Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Էՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ ԱԳՐԵՍՈՐ

21/10/2016
- 21 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆ. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Տաշքենտում ընդունվել է մի փաստաթուղթ, որը դատապարտում է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան: Ինչպես ձեւակերպում է հոկտեմբերի 19 – ին «Ազերթաջի» գերմաներեն տարբերակը, Իսլամական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 43- րդ նիստի շրջանակներում Ուզբեկստանի մայրաքաղաքում հավաքված պաշտոնյաները դատապարել են նաեւ իսլամական պատմության եւ մշակույթի քարե վկաներիՙ հուշարձանների ավերը հայկական զինուժի վերահսկման տակ գտնվող Ադրբեջանի տարածքներում:

Տաշքենտում ընդունված բանաձեւը հորդորում է ՄԱԿ- ի ԱԽ- ին Հայաստանին որպես ագրեսոր ճանաչել, անդամ պետություններին խնդրում հնարավորություն չտալ, որ Հայաստանն իր տարածքը որպես տրանզիտ գործածի զենք եւ ռազմամթերք փոխադրելու համար, ծանուցում է ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը: Իսլամական համագործակցություն կազմակերպությունը Տաշքենտում կազմած փաստաթղթում վերհիշեցնում է, թե ճանաչում է Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Փաստաթուղթը, որ սուր քննադատում է Հայաստանիՙ Ադրբեջանի իսլամական հուշարձանները ոչնչացնելու քաղաքականությունը, պահանջում է, որ զբոսաշրջային միջազգային տոնավաճառներում, տարբեր միջոցառումների ժամանակ ՀՀ դադարեցնի Ադրբեջանի պատմական եւ մշակութային ժառանգությունը որպես իրենը ներկայացնելու քաղաքականությունը:

Սա իսկապես ծուռ հայելի է, որի նպատակն է ջնջել կամ աղոտ դարձնել վերջին շրջանում միջազգային տարբեր ֆորումներում հայ եւ օտարազգի մասնագետների վկայությունների` հայկական քաղաքակրթության նմուշների, հատկապես հուշարձանների ոչնչացման թուրք-ադրբեջանական կազմակերպված քաղաքականության վերաբերյալ ներկայացվող փաստերի թողած տպավորությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՆՙ ՍԵՆԱՏԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ, ԳԵՐՄԱՆԻԱՆՙ «ԱՂԵՏ»-ՈՎ

Հաջորդ գրառումը

ՀՐԱԴԱԴԱՐ ՀԱԼԵՊՈՒՄ. ՎԵՃԵՐԻ ԱՌԻԹ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ՀՐԱԴԱԴԱՐ ՀԱԼԵՊՈՒՄ. ՎԵՃԵՐԻ ԱՌԻԹ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական