Կիրակի, Մայիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՂԱԿԱՁԵՎ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐՋԻՆ ՕՂԱԿԸ

05/05/2017
- 05 Մայիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Վաղուց չէի եղել Խանջյան, Սայաթ-Նովա, Ալեք Մանուկյան փողոցների այն հատվածում, որտեղ գտնվում է Թեքեյան կենտրոնը, այսինքնՙ երբեմնի Օղակաձեւ զբոսայգու կանաչ մնացած վերջին տարածքում, որն արդեն կանաչ չէ. ինչ-որ մի Խեչո եկել-նստել է այնտեղ եւ իր «մոտ» է հրավիրում շաուրմա սիրողներին, իսկ նրան կիպ կպած տարածքը, հենց մայթեզրին, արդեն գոտեւորվել է չարագուշակ «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառաշարով, որի հետեւում բանվորները արագ-արագ երկաթյա սյուներ են տնկում մեկ այլ Խեչոյի կամ կողքին արդեն գործող լայնատարած «Ֆլագման» սրճարանի ծովակալի պատվերով: Սա հենց այն վայրն է, որտեղ ժամանակին փորձում էինք մայրաքաղաքի հաջորդական քաղաքապետերից արտոնություն կորզել արեւմտահայ վերջին եւ սփյուռքահայ առաջին բանաստեղծիՙ Վահան Թեքեյանի արձանը տեղադրելու համար, բայց ի զուր. ոչ մի քաղաքագլուխ չուզեց, որ Վահան Թեքեյանն ու դիմացի մայթին գլուխն ափերի մեջ առած Եղիշե Չարենցը իրար հետ խոսեն. հանճարների զրույցից «քյար» չկա…

Անշուշտ խոսքս չի վերաբերում Վանո Սիրադեղյան քաղաքապետին: Այդ հարցով նրան չէի դիմել բնավ, բայց հետը խնդիր ունեցել էի: Բանն այն էր, որ Երեւանը ղեկավարելու կոչված յուրաքանչյուր պաշտոնյա, այդ թվում նաեւ Սիրադեղյանը, պաշտոնավարության առաջին իսկ օրը «ուժը կորցրած» էր ճանաչում իր նախորդների վավերացրած հողահատկացումները: Իսկ Վանոն ամենախիստն էր այդ հարցում, եւ իրավունք ուներ- մինչեւ իր իշխանությունը, եւ իրենից հետո էլ, հատկապես «պետական գողերի» կողմից այնպես էր թալանվել մայրաքաղաքը, որ ամուր ձեռք էր պետք, որը նա հաստա՛տ ուներ, իսկ Երեւանն այդ օրերին (1996-1998 թթ.) կատակով կոչվում էր «ԵրեՎանո»… Ինչեւէ: Թեքեյան կենտրոնը, որն այդ ժամանակ սփյուռքահայ մեր բարերարների նվիրատվությունների միջոցով վերակառուցվում էր մեծ թափով, հայտնվել էր Սիրադեղյանի «սեւ ցուցակում»: Գնացի մոտըՙ խնդիրը հասկանալու: Նա երկուՙ շատ խիստ պայման դրեց առաջս, երկուսն էլՙ սրտիս մոտիկ. շենքը արտաքնապես պետք է հարազատ մնա նախկին «Կռունկ» ճաշարանին, որտեղ ինքը եւ մենք անցկացրել էինք մեր երիտասարդության շատ պահեր, եւ երկրորդՙ Թեքեյան կենտրոնը բնավ պետք չէ դառնա սննդի օբյեկտ: Երկուսն էլ ընդունելի պայմաններ: Եվ մեկ տարի անց, 1997 թ.ին, քաղաքապետ Վանո Սիրադեղյանն անձամբ եկավ շենքի բացմանը եւ մրցանակ էլ շնորհեց տարվա լավագույն վերակառուցման համար:

Հիմա չգիտեմՙ արդեն շուրջ 18 տարուց ի վեր վտարանդի դարձած նախկին քաղաքապետը երբեւիցե եկե՞լ է Երեւան, այցելե՞լ է իր եւ մեր բոլորի ամենասիրած վայրերից Օղակաձեւ զբոսայգի, որտեղ հիմա արդեն զբոսնելու որեւէ տեղ չի մնացել: Բետոն, երկաթ, քար, սալիկ եւ ասֆալտ է ամեն կողմ, խժռել են բոլոր կանաչ տարածքները, իսկ այստեղ-այնտեղ մնացած ծառերը կանգնած են զարմացածՙ չգիտեն ինչո՞ւ են կանգուն մնացել, դեռ: Բայց ամենազարմացածըՙ սրճարանների եւ սննդի օբյեկտների արանքում մնացած Արմեն Տիգրանյանն է, արձանը նկատի ունեմ: Այգի կոչվածի երկայնքով ու լայնքով իրար հրմշտկում են, սկսած «Ֆլագմանից» եւ «Խեչոյի շաուրմայից», «Պալմիրա Բիր հաուս» գարեջրատունը (անպայման անգլերենՙ օտարներին ու մեր չտեսներին զարմացնելու համար երեւի), «Մամա-միան», «Բոմբ կլաբը», «Շոու կլաբ» կոչված անճոռնի ապակեկառույցը, «Ֆեշըն կլաբը», Գ. Ծառուկյանի զանգվածեղ SPA կենտրոնը, որը չգիտես անգլերեն ո՛ր բառարանից գտնված Wellhealth (ճիշտը կլիներՙ goodhealth) Center է կոչվում, «Ջրաղացը», ոչ ավել-ոչ պակաս «Էլ Գրեկոն», որն ավելի տափակ է, քան երկարավուն, «Բացատը», «Կարասը», նրա կողքին, դարձյալ «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառի հետեւում բարձրացող հսկա շինարարությունը:

Այգի կոչվածի մեկ անկյունում, մայթին մոտիկ, նկատեցի հայտարարությունների դատարկ մնացած մի պաստառ, վրանՙ մանր տառերով մի գրությունՙ «Երեւանի ավագանու ընտրություններ. Քարոզչական անվճար պաստառ», բայց տակը չկար քաղաքապետի այժմյան թեկնածուներից եւ ոչ մեկի նկարը կամ գրությունը: Անվճարը երեւի ոչ ոքի պետք չէ, ո՛չ «ավելի բարեկարգ» Տարոն Մարգարյանին, ո՛չ մեծախոսիկ ու ճարպիկ (կարծեմ ռուսերեն «շուստրի» բառն այստեղ ավելի հարմար է) Նիկոլ Փաշինյանին եւ ոչ էլ ճղճղան Զարուհի Փոստանջյանին: Ամաչո՞ւմ են գուցե հենց ա՛յդ այգում գովազդ տեղադրելուց: Չէ՞ որ նրանց նախընտրական ծրագրերում որեւէ խոստում չկա Երեւանի կանաչ տարածքները չխժռելու, այլե՛ւս չխժռելու մասին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«TIMES SQUARE»-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՆԻՇԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՔՎԻ ՋԱՆՔԵՐՈՎ ՓԱԿՎԵՑ ԵԱՀԿ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԻՆՏՐԻԳՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՄՈՏԻԿ ԱՊԱԳԱՅԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է. դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը. Զախարովա

23/05/2026

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում ապրողներն այս մարդուն մեզահոտ փալասներով կքշեն ուղիղ Փարիզ՝ այնտեղ գտնվող իր սիրառատ ընկեր Մակրոնի մոտ. Մեդվեդև

23/05/2026

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն ասել է, որ Հայաստանում կվռնդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե այդ երկրում սկսեն գործել եվրոպական գազի գները։...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

Յաակկո Հեյկիլյա. «Հայաստանը մշտապես իմ մտքում է»

22/05/2026

ԵՐԵՎԱՆ-ԿՈՒԿԿՈԼԱ, Ֆինլանդիա - Յաակկո Հեյկիլյան (ծն. 1956) ֆինն լուսանկարիչ է, հայտնի իր փաստագրական ոճի դիմանկարներով եւ լուսանկարչության մեջ ազգագրական մոտեցմամբ:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական