Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ

01/07/2016
- 01 Հուլիսի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հռոմի պապի Հայաստան կատարած այցի քաղաքական նշանակությունը առաջին զգացողներից եղավ Էրդողանը, Թուրքիայի նախագահը, որ փորձեց եռօրյա այցի ողջ իմաստը նսեմացնել «խաչակրական նոր արշավանք» կոչելով այն: Մինչդեռ Ֆրանցիսկոս պապի յուրաքանչյուր խոսքի, ժեստի, սիմվոլիկայի մեջ խտացված կար խաղաղ համակեցության, հոգեւոր զարթոնքի, քաղաքակրթությունների զարգացման կոչ: Ըստ երեւույթին, Էրդողանի վրա ամենաշատը ազդել էր հավաքական ջանքերով մարդկային տառապանքներին վերջ տալու, Աստծու անունով Աստծու հետեւորդներին հալածողներին ու ոչնչացնողներին զսպելու եւ կղզիացնելու Պապի հրավերն ու վճռակամությունը: Այսինքն բաներՙ որոնց ծագումնաբանորեն դեմ է էրդողանականությունը: «Գողՙ սիրտը դող», ասում է մեր ժողովուրդը նման պարագաներում: Արդարեւ, հանդուրժողականությունն ու արդարամտությունը թշնամին են թրքության, մանավանդ երբ նման կոչերը հնչում են հենց այն երկրից, որը զոհ է դարձել հենց այդ թշնամանքի:

Դրան հակառակ, Ֆրանցիսկոս պապի խոսքերին, ավելի շուտՙ ոգուն խիստ համահունչ էր նախագահ Սերժ Սարգսյանի բերած ավելի քան համոզիչ օրինակը հայ-իրանական հարաբերությունների մասինՙ որպես մոդել կրոնական ու քաղաքակրթական համակեցության եւ հանդուրժողականության:

Նպատակ չունեմ իմաստավորելու Հռոմի պապի եռօրյա այցի քաղաքական նշանակությունը: Այդ աշխատանքը հրաշալիորեն կատարել է մեր իմաստուն պատմաբանըՙ պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը, որի հոդվածը կարելի է կարդալ մեր թերթի ներկա համարի 4-րդ էջում: Սակայն անհրաժեշտ եմ համարում մի երկու մատնանշում կատարել Պապի այցի վերաբերյալ:

Կազմակերպչական իմաստով այցը անթերի էր, բծախնդրորեն նախապատրաստված եւ իրականացված: Սակայն ներկայացուցչական առումով Հայ առաքելական եկեղեցին դժբախտաբար խոցելի էր. նվիրապետական չորս աթոռներից երեքի գահակալներըՙ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի Հայոց պատրիարքը, Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքական փոխանորդը անձնապես բացակա էին: Եթե վերջին պարագան դնենք մի կողմ.- Աթեշյան սրբազանին Երեւանում սպասում էր բողոքող երիտասարդների խումբը, որի պատճառով նա Մոսկվայից վերադարձել էր իր կեցավայր,- ապա Արամ Ա կաթողիկոսի բացակայությունը իրավամբ տեղիք է տալիս արարողակարգային եւ այլ կարգի «անհարմարությունների» շուրջ տարբեր ենթադրությունների, մինչ Նուրհան պատրիարքի բացակայությունը հուշում է նրա ըմբոստական կեցվածքի շարունակման մասին: Բոլոր պարագաներում, բարձրաստիճան մեր կրոնական ղեկավարների այդ բացակայությունը, այն էլՙ իսկապես պատմական իրադարձության պահին, կրկին ցուցահանեց Հայ եկեղեցու ներքին տարբաժանվածությունը, չասելու համար պառակտվածությունը: Նրանք Ամենայն հայոց հայրապետի կողքին պիտի լինեին այդ օրերին: Այլեւս ոչ ոք թող չփորձի հիմարացնել մեզ, թե մեր ազգային եկեղեցին մեկ է ու միասնական…

Երկրորդ մատնանշումս վերաբերում է մեր զանգվածային լրատվամիջոցներին: Այցի ամբողջ ընթացքում եւ այնուհետեւ մեր լրագրողները, հատկապես հեռուստալրագրողներն ու մեկնաբանները, շեշտելով շեշտում էին ընդամենը մեկ բանՙ Պապը ճանաչել եւ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նույնիսկ Վատիկան վերադարձի պահին, օդանավի մեջ, հայ լրագրողը փորձում էր սեփական ականջով վերստուգել արդեն վաղուց ստուգվածը: Մինչդեռ Քահանայապետի օրակարգում բազմաթիվ էին հրատապ մյուս հարցերը նաեւ, որոնց մի մասը թվարկվեց այս հոդվածի սկզբում: Այդ հարցերի մեջ էին քաղաքացիական իրավունքների, սոցիալական զարգացման նման կարեւորագույն խնդիրներ, որոնք թվում է, չեն հետաքրքրում հայաստանյան լրագրությանը, ինչպես չեն հետաքրքրում հայրենական իշխանություններին, որոնք, թվում է, արդեն լուծել են դրանք…

Այո, Պապը խոսեց ոչ թե որպես կրոնապետ կամ քահանայապետ, այլՙ որպես համաշխարհային առաջնորդ, որի ամբիոնը Հայաստանն էր, մի երկիր ու մի ժողովուրդ, որի հրաշալի հարությունը նա զգաց եւ որպես օրինակ ցույց տվեց ողջ մարդկությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԱՀԱԳՈՐԾՎԱԾ ԲՋՋԱՅԻՆՆԵՐԸՙ ԿՐԹԱԿԱՆ ՆՅՈՒԹ

Հաջորդ գրառումը

ՄԱՅՐ ԱԹՈՌ. ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԵՇՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆՙ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԷ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԽԻՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական