Չորեքշաբթի, Սեպտեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԸ 8 ԼԵԶՎՈՎ ԳՈՌՈՒՄ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ 4 ԼԵԶՎՈՎՙ ՇՇՆՋՈՒՄ

01/03/2019
- 01 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Եթե գերմանախոս ընթերցողն այս շաբաթ հետաքրքրվեր մեր տարածաշրջանի լուրերով, ապա անպայման մի քանի օր շարունակ իրազեկ կդառնար Խոջալուի 27- ամյակի առթիվ ադրբեջանական տեսակետին: Հարեւան երկրի պետական լրատվամիջոցիՙ «Ազերթաջ»- ի անխոնջ աշխատանքը, որ թուրքերենին զուգահեռ ի դեպ տարածվում է նաեւ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, չինարեն, արաբերեն, այս շաբաթ գերմանալեզու իր ընթերցողին հրամցրեց, իրենց բառերովՙ «20- րդ դարիՙ մարդկության դեմ կատարված անօրինակ ցեղասպանության» մասին պատմելով: Գործակալությունը փետրվարի 23- ին իրազեկում էր, թե Խոջալուի մասին ֆիլմ է ցուցադրվել Կալիֆորնիայում, փետրվարի 26- ին հրապարակվեց Ռոսիա- 24 հեռուստաալիքին Ադրբեջանի նախագահի հարցազրույցը, որ գնահատական էր տալիս Խոջալուին, իսկ տեսանյութին զուգահեռ նրա խոսքը ներկայացվում էր նաեւ գերմաներեն տպագիր տարբերակով: Փետրվարի 28- ին գերմաներեն լրահոսը ծանուցում էրՙ « ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը Խոջալուի ցեղասպանության առիթով հայտարարություն է արել…» եւ այլն: Խոջալուի մասին լրատվությունն իհարկե չի մոռացրել «Ազերթաջի» գերմաներեն տարբերակին ամեն օր շարունակել տարբեր թվերով թարմացնել նույն վերնագիրըՙ «Հայկական զինուժը խախտել է հրադադարը… անգամ»:

Գերմանական լրահոսում Հայաստանի, հայերի մասին լրատվություն միշտ կա, երբեմն փոխանցում ենք մեր թերթի էջերում: Բայց դա մեր հեղինակած չէ, գերմանացիների նախընտրած թեմաներն են: Անցյալ շաբաթ Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին գերմանական լրահոսում չենք գտել որեւէ լրատվություն: Հասկանալի է, որ «Ազերթաջ»-ից չէինք ակնկալում մեր որոնած թեմայի լուսաբանումը: Մեր պետությունն ինչո՞ւ չի կարեւորում մեր պատմությունն օտար լեզվով, այս դեպքումՙ գերմաներեն ներկայացնելու անհրաժեշտությունը: Ծո՞ւյլ ենք այդքան, թե՞…ինչպես միշտՙ «փող չկա՞»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՅՍՊԻՍԻ ՇՓՈԹ ՎԻՃԱ՞Կ

Համանման Հոդվածներ

5 սեպտեմբերի, 2025

Ոչ թե աշխարհակարգի փոփոխության, այլ համաշխարհային բարեկարգության սպասումով

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Աշխարհը փոխվում է ամեն պահ, մենք՝ չէ

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Արցախից տեղահանված, փախստականի կարգավիճակ չստացած հայերին կարող են նաեւ Ադրբեջա՞ն արտաքսել

05/09/2025
5 սեպտեմբերի, 2025

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Փեզեշքիանի ու Էրդողանի հանդիպման օրակարգից դուրս մնացած հարցերը

05/09/2025
Հաջորդ գրառումը

ԱՅՍՊԻՍԻ ՇՓՈԹ ՎԻՃԱ՞Կ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 10.09.2025

10/09/2025

ԿարդալDetails

Դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին վիրավորելու համար

10/09/2025

Լեհաստանի ՊՆ-ը Մոսկվային մեղադրում է ագրեսիայի մեջ

10/09/2025

Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակը. Հայաստան—Իռլանդիա՝ 2-1

09/09/2025

Տեսանյութ. Նեպալում ցուցարարները ծեծի են ենթարկել վարչապետին, նախարարներին. երկրի նախագահը հրաժարական է տվել

09/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական