Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ

22/11/2019
- 22 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

Ապագա պատմաբանի ուշադրությունից չի կարող վրիպել փաստը, որ Հայաստանի Երրորդ հանրապետության առաջին երեք տասնամյակների ընթացքում ներքաղաքական գլխավոր վերիվայրումներն ու ցնցումները գրանցվել են մի իշխանությունից մյուսը, ավելի ճիշտՙ մի իշխանավորից մյուսին փոխանցման ժամանակահատվածներում, երբեմն արյունալի, իսկ երբեմն անարյուն հեղաշրջման պայմաններում, ինչպես վերջինը, երբ Սերժ Սարգսյանը իշխանությունը զիջեց Նիկոլ Փաշինյանին:

Դրանցից առաջինը կարող էր պատահել, բայց բարեբախտաբար չպատահեց 1991-ին, երբ կոմունիստներն իրենց իշխանությունը ակամա զիջեցին Հայոց համազգային շարժման գլխավոր առաջնորդին: Զիջման պատճառները շատ էին, համաշխարհայինից մինչեւ համախորհրդային ու տեղական բնույթի: Սակայն, իմ կարծիքով, գլխավորը Ռուսաստանում օգոստոսյան ձախողված պուտչն էր, որը իմաստազուրկ կամ հիմնազուրկ դարձրեց հին կարգերին վերադառնալու ամեն փորձ եւ ցանկություն, եւ այդ էր պատճառը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հաշվին գրանցեցՙ ձայների ցարդ անգերազանցելի քանակՙ 83,5 տոկոս: Բայց հատկանշականն այն էր, որ այդ ձայների մեծ մասը, ինչպես կարող են վկայել այդ ժամանակ քվեների հաշվարկմանը մասնակցածները, ուղղված էր ոչ թե Շարժմանը, այլՙ ժողովրդային պատկերացման մեջ նրանից անջատ-դիտարկվող լիդերին: (Քվեաթերթիկներից շատերի վրա, ինչպես ինքս եմ տեսել, մարդիկ հարկ էին համարել չթույլատրված գրառում կատարելՙ «Սակայն առանց ՀՀՇ-ի»):

Այստեղից մեկ եզրակացություն, որը հատկանշական մնաց հետագա բոլոր ընտրությունների համարՙ հայաստանցիք իրենց ձայնը տալիս են ոչ թե կազմակերպությանը կամ կուսակցությանը, այլՙ անհատին:

Հաջորդ ընտրությունը, 1996-ին, կարող էր արյունալի վերջաբան ունենալ, եթե ընդդիմադիր թեկնածուն, Վազգեն Մանուկյանը, ունենար ուժային որեւէ հենարան: Համենայնդեպս, «հաղթող» թեկնածուն չկարողացավ վայելել իր երկրորդ շրջանը եւ 1998-ին ստիպված էր տեղի տալ այդ ժամանակվա «ուժեղ մարդու»ՙ Վազգեն Սարգսյանի ճնշմանը, եւ հրաժարական տվեց: Այլ խոսքովՙ դարձյալ անհատը անհատի դեմ, որը, ընդունենք կամ ոչ, խոցելի է դարձնում իրեն ժողովրդավարական համարող մեր պետականության կայացումը:

Նույն թվականին, 1998-ին, պատահեց հետագա ուսումնասիրությունների արժանի արտասովոր մի բան. նույն «ուժեղ մարդը» նախընտրեց վարչապետության դիրքերից փաստորեն կառավարել երկիրը, այնինչ կարող էր նախագահական աթոռը ինքը գրավել: Փոխարենը նա Արցախից բերեց եւ նախ վարչապետի, ապա նախագահի աթոռին բազմեցրեց Ռոբերտ Քոչարյանին, որը, ինչպես այդ ժամանակ ընդունված էր ասելՙ «Նախագահ է աշխատում վարչապետի մոտ»: Գրեթե իսկական վարչապետական կառավարում, որը տեւեց ընդամենը մեկ տարի: Լեւոն Տեր-Պետրոսյանից Ռոբերտ Քոչարյան իշխանության փոխանցումը թեեւ եղել էր անարյուն, սակայն հետագայում փոխարենը գործեց «հապաղած ռումբի» էֆեկտըՙ հոկտեմբերի 27-ի ահավոր սպանդը:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության առաջին շրջանը հատկանշվեց պետականաշինության եւ տնտեսական վերելքի անուրանալի ձեռքբերումներով: Դրանք կարող էին ընդհատվել մինչ այդ ձեւավորված բավական հզոր ընդդիմության ջանքերով, եթե «պտուղը ծառից հեռու չի ընկնում» ժողովրդական սկզբունքով վերջինիս լիդեր դարձած Ստեփան Դեմիրճյանը ատակ լիներ քաղաքական դրամագլուխի վերածել (կապիտալիզացնել) շուրջ 350 հազար քվե ստացած իր ներուժը: Այլ խոսքովՙ կրկին գործեց անհատի գործոնը, սակայն այս անգամՙ բացասական իմաստով:

Այդ ներուժը, հինգ տարի հետո, դարձյալ «հապաղիչ ռումբի» էֆեկտով գործի դրվեց Ռ. Քոչարյանից Սերժ Սարգսյան իշխանության անցման պահինՙ դժբախտաբար արյունալի, ես կասեիՙ չարագուշակ Մարտի 1-ի բախումներով: Չարագուշակՙ իրենց իրական թե արհեստական շահարկման ներուժով, կրկին ու կրկին ընդգծելով Հայաստանում իշխանության հեզասահ փոխանցման քաղաքական մշակույթի բացակայությունը, ժողովրդային հոգեբանության վրա դրագործած տրավման:

Չեմ ուզում պատմական այս շրջագայությունս ընդհատել Սերժ Սարգսյանի իշխանավարության շրջանի գնահատականներով, հատկապես դրա 2-րդ հատվածի լճացման, պետականաշինության առումով այդ շրջանում արձանագրված հետընթացին, համազգային ուժի ժողովրդավարացման եւ ազգի քաղաքական-կուսակցական ներուժի թվացյալ լինելու, օտար ու խորթ ներթափանցումների նկատմամբ հանցավոր հանդուրժողության մասին փաստերի թվարկումով, մանավանդ ներկա հոդվածի ծավալները թույլատու չեն: Միայն հարկ է նշել, որ նրա իշխանության տասնամյակը ընդմիջվեց Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ոչ կուռ եւ ոչ վճռական ընդդիմության պարտությամբ, որից մնաց միայն անբավարարվածության ու չարացածության տրամադրությունը: Այլ խոսքով, դարձյալ, չստեղծվեց իշխանությանը որեւէ իսկական այլընտրանք, որը, չեմ չափազանցում, կործանարար է յուրաքանչյուր պետության համար:

Սակայն պետականության շարունակականության տեսակետից ամենավտանգավորը եղավ Ս. Սարգսյանի ինքնաառաջադրումը ինքնաշեն նոր Սահմանադրությամբ, որի ակնհայտ նպատակը,- եւ ես ժամանակին քննադատել եմ այն,- անընդհատական վերարտադրականությունն էր իր եւ իր ընտանիքի համար:

Բայց դա անկարելի առաքելություն էր անշուշտ, որից օգտվեց ատելության բնատուր տաղանդով օժտված եւ վրեժխնդրության հավաքական քաջալերանքով տոգորված Նիկոլ Փաշինյանը: Եվ վերջինս շատմեծ վարպետությամբ օգտագործեց պահը եւ, անշուշտ, նույն Սահմանադրությունը, որը խստորեն քննադատում էր ժամանակին: Սերժ Սարգսյանը ստիպված էր տեղի տալ, քանզի նրան մնացել էր ընդամենը մեկ այլընտրանքՙ ուժի կիրառումը, սարսափելի արյունահեղությունը, որից նա, պետք է խոստովանել, խորշելով խորշում էր:

Վարչապետ Ն. Փաշինյանն այժմ վայելում է, ավելինՙ չարաշահումէ այդ Սահմանադրութունը, որը գրեթե ի սպառ բացառում է այլընտրանքը, իշխանությունից դեպի մեկ այլ իշխանություն հեզասահ անցումը, որը գլխավոր նախապայմանն է պետականության շարունակականության երաշխավորման համար:

Այլընտրանքը պետք է մեզ եւ առաջին հերթինՙ գործող իշխանություններին եւ ավելի շատ` մեր պետականությանը: Խոսքը իսկական այլընտրանքի մասին է:

Նախորդ գրառումը

«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍՆ» ԱՃՈՒՐԴԻ Է ԴՐՎԵԼՈՒ` ԳԻՆ ՉԳՑԵՔ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽԻԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական