Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

Զանգեզուրի միջանցքի շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով. Ադրբեջանի վարչապետ

Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։

Ինչպես հաղորդում է APA-ն,  հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստին։

Ա. Ասադովը հայտարարել է, որ սկզբնական փուլում 15 միլիոն տոննա թողունակությամբ այս երկաթուղին կդառնա Միջին միջանցքի գլխավոր զարկերակը։

«Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին։ Այս երկաթուղին Զանգեզուրի միջանցքի մի մասն է։ Երթուղին կծառայի ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային, ինչպես նաև այլ երկրների», – ասել է  նա։