Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՁԵՐ ՈՒԺՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉԷ

09/03/2018
- 09 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ Հենրիխ Մխիթարյանը, ավելի ճիշտՙ Լոնդոնի «Արսենալը» հայտարարում է, որ հաջորդ տարի Չեմպիոների լիգայում խաղալու համար իրենք դեռ բոլոր հնարավորությունները չեն կորցրել, ես հավատում եմ: Բանն այն է, որ չնայած լոնդոնյան ակումբը Անգլիայի առաջնությունում 6-րդն է ու հազիվ թե մրցաշրջանի ավարտին վեր բարձրանա, այն պարագայում, երբ Չեմպիոնների լիգայում խաղալու համար պետք է առնվազն 4-րդ տեղը գրավել, բայց Արսենալը կարող է հաղթել Եվրոպայի լիգայում, որի 1/8-րդ եզրափակիչում է այժմ խաղում, ինչն էլ իրավունք կտա լոնդոնցիներին հաջորդ տարի հանդես գալ Չեմպիոնների լիգայում:

Բայց, երբ ՀՀԿ-ն հայտարարում է, որ իրենք վարչապետի հարց չեն քննարկել, ես չեմ հավատում: Եւ շատ կուզենայի հանդիպել մեկին, ով հավատում է: Հիշեցնեմ, վարչապետը ըստ նոր Սահմանադրության Հանրապետության ղեկավարն է լինելու, պատերազմի պայմաններում զինված ուժերի գերագույն գլխավորը, որի ընտրության իրավունքը տրված է ՀՀԿ-ին եւ վերջինս վարչապետի հարց չի՞ քննարկել, ընտրությունից մեկ ամիս առա՞ջ: Ինչպես ասում ենՙ իյա, իրո՞ք…

Լավ, ո՞րն է խնդիրը, որ ՀՀԿ-ն, թեկուզ այս կուսակցության Կանանց խորհուրդը, որը վերջերս Ծաղկաձորում սեմինար էր անցկացրել, կանգնի ու տղամարդավարի հայտարարիՙ սիրելի ժողովուրդ, մենք որոշել ենք վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Ազատի Սարգսյանինՙ հաշվի առնելով վերջինիս քաղաքական փորձառությունը, պետականաշինության հմտությունները, ռազմական պրոֆեսիոնալիզմը, տոկուն կամքը, ազնիվ հոգին, հռետորական անկրկնելի ձիրքը, մի խոսքով… Վախենո՞ւմ են, ինչի՞ց, որ ժողովուրդը կմերժի ու դեմը կառնի՞: Բայց ժողովուրդը նման սահմանադրական իրավունք ունի՞… Ստեղծվում է տպավորություն, որ ՀՀԿ-ն այս օրերին զբաղված է կա՛մ նախագահ Սարգսյանին որոնելով, եւ երբ գտնի անմիջապես վարչապետ է առաջադրելու, կա՛մ էլ նրան համոզելով, որ վարչապետ դառնա: Դե այսինքն Սերժ Սարգսյանն անձամբ չի ուզում, բայց քանի որ ՀՀԿ-ն խնդրում է, իսկ ՀՀԿ-ում, ինչպես ԱԺ-ում այս կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է ասելՙ ոչ մի բան միայն Սերժ Սարգսյանի որոշմամբ չի լինում, Սերժ Սարգսյանը ստիպված համաձայնելու է: Ու քանի դեռ չի համոզվել կամ քանի դեռ ՀՀԿ-ն իր առաջնորդին առանձին չի հանդիպել, ժամանակ են ձգում, մանավանդ, որ օրենքը նման հնարավորություն տալիս է: Բայց դա չի նշանակում, որ վարչապետի թեկնածության հարց չի քննարկվել: Այսինքն ՀՀԿ-ն, եթե ուզում է, որ իրեն հավատանք այնպես, ինչպես վերջին բոլոր ընտրություններից առաջ ենք հավատում, ապա պետք է հայտարարի, որ մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է ու հիմա համոզում ենք նրան, կամ որոնում ենք նրան, կամ նա մտածում է… Ի դեպ, սա էլ է հնարավոր, որքան էլ դժվար պատկերացնելի լինի: Օրինակՙ ընտրված նախագահ Արմեն Սարգսյանը. մարդուն առաջարկեցին դառնալ ՀՀ նախագահ, նա էլ ժամանակ խնդրեց, որ մտածի: Արդյունքում համաձայնեց, այնպես որ զարմանալի է, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն վատ զգում ասելով, որ Սերժ Սարգսյանին արվել է առաջարկություն, նա էլ մտածում է:

Չնայած չի բացառվում, որ այստեղ մի նուրբ բան կա: Սերժ Սարգսյանին շատ հնարավոր է, միայն ՀՀԿ-ի կողմից առաջադրված լինելը չի բավարարում: Այսինքն նա ուզում է, որ ՀՀԿ-ից բացի իրեն ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեն նաեւ մյուսները կամ գոնե մյուսների մեծամասնությունը, որպեսզի երբ ժամանակը գա, իսկ այդ ժամանակը հաստատ կգա, նա հանգիստ ասի, որ ինքը քաղաքական լայն կոնսոլիդացիայի արդյունքում է վարչապետ ընտրվել, այլ կերպՙ ազգային միաբանության վարչապետ է, հետեւաբար կարող է եւ հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկել եւ, օրինակ, Ամասիայում, ենթադրենք պանրի փոքրիկ արտադրամաս բացելՙ 2 աշխատողով, ներառյալ տնօրենն ու վարորդը:

Բայց նույնիսկ այս պարագայում ՀՀԿ-ն կարող է հայտարարել, որ մեր թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ուղղակի կան հարակից հարցեր, որոնց շուրջ այս ընթացքում լուրջ քննարկումներ են գնում, օրինակ արժե՞ արդյոք սպիտակ նավակը դնել a3, եթե սեւերի զինվորը b4-ում կանգնած է:

Ամեն դեպքում, անկեղծ լինում են ուժեղները: Ի դեպ, ՀՀԿ կանանց խորհրդի սեմինարին Սերժ Սարգսյանը դիմել է ՀՀԿ-ական կանանց ու ասելՙ «Մեր ուժն անկեղծության մեջ է»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈԲԵԼՅԱՆՆ ՈՒ ԶԱՐԻՖՅԱՆԸ ԴՈՈՒԼ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 101-ՐԴ ՁԱՅՆԸ

Համանման Հոդվածներ

05 Հունիսի, 2026

Թողեք Հայաստանն ի՛նքն անի ի՛ր ընտրությունը

05/06/2026
05 Հունիսի, 2026

«TRIPP նախագիծը իրանական քաղաքական դիսկուրսում. Պաշտոնական դիրքորոշումներ եվ պահպանողական շրջանակների գնահատականներ»

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026
Հաջորդ գրառումը

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 101-ՐԴ ՁԱՅՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԿԸՀ-ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ

06/06/2026

ԿԸՀ-ն որոշում կայացրեց մերժել «Հանրապետություն» կուսակցության դիմումը. «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական