Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

02/06/2017
- 02 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Մերկելը ԵՄ ինքնուրույնության կոչ է անում

Ինչպես եւ սպասում էին արեւմուտքցի քաղաքագետները եւ փորձագետները, ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ օրերս անցկացված Եվրոմիության եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովները դարձան ճակատագրական. երբեմնի Եվրոպան եւ եվրոպական համերաշխությունը գտան իրենց վախճանը: Արեւմուտքում եւ հետխորհրդային տարածքում հակառուսական լրատվամիջոցները աճապարեցին հաղթանակ տոնել եւ տարբեր ձեւերով մեկնաբանել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ը եւ Եվրոպան համատեղ կդիմակայեն ռուսների նախահարձակմանը եւ պատրաստակամ են խստացնելու հակառուսական պատժամիջոցները: Մինչդեռ իրականությունը միանգամայն ուրիշ է:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների հաջողությունը սկզբում հենց կիրակի օրը կասկածի տակ առավ Սպիտակ տունը: Նախագահ Դոնալդ Թրամփի արտասահմանյան առաջին ուղեւորության ընթացքում նրան ուղեկցած Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Գերրի Քոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ում քննարկման թեման են դարձել պատժամիջոցները եւ Ռուսաստանը: Տարբեր երկրներ բանավիճել են հակառուսական պատժամիջոցների շուրջ, սակայն ԱՄՆ-ը դեռեւս հստակ դիրքորոշում չունի այդ հարցի առթիվ:

Այնուհետեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մայիսի 28-ին «Մեծ յոթնյակի» եւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովների ավարտից հետո հանդես եկավ իր կառավարման ժամանակահատվածում առավել աղմկալի հայտարարությամբ: Ինչպես նշեց Մերկելը, եվրոպացիները պարտավոր են ամեն ինչ վերցնել իրենց ձեռքը եւ անձամբ տնօրինել սեփական ճակատագիրը: «Մենքՙ եվրոպացիներս, պետք է ինքներս տնօրինենք մեր ճակատագիրը, իհարկե բարեկամություն անելով ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ լավ հարեւաններ լինելով հնարավոր բոլոր երկրների, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ: Անցել են այն ժամանակները, երբ մենք կարող էինք հույս դնել ուրիշների վրա»,- ասաց Մերկելը:

Կարեւոր է Մերկելի նաեւ այն հայտարարությունը, թե ինքը այդ եզրակացությանը հանգել է վերջին օրերի իրադարձությունների պատճառով: Սա նշանակում է, որ նրա հայտարարությունը հուզական բնույթ չի կրում: Այն կշռադատված է եւ հասցեագրված բնակչության լայն զանգվածներին:

Արդ ի՞նչ տեղի ունեցավ արտաքուստ ոչ այնքան բուռն, բայց շատ կարեւոր այդ երկու գագաթաժողովներում, որոնք աչքի չընկան աղմկալի հայտարարություններով, բայց նշանավորեցին Արեւմուտքի պառակտումը արդի օրակարգի բոլոր էական հարցերի առթիվ:

Առաջին, ուրվագծվեցին ԱՄՆ-ի ու Եվրոպայի լուրջ տարաձայնությունները արդիականության մի շարք հարցերի վերաբերյալ: Այսպես Սիցիլիայում «Մեծ յոթնյակի» գագաթաժողովը քիչ էր մնում ձախողմամբ ավարտվեր մոլորակի ընդհանուր ջերմացման հարցում ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշման պատճառով (ինչպես հանդիպումից հետո հայտարարեց Սպիտակ տունը, ԱՄՆ-ը դուրս կգա կլիմային նվիրված Փարիզյան համաձայնագրից): Լուրջ վիճաբանության մյուս թեման Աֆրիկայում սովի դեմ պայքարելու հարցն էր: Հարկ է նշել, որ օրակարգում հետին պլան էին մղվել Սիրիան, ահաբեկչությունը, Ուկրաինան:

Խոսակցության այդ ոճը պայմանավորված էր տվյալ պահի առանձնահատկությամբ: Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալության մեկնաբան Յուրի Բարանչիկը , Եվրոմիության երկրները ուզում էին ԱՄՆ-ի նոր նախագահ Թրամփի դիրքորոշումը պարզել ակնհայտորեն երկրորդական հարցերի վերաբերյալ եւ հետո միայն, տվյալ գործում հաջողության հասնելու դեպքում, ձեռնամուխ լինել գլխավորին, որպեսզի խուսափեն ձախողումից: Եվ Թրամփն էլ ցանկության դեպքում կարող էր հաստատել իր հավատարմությունը ԱՄՆ-ի մինչեւ օրս որդեգրած ուղեգծին: Սակայն Թրամփը որոշեց կազմակերպել ցուցադրական ելույթ եւ նույնիսկ ակնհայտորեն երկրորդական հարցերի քննարկման ընթացքում եվրոպացիների համար անհնարին դարձրեց իրոք կարեւոր հարցերի լուծման հեռանկարը: Դրանից հետո Եվրոմիության համար ակնհայտորեն դժվար էր խոսել իսկապես կարեւոր հարցերի մասին:

Երկրորդՙ ուրվագծվեցին տարաձայնություններ օրակարգի նաեւ ռազմաքաղաքական հարցերի առնչությամբ: Այսպես, Սպիտակ տունը պահանջեց, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից 23-ը իրենց բյուջեներում ռազմական ծախսերի բաժինը հասցնեն 2 %-ի: Այս թիվը որքան էլ փոքր թվա, այդուհանդերձ զգալի է Եվրոմիության «շփացած» երկրների համար: Եվ ակնհայտ է, որ Թրամփը մինչեւ 2024 թվականը չի սպասի այդ զուտ տեխնիկական խնդրի լուծմանը: Եվ Թրամփը ոչ մեկին որեւէ խոստում չտվեց ի դեպս այն բանիՙ եթե Եվրոպան չապահովի վճարումները:

Բացի դրանից, դատելով հակառուսական պատժամիջոցներն ընդլայնելու պատրաստակամության արտահայտումից եւ Մերկելի փաստական կապիտուլիացիայից, գագաթաժողովների ժամանակ տվյալ հարցերին առնչվող խոսակցությունը իրականում շատ ավելի կոշտ է եղել, քան կարելի է դատել հրապարակված փաստերի վրա հիմնված վերլուծություններից: Զգալի է դառնում նաեւ Եվրոմիության վրա ԱՄՆ-ի ճնշման տնտեսական կողմըՙ հակառուսական պատժամիջոցները վնաս են պատճառում գլխավորապես Եվրոմիությանը, բայց ոչ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային:

Սակայն գլխավորն այն է, որ Եվրոպան Ռուսաստանի դեմ մենակ է մնում Ուրկաինայի հարցում: Հիշյալ երկու գագաթաժողովներում Թրամփը ոչ մի անգամ չհիշատակեց այդ կարեւոր խնդիրը: Սա նշանակում է մեկ բան. Վաշինգտոնը տվյալ խնդիրը իրենը չի համարում: Իրանի, ահաբեկչության, Եվրոպայի հետ անարդարացի առեւտրի խնդիրները գոյություն ունեն, մինչդեռ Ուկրաինայի քաղաքացիական պատերազմի եւ ըստ այդմ Ռուսաստանիՙ որպես նախահարձակ երկրի խնդիրները գոյություն չունեն:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների կապակցությամբ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռառը նշում է. «Արտաքին քաղաքականության հանդեպ գործնապաշտական մոտեցման վերաբերյալ քանիցս հայտարարած եւ իրական սպառնալիքները հասկացող պարոն Թրամփը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ՆԱՏՕ-ի գծով մերձավորագույն դաշնակիցները այսուհետեւ Մերձավոր Արեւելքում օժանդակեն ԱՄՆ-ի գործողություններին գոնե ֆինանսական առումով: Այո, նրանք են ուզում բռնվել ձեռնամարտի, ուստի ստիպված կլինեն վճարել: Իսկ եթե նրանք չուզենան կատարել հակաահաբեկչական պայքարի նոր խնդիրը, ապա Սպիտակ տան ղեկավարը կարող է որոշել մարտի գնալ ուրիշ դաշնակիցների, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ»:

Այս համատեքստում Մերկելի մայիսի 28-ի հայտարարությունը շրջադարձային է. որպես երկբեւեռ աշխարհի տրոհման արդյունք ծագած նախկին Եվրոմիությունն այլեւս գոյություն չի ունենա:

Ինչո՞վ էր ապահովվում ԵՄ ներկայիս մոդելի գործունեությունը: Նրանով, որ դրան մասնակցում էին եւ գործունեությունը մեծ չափով ապահովում էին անգլոսաքսերը: Ֆինանսական հայեցակարգում ԵՄ-ն փոխարինում էր մարկին, ԵՄ քաղաքական կառուցվածքը Եվրոխորհրդարանում քվոտաներ էր ապահովում Վաշինգտոնին եւ Լոնդոնին ձեռնտու որոշումների ընդունման համար: Այս կառուցվածքում ռազմաքաղաքական «հովանոցը» եւ ռազմական ծախսերը ապահովում էր ԱՄՆ-ը, իսկ Մեծ Բրիտանիան Գերմանիայից եւ Ֆրանսիայից հետո երրորդ խոշոր վճարողն էր ԵՄ բյուջեին: Այժմ այդ ամենը գոյություն չունի: Թրամփը ցույց տվեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է Եվրոմիության համար իբրեւ հովանավոր մնալ լոկ այն դեպքում, եթե եվրոպացիները իրոք Վաշինգտոնին վճարեն նրա պահանջածըՙ առայժմ 2 %-ը: Մեծ Բրիտանիան, դուրս գալով ԵՄ-ից, այսուհետեւ չի ֆինանսավորի նրան:

Ֆրանսիային կարելի է առհասարակ չդիտարկել որպես համաշխարհային մեծություն, քանի որ նա վաղուց գոյություն ունի իր գաղութների հաշվին եւ ինքնուրույն ֆինանսական կշիռ չունի համաշխարհային տնտեսության մեջ: Նա եկամտի տոկոսներով ապրող երկիր է եւ համաշխարհային քաղաքականության սուբյեկտի դերում հանդես է գալիս բացառապես իր երբեմնի ձեռքբերումների շնորհիվ: Հենց որ այդ նախկին գաղութները հրաժարվեն Ֆրանսիայում իրենց ոսկու եւ արժույթի պաշարները եւ ապրանքները մատակարարել նեոգաղութատիրական գներով, Ֆրանսիան միջազգային վարկանշային ցանկում կիջնի եւ կհայտնվի երկրների երկրորդ տասնյակում: Իսկ Ֆրանսիայում ներկայումս գոյություն ունեցող ազգամիջյան եւ միջդավանանքային խնդիրների ամբողջությունը այդ երկիրը պայթյունավտանգ է դարձնում Եվրոպայում:

Արդյունքում անգլոսաքսերը Եվրոմիությունը վերացնելու գործընթաց են սկսել. համաեվրոպական «Ֆրանկենշտեյնի» ստեղծման ծախսերը զգալիորեն գերազանցում են դրա օգտագործման արդյունավետությունը, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Եվ քանի որ անգլոսաքսերը չունեն մշտական դաշնակիցներ, այլ ունեն մշտական շահեր, ապա Մերկելը զարմանալու պատճառ չունի:

Անգլոսաքսերը Գերմանիային լքում են հարյուրամյակի ընթացքում արդեն երրորդ ագամ: Ո՞րն է նման իրավիճակի պատճառը: Այն պարզ է. Ռուսաստանի հետ Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Խաղաղ օվկիանոս միասնական եվրասիական տարածքի շրջանակներում աշխարհաքաղաքական, տնտեսական եւ գիտա-արդյունաբերական դաշինք կնքելու փոխարեն Գերմանիան, ելնելով աշխարհում իր ազդեցության եւ կարգավիճակի խորապես սխալ գնահատականից, երեք անգամ փորձել է Ռուսաստանը ջնջել աշխարհի երեսից եւ իրեն ենթարկել: Դա չի հաջողվել: Իսկ սխալների դիմաց հարկավոր է վճարել: Եվ քանի որ Գերմանիան սեփական սխալների համար վճարելու մտադրություն չունի, ապա նրա փոխարեն դա պետք է անեն ուրիշները: Սկզբունքորեն հասկանալի է, թե ովքեր կլինեն դրանք:

Ուստի որեւէ կասկած չպետք է լինի այն հարցում, որ թե՛ Brexit-ը, եւ թե՛ Թրամփը նույն կարգի երեւույթներ են: Այնպես որ Գերմանիան մեն-մենակ է մնում Եվրոմիության բոլոր ֆինանսական, քաղաքական եւ կառուցվածքային խնդիրներին դեմ-հանդիման: Եվ Մերկելի արած հայտարարությունը հենց դրան է վերաբերում: Դա ամենքին ուղղված հրաման էՙ «Նախապատրաստվե՛լ»: Նման պայմաններում Մերկելի գլխավորությամբ Գերմանիայի քաղաքական վերնախավի անելիք առաջին քայլը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է: Իսկ դա նախ եւ առաջ նշանակում է Ուկրաինայի խնդրի լուծման այն տարբերակի ընդունում, որն առաջարկում է Մոսկվան: Քանի դեռ ուշ չէ, Գերմանիան պարտավոր է ապացուցել, որ ինքը ի վիճակի է Ռուսաստանի հետ համաձայնության հասնել իրավահավասար գործընկերության սկզբունքով, ինչպես վայել է իսկական գործընկերներին:

Փաստորեն սա է ամբողջը: Թրամփը կատարեց այն, ինչ ինքը ծրագրել էր: Եվրոմիությունն արթնացավ քաղաքական քնից եւ այժմ ստիպված է գործել ինքնուրույնաբար, առանց Վաշինգտոնին նայելու: Սա վերադարձ է քաղաքական իրատեսությանը: Եվրոպան այլեւս չունի դաշնակիցներ: Նա սեփական հայեցողությանն է թողնվել վաթսունամյա վերահսկողությունից հետո: Իսկ եթե նկատի ունենանք Եվրոմիության երկրների քաղաքական եւ տնտեսական տարբեր կշիռները, նրանց հաճախ տրամագծորեն հակադիր քաղաքական, առեւտրական եւ ֆինանսա-տնտեսական շահերը, ապա Գերմանիային դժվար թե հաջողվի միավորել տարբեր արագություններով զարգացող եվրոպական երկրներին: Նա միայն կկարողանա իր շուրջը պահպանել հին Եվրոպայի պատառիկները:

Նման պայմաններում ի՞նչ կանի ԵՄ արեւելյան ծայրամասը, չխոսելով արդեն Եվրոմիություն մտած կամ դեպի այնտեղ ձգտող նախկին խորհրդային հանրապետությունների մասին: Հնարավոր է, որ Մերկելը, ինչպես եւ Գերմանիան, մոտ ժամանակներս իրենց վրայից թոթափեն պատասխանատվությունը: Թե դա ինչ ձեւով կարվի, դեռեւս անհայտ է: Ենթադրվում էՙ դա տեղի կունենա բանկային ճգնաժամի հետեւանքով եվրոյից հրաժարվելու եւ մարկին վերադառնալու, ինչպես նաեւ Գերմանիայի գերիշխանությունը ճանաչող երկրներին ԵՄ ընդունելու միջոցով:

Այս պայմաններում Ռուսաստանը իրեն է վերադարձնում Եվրոպայում իր ազդեցության գոտին, ներառյալ ներկայիս Ուկրաինայի, Մոլդովայի, ինչպես նաեւ հարավումՙ Կովկասի տարածքի նշանակալի մասը: Հարցը լոկ այն է, որ դա պետք է արվի առանց անցյալի սխալների կրկնությանը: Խոսքը ոչ միայն տվյալ տարածքների ժողովուրդների, այնպես էլ բաժանված ռուս ժողովրդի միավորման, գաղափարախոսական, պատմամշակութային եւ արժեքային կողմերի ապահովման մասին է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՉԻ

Հաջորդ գրառումը

70-ԱՄՅԱԿՙ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎԱՍՏԱԿՈՎ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

70-ԱՄՅԱԿՙ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՎԱՍՏԱԿՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական