Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄՙ ԵՐԵՎԱՆԻ ՈՒ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ինքն ու իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանը կարողացել են Արցախյան խնդրի կարգավորման հարցում փոխըմբռնման հասնել: «Առաջին անգամ հասել ենք փոխըմբռնման», ասել է նա:

Տարօրինակ էՙ ի՞նչ բնույթի եղել փոխըմբռնումը մի երկրի հետ, որը հայտարարում է, թե Արցախն անպայման պետք է մտնի Ադրբեջանի կազմի մեջ, նույնիսկ զոռով: