Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՅՍԸ ՆՐԱ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆՆ Է»

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Լրացավ Խորհրդային Հայաստանի աչքի ընկնող պետական գործիչ, հանրապետության նախկին առաջին փոխվարչապետ, Պետպլանի նախագահ Մկրտիչ Ցոլակի Մկրտչյանի 80-ամյակը: Շնորհավորելով նրան պատկառելի հոբելյանի առթիվ, «հոգեհարազատ» զրույց ունեցանք փորձառու քաղաքագետի, խոհական-բանական տնտեսագիտության դոկտորի հետ:


– Ընկե՞ր Մկրտչյան, թե՞ պարոն…

– Առաջինն ինձ ավելի հարազատ է (ժպտում է): Ես մնում եմ սովետամետ անձ:

– Տարիների հեռվից ափսոսո՞ւմ եք Խորհրդային Հայաստանի կորուստը:

– Այն էլ ինչպես եմ ափսոսում: Եվ հարցն այն չէ, որ ես այն տարիներին բարձրաստիճան պաշտոնյա էի: Մենք Կարեն Դեմիրճյանի թիմով, շարունակելով նրա նախորդների ավանդը, ինտեսիվորեն զարգացնում էինք մեր սիրելի հայրենիքը: Եթե թույլ կտաք, մի քանի հատկանշական թվեր ու փաստեր կբերեմ: ԽՍՀՄ-ի կազմալուծումից առաջ Հայաստանը տալիս էր երկրի արդյունաբերական արտադրանքի 1,3 տոկոսը, ապահովում էր փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների թողարկման միութենական ծավալի 4,3, մետաղահատ հաստոցների 9, լուսավորման էլեկտրալամպերի 7,4, տրիկոտաժե սպիտակեղենի 5,5, կաշվե կոշկեղենի 3, պտուղբանջարեղենի պահածոների 3,4 տոկոսը: Հայաստանը զբաղեցնում էր անդրկովկասյան տարածքի ընդամենը 16 տոկոսըՙ բնակչության 22 տոկոսով: Սակայն նա թողարկում էր նրա արդյունաբերական արտադրանքի 25,4 տոկոսը, մեքենաշինությանՙ 38, թեթեւ արդյունաբերության 28, գյուղատնտեսական մթերքներիՙ 16,3 տոկոսը:

– Իսկական ինդուստրիալ պետություն: Ես հիշում եմ, իմ հայրենի Շամշադինում նույնիսկ ռազմարդյունաբերական գործարան կար: Հիվանդագին մի հարցՙ Դուք ինչո՞ւ տեղափոխվեցիք Մոսկվա:

– Մեկ անգամ չեմ ասելՙ գյումրեցու մտքովս անգամ չէր անցնում հեռանալ Հայաստանից: Ես պատրաստ էի համագործակցել նոր իշխանությունների հետ: Պատգամավոր էի ընտրվել եւ տրամադրված էի այդ կարգավիճակով օգտագործել պետության, էկոնոմիկայի կառավարման իմ բազմամյա փորձն ու գիտելիքները: Բայց ահա խորհրդարանական գործունեության հենց առաջին օրերին բոլորից առանձնացրին 7 հոգու, բոլորս էլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, ու անհասկանալի, շինծու պատրվակներով զրկեցին պատգամավորական իրավունքից: ՀՀՇ-ական որոշ թափթփուկներ զենքով սպառնում էին ոչ միայն անձամբ ինձ, այլեւ, մեղա քեզ, ընտանիքիս անդամներին: Եղավ մի պահ, որ ես զգացի, որ իմ երկրում իմ մնալը ավելորդ է, որ ինձ առավելագույնս մեկուսացրել են: Չեմ ուզում մանրանալ, սակայն ինձ զրկեցին նույնիսկ օրինականորեն հատկացված բնակարանից:

– Ի դեմս նոր իշխանությունների Դուք հեռանկար տեսնո՞ւմ էիք:

– Բնավ, կառավարչական դիլետանտությունը աղաղակող էր: Թեեւ դժվար էր պատկերացնել, որ շուտով կգա «մութ ու ցուրտ» օրերի մղձավանջը: Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության ամենաթերի կողմը նրա կադրային քաղաքականությունն էր: Խորհրդային չինովնիկները պարտադիր կրթական-փորձառական մեծ դպրոց էին անցնում, եւ բացառվում էր, որ պատասխանուտու պաշտոնում նշանակվեր պետության կառավարման մեկօրյա փորձ չունեցող անձ: Ըստ իս, ներկա կոռուպցիոն-օլիգարխիական համակարգն էլ է սկիզբ առնում Լեւոնի ժամանակներից: Հաստոցները վաճառելուց առաջ պետք էր մտածել, թե ինչ արտադրանք կարող է նա տալ: Ես համոզված էի, որ նրանք կքանդեն ինդուստրիալ, բազմակողմ զարգացած պետությունը:

– Այդպես էլ եղավ: Որո՞նք են, Ձեր կարծիքով, անկախ Հայաստանի մեծագույն թերությունները:

– Կոռուպցիան ու արտագաղթը: Ես երբեք չեմ ասի, թե խորհրդային չինովնիկը համակ սրբություն էր: Ոչ, իհարկե: Սակայն նրա համար առաջնայինը պետության ու մարդկանց շահերն էին, նոր մնացյալը: Չինովնիկի արածը պիտի երեւար, գնահատվեր, հակառակ պարագայում նրան ամինջապես կազատեին աշխատանքից: Օլիգարխը ապազգայանցված տարր է, նրան իր շահից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, եթե «բարեգործական» ինչ-որ մի բան էլ անում է, միայն պոպուլիստական նպատակներով: Իմ ճանաչած ռուսաստանցի շատ հայ գործարարներ են պատմել, որ փորձել են բիզնես բացել Հայաստանում, սակայն բախվել են հրեշավոր կոռուպցիայի հետ: Բոլոր կարգի չինովնիկներին մի բան է հետաքրքրելՙ բա իմ «քյարը» որն է լինելու այդ գործում: Սա համընդհանուր մթնոլորտ է Հայաստանում:

– Այդ ժողովրդական արտահայտությունը արդեն տերմին է դարձել: Բայց երկրի համար ամենակործանարարը, իրոք, արտագաղթն է:

– Խորհրդային տարիներին մենք մեծ հայություն հավաքեցինք Հայաստանում, եւ նրա բնակչության թիվն արդեն մոտենում էր 4 միլիոնին:

– Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երազում է այդ մասին:

– Բայց ինչ տեղի ունեցավ անկախության 25 տարում. բնակչության կեսն արտագաղթեց ու արտագաղթացավը շարունակում է համաճարակ մնալ Հայաստանում: Ճիշտ է, մեր ժամանակ մարդիկ չէին կարող զանգվածաբար արտագաղթել արտասահման, բայց հայաստանցին կարող էր հեշտությամբ տեղափոխվել, ասենք, Ռուսաստան: Սակայն նա դա չէր անում, քանզի լավ էր ապրում իր հայրենի երկրում, սոցիալապես ապահով էր: Ներկա անարդարություններն ու անապահովությունն են մղում նրանց այդ քայլին: Թեեւ արդեն արտագաղթում է ե՛ւ կարիքավորը, ե՛ւ ունեւորը:

– Հայաստանի ղեկավարությունն արդարանում է, թե միայն մեր երկրից չեն արտագաղթում:

– Դա ճիշտ է, բայց ղարաբաղյան խնդրով շաղկապված, դեպի ծով ելք չունեցող, բնական ռեսուրսներով աղքատ, ոչ համակիր երկրներով շրջապատված, բնակչությունից զրկվող Հայաստանը պիտի գոնե լիներ ամենաարդարացի պետությունը: Գոնե ստեղծեք նվազագույնը, նոր միայն արադարացեք:

– Իսկ Դուք ո՞րն եք համարում անկախ Հայաստանի երեք նախագահների գործունեության գլխավոր բացը, նկատի ունենալով երկրի ներկա իրավիճակը:

– Պատասխանատվության կատարյալ բացակայությունը պետության, հայության առջեւ: Նրանցից եւ ոչ մեկը ոչ մի ձեւով հաշվետու չեղավ ժողովրդին: Վլադիմիր Պուտինը իր իսկ նախաձեռնությամբ ստեղծեց Հասարակական պալատ, Ժողովրդական ճակատ հասարակական կազմակերպությունները իշխանությունների գործունեությունը ինչ-որ չափով, թեկուզեւ տարածաշրջանային մակարդակով վերահսկելու համար: Այն բանում, որ ռուսաց ղեկավարը այսօր արմատապես փոխում է նահանգապետական կորպուսը, ասպարեզ բացելով երիտասարդ ու իրավասու քաղաքագետների համար, առկա է նաեւ հասարակական կազմակերպությունների դերը: Հանցագործություն է կառավարել երկիրը ինքնապահովության մղումով:

– Դուք ունե՞ք կոնկրետ առաջարկություն:

– Թող ամպագոռգոռ չհնչի, սակայն կարծում եմ, որ ժամանակն է, եթե ուշ չէ, ստեղծել Հայաստանի փրկության հասարակական կոմիտե (հարցն անվանման մեջ չէ), որը միավորի հայրենիքում ու սփյուռքում ապրող ճանաչված (սա կարեւոր գործոն է) մարդկանց, որոնք կարողանան իրենց իրավունք վերապահել երկրի կյանքի առանցքային խնդիրների առնչությամբ իրենց հարցապնդումներով հրապարակավ դիմել պետության ղեկավարին ու ղեկավարությանըՙ պարզաբանումներ ստանալու համար: Բազում հայ մարդիկ չեն ուզում հաշտվել հետզհետե արմատավորվող «մեռնող երկիր» մտայնության հետ: Երկրում չեն գործում օրենքները, դրանք պիտի հավասարազոր լինեն ե՛ւ ուժեղի, ե՛ւ թույլի համար: Հայաստանի ղեկավարը, ով էլ որ լինի, մտավախություն պիտի ունենա իր արածի ու չարածի համար: Դո՛ւք ասեք, արդարացվա՞ծ է հետնախագահական միլիոնատերի անխռով կարգավիճակը: Հիշու՞մ եք, վլադիվոստոկյան տնտեսական համաժողովի ժամանակ միջոցառումը վարողը ներկա 4 պետությունների ղեկավարներին հարցրեց, թե ինչ կուզենային թողնել իրենց թոռներին, որ նրանք հպարտությամբ հիշեն իրենց պապերին: Հետաքրքրական կլիներ լսել մեր երեք նախագահների պատասխանները:

– Ձեզ չի՞ մտահոգում հակառուսական տրամադրությունների առկայությունը հայաստանյան հասարակության որոշ շրջանակներում:

– Դրանք հրահրել է Հայաստանի ղեկավարությունը իր իսկ ստեղծած սոցիալ-տնտեսական դժվարություններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով: Ո՜վ չգիտե, որ բոլոր մեծ տերությունները փոքրերի հետ հարաբերություններում գերազանցապես ելնում են իրենց ազգային շահերից եւ նոր միայն դրանց շրջանակում կարող են հաշվի նստել նաեւ վերջինիս հետ, եթե նույնիսկ այդ վերջինը դաշնակից է: Սակայն տվյալ պարագայում, ցավոք, Հայաստանը ոչ միայն փոքր պետություն է, այլեւ հայտնվել է թույլի ու թուլացողի վիճակում, ինչը չի կարող «հարգանք» առաջացնել: Եվ հետո, նույնպես բնավ էլ աշխարհ չենք հայտնագործի եթե հիշեցնենք, որ նմանատիպ հարաբերություններում ամեն ինչ կախված է փոքր պետության ղեկավարի խելամտությունից, դիվանագիտական ճարտարությունից, սթափությունից, իրատեսությունից, հաշվենկատությունից, վերջիվերջո, ինչու չէ, անձնական հմայքից: Նա պիտի ձգտի լեզու գտնել մեծի ղեկավարի հետ, նույնիսկ մարդկային առումով շահել նրա համակրանքն ու բարեհաճությունը: Մեզ պետք չէ ոչ մի լարվածություն Ռուսաստանի հետ: Հայաստանի ղեկավարությանը, օրինակ, չի՞ անհանգստացնում այն պարագան, որ Թուրքիայում սկսել են խոսել սեփական ատոմային զենք ստեղծելու մասին: Անիմաստ է մեր բոլոր անկարողությունների համար քավության նոխազ դարձնել Ռուսաստանին:

– Ո՞րն է ելքը:

– Ես մեծ հույսեր եմ կապում Հայաստանի երիտասարդության, նոր սերնդի մարդկանց հետ: Մոսկվայում էլ կան հիանալի կրթություն ստացած, արդիական մտածողությամբ ազնիվ ու հայրենասեր հայ երիտասարդներ, որոնցից շատերի հետ շփվել եմ ու շարունակում եմ շփվել: Պետք է ասպարեզ բացել նրանց համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՄՅԱՆՑԻՑ ԹԱՔՈՒՆ ԽԱՂԱՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ

Հաջորդ գրառումը

ՎՈՒԼՖԳԱՆԳ ԳՈՒՍՏԸՙ «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ»

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՎՈՒԼՖԳԱՆԳ ԳՈՒՍՏԸՙ «ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական