Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԵՎԱՆԸ ՈՉ ՄԵԿԻՆ ԷԼ ՉԻ ԸՆՏՐԵԼ

19/05/2017
- 19 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մայիսի 14-ին կայացան Երեւանի ավագանու ընտրությունները: Կայացան, քանի որ ԿԸՀ-ն արդեն կազմել է նախնական արձանագրությունՙ ընտրությունների մասին, այն մեկ շաբաթից կհաստատվի եւ երեւանցիները կունենան նոր ավագանի, բայց հազիվ թե նոր քաղաքապետ:

Եթե երկու խոսքով ներկայացնենք անցած ընտրությունները, ինչը կարծում եմ, Հայաստանում կանանց իրավունքների եւ լրագրողների գործունեության պաշտպանությամբ զբաղվողներն ավելի լավ կանեն, ապա մայիսի 14-ի ընտրություններին կարելի է տալ հետեւյալ խորագիրը. «Երեւանն առեւանգեցին»: Ճիշտ է, քաղաքապետի թեկնածու տիկին Զարուհի Փոստանջյանը ընտրությունների օրը բղավում էր, որ իր դստերն են առեւանգել, այն էլ ոստիկանները, ու քանի որ տիկին Փոստանջյանը մասնագիտությամբ իրավաբան է, հետեւաբար պետք է որ լավ իմանա, թե ինչո՞վ է տարբերվում «առեւանգել» տերմինը, օրինակ «բերման ենթարկել» տերմինից, բայց իրականում, մեծ հաշվով, առեւանգվել է Երեւանը: Բանն այն է, որ որեւէ դեպքում, երբ փոքրամասնությունը ինչ-ինչ միջոցներով, ճանապարհով, ձեւով, իրեն է ենթարկեցնում մեծամասնությանը, կամ փոքրամասնությունը խլում է այն, ինչը պատկանում է մեծամասնությանը, դա կոչվում է առեւանգում:

Հիմա, Երեւանի ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, մասնակցել է ընդհանուր ընտրողների 40 տոկոսից քիչ ավելին: Այսինքն Երեւանի բնակչության մեծամասնությունը, շուրջ 60 տոկոսը, չի մասնակցել ընտրություններին, ոմանք պարզապես Երեւանում չգտնվելու պատճառով, ոմանք ուղղակի նման թիթիզ բաներ չսիրելուց, շատերն էլ առաջադրվածներից ոչ մեկին չվստահելուց: Սա նշանակում է, որ, օրինակ, ՀՀԿ-ի ստացած ավելի քան 70 տոկոս ձայները ամբողջ Երեւանի կտրվածքով փոքրամասնություն են, Երեւանի 30 տոկոսը, ամենաշատն են փոքրամասնությունների մեջ, բայց փոքրամասնություն են: Այս առումով անիմաստ էլ է խոսել «Ելք» դաշինքի ստացած 21, եւ «Երկիր Ծիրանի»-ի ստացած շուրջ 8 տոկոս ձայների մասին, քանի որ եթե ամբողջ Երեւանը ընտրեր իր ավագանուն, ապա այս երկուսն ավելի քիչ ձայներ կհավաքեին: Ընդ որում, բացառվում է, որ ընտրություններինՙ Երեւանի բնակչության մեծամասնության մասնակցության պարագայում միայն ՀՀԿ-ի տոկոսը իջներ, իսկ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն ավելացնեին իրենց ձայները: Սա բացառվում է, քանի որ բոլոր այն երեւանցիները, ովքեր պետք է ընտրեին ՀՀԿ-ին, հաստատ գնացել եւ ընտրել են, ու չնայած ՀՀԿ ավագանու թեկնածու տիկին Նաիրա Նահապետյանն ասել է, թե «ընտրություններին չեն գնացել նրանք, ովքեր իրենց կյանքից գոհ են» (այսինքն ՀՀԿ-ի էլեկտորատը), բայց տիկին Նախապետյանի ասածներին շատ լուրջ վերաբերվել պետք չէ, քանի որ ՀՀԿ թեկնածուն, քարոզարշավի ժամանակ ասել էր բառացիորեն հետեւյալը. «Պետք է կարողանանք այն ծրագրերը, որ նախանշել ենք մեր ծրագրերում, որ կարողանանք իսկապես այն ծրագրերը, որ շարունակենք: Եւ այսօր մենք ուզում ենք խնդրել ձեր քվեն, որ կարողանանք շարունակել այդ ծրագրերը, որ կարողանանք իսկապես վերջացնել այն Երեւանը, ձեր երազած Երեւանը»: Մի խոսքով, կան շատ լուրջ խոսքեր շատ լուրջ տեղերից, որոնց լուրջ վերաբերվելը վնաս է հենց այդ խոսքերն ասողների համար:

Եթե ընտրություններին մասնակցեր ողջ Երեւանը, կամ գոնե մեծամասնությունը, ապա դա չի նշանակում, որ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն էին բարձրացնելու իրենց ստացած քվեների տոկոսը: Նրանք, որոնց անգամ «Ելք»-ն ու «Երկիր Ծիրանի»-ն համոզիչ չեն թվացել, չեն մասնակցել ընտրություններին, կնշանակի այդ մարդիկ «Ելք»-ի եւ «Երկիր Ծիրանի»-ի ընտրազանգվածն էլ չեն:

Եւ ուրեմն, նախքան ԿԸՀ-ն կիրակի կհրապարակի Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, արձանագրենք մեր վերջնականը. Երեւանն, ըստ այդմ, ոչ մեկին էլ չի ընտրել: ՀՀԿ-ին ձայն տված 240 հազար 36 երեւանցին մի լավ, ԲՀԿ-ում կասեինՙ հուժկու հանրահավաքի ժողովուրդ են, բայց ոչ ամբողջ քաղաքը: «Ելք»-ին ձայն տված 70 հազար 731 երեւանցին եւս անչափ հեռու են ամբողջ քաղաք կոչվելուց, դե իսկ «Երկիր Ծիրանի» ընտրած 26 հազար 109 երեւանցիները այնքան քիչ են, որ անգամ 26 հազար 110 չեն: Ստացվում է, որ Երեւանն առաջիկա տարիներին ղեկավարելու է Երեւանի փոքրամասնությունը, մարդիկ, որոնց ստացած ձայների քանակը կարող է բավարար լինել, բայց միայն բակային, առավելագույնը թաղային բիսետկաներ ղեկավարելու համար: Ու քանի որ նրանք, այնուամենայնիվ, ողջՙ միլիոնանոց քաղաքն են ղեկավարելու, կնշանակի այդ քաղաքը նրանք առեւանգել են: Ու սրանից հետո Երեւանի ավագանին քաղաքապետի գլխավորությամբ ընդունելու է որոշումներ, կատարելու է քայլեր, որոնք ընդունելի չեն Երեւանի բնակչության մեծամասնության համար: Այդ մեծամասնությո՞ւնն է մեղավոր, որ ցուցաբերել է պասիվություն իր իսկ քաղաքի ընտրություններում: Ե՛ւ այո, ե՛ւ ոչ: Այո, որովհետեւ ընտրություններին միշտ պետք է գնալ, անգամ չարյաց փոքրագույնը ընտրելու, կամ բացառման սկզբունքով ընտրություն կատարելու համար, եւ ոչՙ քանի որ մեծամասնությունը, այն էլ ժողովրդի, երբեք մեղավոր չի լինում. ավագանու ընտրություններում ու առհասարակ բոլոր ընտրություններում հաղթած, հաղթող ու հաղթելիք ՀՀԿ-ն, կարծում եմ, կհաստատի այս խոսքերը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԹԵ ՄԵՏՐՈ, ԱՊԱ ՄԱՐՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՆԵՐՔՈ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՆԵՐՔՈ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Իրավունք

Դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն՝ ընդդեմ կառավարության

20/04/2026

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին։ Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ հայցն՝ ընդդեմ կառավարության՝...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի. Ռուբեն Միրզախանյան. «Հրապարակ»

21/04/2026

Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին եւ նրա որդուն։ Պրոռեկտորը եւ որդին անցնում են ենթադրյալ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական