Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Կենտրոնական բանկի հրապարակածՙ ՀՀ բանկերի միջոցով արտերկրից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ֆիզիկական անձանց միջոցով կատարված դրամական փոխանցումների ցուցանիշները փաստում են, որ ֆինանսների արտահոսքը մեր երկրից աճում է: Խոսքն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրված երեւույթի մասին է: Ընդ որում, հրապարակված վերջին երկու ամիսներից հատկապես օգոստոսին այս տարվա ամենաբարձր արտահոսքն է արձանագրվելՙ 157 մլն դոլար:

Ինչ վերաբերում է հունվար-սեպտեմբերին, ապա բանկերի միջոցով դրամական փոխանցումների տեսքով Հայաստանից դուրս է եկել 1 մլրդ 67 մլն դոլար: 2018 թ.-ի նույն ժամանակահատվածում դուրս էր եկել 829 մլն դոլար: Այսինքն, այս տարվա ինը ամիսներին Հայաստանից դուրս է եկել 238 մլն դոլարով ավելի գումար, քան 2018 թ.-ի ինը ամիսներին:

Հակառակ ուղղությամբՙ արտերկրից դեպի Հայաստան կատարվող փոխանցումներն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են 1 մլրդ 401 մլն դոլարՙ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի 1 մլրդ 279 մլն դոլարի դիմաց: Այսինքն, Հայաստան մտնող գումարները նույնպես աճել ենՙ 122 մլն դոլարով: Սակայն Հայաստան մտնող եւ Հայաստանից դուրս եկող գումարների տարբերությունըՙ կամ մեր երկիր մտնող գումարի զուտ ներհոսքը նվազել է: Այս տարվա հունվար-սեպտեմբերին այն կազմել է 334 մլն դոլարՙ անցած տարվա նույն ժամանակահատվածի 449 մլն դոլարի դիմաց: Այսինքն, այս տարի նույն ժամանակահատվածում որպես զուտ ներհոսք մոտ 115 մլն դոլարով ավելի քիչ գումար է մտել Հայաստան, քան անցյալ տարի: Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ Հայաստանից գումարների արտահոսքը շարունակում է աճել ավելի մեծ տեմպով, քան Հայաստան մտնող գումարների ներհոսքը :

Կենտրոնական բանկը Հայաստանից ֆինանսական արտահոսքի ավելացումը բացատրում է «ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարունակական աճով»: Ինչ խոսք, այս տարի իսկապես կա ավտոմեքենաների ներմուծման աննախադեպ աճ: Հիշեցնենք, որ դա պայմանավորված է ԵԱՏՄ մտնելիս Հայաստանի նախկին կառավարության կողմից ավտոմեքենաների ներմուծման համար մաքսատուրքերի հնգամյա արտոնություն ձեռք բերելու հանգամանքով: Նման մեծ ծավալի ներմուծումը նաեւ էապես նպաստել է տնտեսական ակտիվության խթանմանը եւ պետական բյուջեի համալրմանը (60-70 մլրդ դրամ ինը ամիսների ընթացքում): Բայց վարչապետ Փաշինյանը երբ հպարտանում է տնտեսական այս ցուցանիշներով, չի նշում, որ ինքն ու իր կառավարությունը կապ չունեն դրա հետ:

Այդուհանդերձ, հիշեցնենք, որ գումարների այս հոսքերի մասին տեղեկատվությունն առնչվում է միայն հիմնականում փոքր գումարներ ստացող եւ ուղարկող ֆիզիկական անձանց (բացառությամբ ավտոներկրողների կողմից մեծածավալ գործարքներ կատարելը): Ինչ կլինի, եթե ԿԲ-ն փորձի ներկայացնել, թե «հեղափոխության» պատճառով եւ դրանից հետո որքան գումար է դուրս եկել Հայաստանից տեղի եւ արտերկրի խոշոր գործարարների կողմից: Բնականաբար չի փորձի դա անել, քանի որ այս անգամ ավտոմեքենաների ներմուծման պատճառաբանության նման պատճառաբանություն չի գտնվի, իսկ իրական պատճառն էլ չի ուզենա ասել…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԻՐԱԽԸ ՆԱԵՎ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՆ Է

Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱԳՆՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱԳՆՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026

Սոցիալական մեդիայում և զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ ուղղված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Այս մասին ասված...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական