Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

26/10/2018
- 26 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Արդեն երեք տարի է, ինչ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների հետ համատեղ անց է կացնում «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը: Հոկտեմբերի 22-24 Երեւանի «Մերիդիան» միջազգային ցուցահանդեսային կենտրոնում գումարվեց թվով երրորդ եվրասիական շաբաթը: Այն Եվրասիական փորձագիտական ակումբի եւ նրա շուրջը համախմբված եվրասիական ինտեգրման թեմատիկային առնչվող հետազոտություններ իրականացնող եւ դրա զարգացմամբ շահագրգիռ փորձագետների, գիտնականների, հասարակական գործիչների, ասպիրանտների եւ ուսանողների համար տարվա կարեւորագույն իրադարձություններից մեկն էր: Համաժողովի արդյունքում, երեք օրերի աշխատանքից ստացած տպավորությունների հիման վրա գրված այս վերլուծականը մեկ առանձին վերցված ակտիվ մասնակցի հետադարձ հայացքն է ինտեգրման գործընթացում մեր երկրի հնարավորությունները բացահայտելու եւ ծավալվող տարածաշրջանային գործընթացներից ակնկալիքը պարզելու նպատակով:

Եվրասիական ինտեգրումը որպես քաղաքական առաջնահերթություն

Եվրասիական շաբաթվա բացումը բազմամարդ էր եւ տպավորիչ: Միջազգային այս համաժողով-ստուգատեսին մասնակցելու համար հավատարմագրվել են ավելի քան 3100-ից ավելի մասնակից 24 երկրից: Շաբաթվա միջոցառումները լուսաբանելու համար գրանցվել էին մոտ 200 լրագրողներ: Բացման արարողությանը մասնակցում էր 2000-ից ավել մարդ: Ներկա էր եւ ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը : Ելույթ ունեցան Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի փոխվարչապետները եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը : Այդ պլենառ նիստի բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էր հետեւյալ միտքը. վերջին երկու տարիներին ԵԱՏՄ բոլոր անդամների տնտեսությունները արձանագրում են կայուն աճ, աճում են նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունները նրանց միջեւ: Մասնավորապես, Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ ուղղությամբ միայն վերջին տարում արձանագրել է ավելի քան 30% աճ: ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների բարձրաստիճան անդամները համաձայն են այն հարցում, որ հստակ ուրվագծվում են նոր ոլորտներ եւ հարթակներ, որտեղ կա երկկողմ եւ բազմակողմ համագործակցության եւ կոոպերացիայի զարգացման դեռեւս չօգտագործված մեծ ներուժ: Հայաստանն, օրինակ, պատրաստ է նոր ներդրումներ ապահովել գյուղատնտեսության եւ արդյունաբերության որոշ ճյուղերի համար: Մեր իշխանություններն ու հասարակությունը լավատեսական սպասում ունեն ինտեգրման գործընթացի խորացումից, արդեն հստակ հասկանալով, որ արդյունաբերության ծավալների մեծացումը, նոր, մրցունակ արտադրանքի ստեղծումը եւ արտահանման աճը Ռուսաստանի, նաեւ մյուս երկրների ուղղությամբ, մեր տնտեսությունը հզորացնելու, բնակչության կենսամակարդակը բարձրացնելու, խոշոր հաշվով Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելու եւ դրան իրական բովանդակություն հաղորդելու մի եզակի ընձեռնված հնարավորություն է:

Համաժողովի առաջին օրը դռնփակ ռեժիմով տեղի ունեցավ մի «ուղեղային գրոհ» «Եվրասիական տնտեսական միության ժամանակակից պարադիգմը» թեմայով: Նախագահում էր Տիգրան Սարգսյանը: Մասնակիցները, ինչպես եւ խոսք էին տվել, լրագրողների հետ չկիսվեցին անցած քննարկման մանրամասներով: Հասկանալի էր, որ ԵՏՀ ղեկավարներին որպես անդրազգային կառույցի նավավարներ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպե՞ս են անդամ երկրների հասարակություններում ընկալում եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացը, արդյոք չի՞ դանդաղել ինտեգրման ծավալման տեմպը, ինչպե՞ս է ընկալվում եվրասիական ինտեգրումը Եվրոպական միության եւ Չինաստանի միջեւ լինելու պայմաններում ու նրա արեւելյան եւ արեւմտյան սահմաններում ծավալվող տնտեսական ու քաղաքական զարգացումները արդյոք վտանգներ ու ռիսկեր չե՞ն պարունակում երիտասարդ ինտեգրացիոն կառույցի համար:

Բազմաթիվ հարցազրույցները, որոնք տալիս էին տարբեր կլոր սեղանների եւ քննարկումների արտասահմանյան մասնակիցները, վկայում են, որ հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ թե՛ Արեւմուտքում, թե՛ մեր հարեւան Իրանում, թե՛ Չինաստանում ու Ճապոնիայում մեծ է: Գործընկերներն ուզում են հասկանալ, որքանո՞վ է կենսունակ ԵԱՏՄ-ն աշխարհի ամենամեծ տարածքն ընդգրկող ինտեգրացիոն կառույցի դերում եւ ի՞նչ նոր օգուտներ կարող են ստանալ նրա հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելուց: Երեւանյան Եվրասիական շաբաթը այս իմաստով օգտակար էր ժամանած հյուրերին, որոնցից շատերի հետ զրույցներում հասկացա, որ վերը շարադրված հարցերից շատերի պատասխանները Հայաստանի մայրաքաղաքում նրանք ստացել են:

«Հայաստանը ԵԱՏՄ-ում. Եվրասիական տնտեսական ինտեգրումը գործողության մեջ»

Այս վերնագրով գիրքը հրատարակել է մեր «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը Եվրասիական փորձագիտական ակումբի հետ միասին: Հոդվածների այս ժողովածուն, որ իր տեսակի մեջ Հայաստանում առաջին հրատարակությունն է, գրվել է անցած չորս ամիսների ընթացքում եւ նվիրվել է Հայաստանում Եվրասիական շաբաթին: Տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Աշ. Թավադյանը եւ Թ.Մանասերյանը, տնտեսագիտության թեկնածուներ Ա.Թեւիկյանը եւ Աղ.Թավադյանը, սոցիոլիգիայի թեկնածու Ս.Մանուկյանը, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գ. Հարությունյանը, արեւելագետ, պրոֆեսոր Ալ.Սաֆարյանը, երիտասարդ հետազոտող Ար.Սաֆարյանի հետ միասին դիտարկել են եվրասիական ինտեգրման տարբեր տեսանկյունները: Հասկանալով, որ մենք առայժմ գործ ունենք տնտեսական ինտեգրման գործընթացի հետ, հեղինակները միաժամանակ ընդգծել են, որ առանց ինտեգրման քաղաքակրթական եւ գաղափարախոսական հենասյուների, առանց ինտեգրվող երկրների հասարակությունների միջեւ մշակութային-հումանիտար սերտացող համագործակցության, այդ ինտեգրման գործընթացը հաջողություն չի ունենալու:

Գրքի գլխավոր խմբագիրն է պրոֆ. Ա.Թավադյանը, կազմող-խմբագիրն ու ներածության հեղինակը` ես: Եվրասիական շաբաթվա ցուցահանդեսային կենտրոնում անցած ավելի քան 30 միջոցառումներից, մեր գրքի շնորհանդեսը, կազմկոմիտեի վկայությամբ, կարողացավ հավաքել ամենաբազմամարդ հասարակություն: Երեք ժամվա ընթացքում մենք բաժանեցինք ավելի քան 300 գիրք, ինչը պերճախոս վկայությունն էր այն հետաքրքրության, որ Եվրասիական շաբաթվա մասնակիցների շրջանում կա դեպի եվրասիական ինտեգրումը: Կարեւոր է ընդգծել, որ այս գրքում հստակ շարադրված են տնտեսական այն հրամայականները, որոնց իրագործումը բերելու է մեր երկրների տնտեսությունների մրցունակության մեծացմանը, գյուղատնտեսության, արդյունաբերության, ծառայությունների ոլորտի հետագա զարգացմանը, աշխատանքային միգրանտներիՙ Հայաստանի տնտեսության մեջ ունեցած ներդրման ուժեղացմանը, զբոսաշրջության` որպես առաջատար ոլորտի զարգացմանը եւ, որպես այդ ամենի հասկանալի արդյունք, բարեկեցության աճին եւ մեր պետության հզորացմանը: Կարեւոր է, եւ այդ մասին ուզում եմ ընգծել հատուկ, որ մեր խորին համոզմամբ, եվրասիական տնտեսական ինտեգրման խորացող գործընթացին Հայաստանի կառուցողական, ստեղծագործ եւ ակտիվ մասնակցությունը հանգեցնելու է մեր երկրի ինքնիշխանության ամրապնդմանը, այդ ինքնիշխանությանը հասկանալի եւ սպասված բովանդակություն հաղորդելուն:

Կլոր սեղան «ԵԱՏՄ-ն համաշխարհային գործընթացների դինամիկայում. Եվրասիական ինտեգրման արդյունքներն ու հեռանկարները»

Այս կլոր սեղանում նախագահում էր ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան : Բանախոսում էին Հայաստանի եւ Ղրղզստանի էկոնոմիկայի փոխնախարարները, եվրասիական խոշոր բիզնես կառույցների ղեկավարները եւ, ինչը հետաքրքրական էր, ԵԱՏՄ-ում հաջող բիզնես ծավալող ֆրանսիացի եւ գերմանացի բանախոսներ: Ես` իբրեւ եվրասիական ինտեգրման ոլորտում հաջող գործունեություն ծավալող փորձագիտական եւ հասարակական կառույցի ներկայացուցիչ, Հայաստանից միակն էի, ում հնարավորություն տրվեց ներկայացնելու մեր գործունեությունը: Ես արձանագրեցի, որ վերջին երկու տարիներին ԵԱՏՄ ներսում անվիճելի հաջող տնտեսական գործընթացների ծավալման արդյունքում մեր երկրում մեծացել է հասարակական հետաքրքրությունը դրա նկատմամբ: Նորանոր հասարակական ու մասնագիտական խմբեր, բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստներ, գիտնականներ, լրագրողներ, ասպիրանտներ եւ ուսանողներ ցանկանում են գործել այս ոլորտում եւ իրենց նպաստը բերել ինտեգրման գործընթացին: Կլոր սեղանի եվրոպացի բանախոսները հորդորում էին լեզու գտնել ԵՄ-ի հետ եւ քաղաքական կուրսը բխեցնել տնտեսական իրողություններից: Մյուս կողմից, ռուս բանախոսները անթաքույց մտահոգված էին այն իրողությամբ, որ Չինաստանի հետ բուռն զարգացող տնտեսական կապերը կարող են պարզապես հալեցնել ԵԱՏՄ տնտեսությունը նրանից 7 անգամ ավելի հզոր չինական տնտեսության մեջ: Ես այնտեղ ասացի եւ հիմա էլ համոզված եմ, որ մեր երկրի եվրասիական ինտեգրման կողմնակիցների կուտակած գիտական, փորձագիտական, գաղափարախոսական, հրապարակախոսական եւ կազմակերպչական փորձը կարող է շատ օգտակար լինել դաշնակից երկրներին, եթե ԵԱՏՄ-ում որոշեն, որ համախոհների միջազգային ցանցային հասարակական կառույցները կարող են նպաստել հետագա ինտեգրման հաջողությանը:

Եվ վերջում հիշեցնեմ, որ 2019թ. Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ-ում: 2020թ. Տիգրան Սարգսյանը իր պաշտոնը զիջելու է Բելառուսի ներկայացուցչին: Հայաստանի Կառավարությունը պետք է նախաձեռնող մոտեցում ցուցաբերի այս փաստին, համագործակցության ձեռք մեկնի շահագրգիռ փորձագիտական եւ հասարակական շրջանակներին եւ մեր երկիրը այդ տարվա ընթացքում դարձնի եվրասիական ինտեգրման սպասված, օգտակար եւ հաճելի ներկայության կենտրոնատեղի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՇԱԽՄԱՏԱՅԻՆ» ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Հաջորդ գրառումը

ԶՎԱՐՃԱԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԳԻՐՔԸ ԿԱ, ԳՐՈՂԸՙ ՈՉ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
Հաջորդ գրառումը

ԶՎԱՐՃԱԼԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԳԻՐՔԸ ԿԱ, ԳՐՈՂԸՙ ՈՉ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական