անշուշտ չէր մոռացվի Այազ Մութալիբովի հետ Դանա Մազալովայի «Նեզավիսիմայա գազետայում» հրատարակված հարցազրույցի տեսապատճենված օրինակը, կարիք չէր լինի մտահոգվելու, թե պատմության դերձակ Ալիեւն ում կտպավորեր: Առայժմՙ միայն իր կողմնակից հայրենակիցների կեցցեներն են հեղեղել սոցցանցերը: Այդպիսի ոգեւորություն կլինի՞ շաբաթՙ փետրվարի 22- ին Բեռլինում, Բրանդենբուրգյան դարպասներին հարող Փարիզի հրապարակում եվրոպաբնակ ադրբեջանցիների հանրահավաքի ժամանակ, կապրենք, կհետեւենք: Ի հիշատակ Խոջալուի ողբերգության այս տարի հանրահավաքից բացի ուրիշ մարտահրավեր են հաղթահարելուՙ Արարատ լեռան գագաթն են մագլցելու, որ ողբերգությունը պատկերող լուսանկարների ցուցադրությունն այնտեղ զետեղեն:

Իսկ Մյունխենի համաժողովի փոքրիկ հաջողությունը, ինչպես գնահատեց Իշինգերը, այն է, որ Կոսովոն եւ Սերբիան երկու երկրների միջեւ երկաթուղային եւ ավտոմեքենաներիՙ 90- ականներից ի վեր խափանված հաղորդակցության վերսկսման մասին իրենց մտադրությանը գրավոր ձեւակերպում են տվել: Ի դեպ փետրվարի 17- ին Իշինգերը շնորհավորեց Կոսովոյինՙ անկախության 12- րդ տարեդարձի առթիվ: Եթե Գուտերեշին տպավորի ու համոզի «ՖԱՑ»- իՙ Արցախի անկախությունն անհապաղ ճանաչելու բաց նամակը, մանավանդ Մյունխենում Իլհամ Ալիեւի անզիջում կեցվածքը տեսնելով, գուցե Իշինգերի հաջողությունը հենց նա՛ կրկնապատկի: Մենք այդու մոդերատորի ամենատպավորիչՙ կարմիր պիջակի հետ բանավեճի դառնությունն էլ կմոռանանք ու քվանտային լուծումների լավատեսությամբՙ շնորհակալ կլինենք:

Նախորդ գրառումը

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՏՈՒՐԻԶՄԸՙ «ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ…

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՏՈՒՐԻԶՄԸՙ «ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ...

Լրահոս

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

19/06/2026

Հիքմեթ Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները: Իրավիճակը ռեգիոնում փոխվում է: Իրանը Հորմուզի...

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր,...

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026

ԿԸՀ-ն հունիսի 14-ին, երեք ընտրական տեղամասերում, վերահաշվարկ կատարելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիմումներն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ արձանագրված խախտումները չեն...

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026

1885-1960 -ին այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում Բելգիայի գաղութային դաժան համակարգն էր տիրում։ Ո՛չ զոհերի հստակ թիվ կա, ո՛չ էլ...

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026

Հարավային Կովկասի «վերջին, շատ փխրուն ժողովրդավարություն ունեցող» հետընտրական Հայաստանի մասին է ծավալուն վերլուծություն հրատարակել 2018-ին Բեռլինում հիմնադրված  քաղաքական, տնտեսական եւ...

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026

Ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին Շվեյցարիայում կստորագրվի Իրան-ԱՄՆ համաձայնագիրը: Այդ մասին բոլոր լրատվամիջոցներն են հայտարարում եւ ավետում, որ հարցը վերջնականապես  համաձայնեցված...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական