Կիրակի, Սեպտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԻ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ…

09/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Որ Հայաստանի` Մաքսային միության միանալու որոշման բարձրաձայնումից հետո, նաեւ այդ միությանը մեր երկրի հնարավոր անդամակցությունց հետո որոշ խնդիրներ առաջանալու են հայ-արցախյան սահմանին, ակնհայտ է: Մասնավորաբար Հայաստանը, լինելով Մաքսային միության անդամ, պետք է մաքսային սահմանակետեր դնի` Արցախի հետ մեր սահմանին, ինչը, հասկանալիորեն, կդժվարացնի Հայաստան-Արցախ ապրանքաշրջանառությունն, օրինակ: Այս համատեքստում չեն դադարում խոսակցությունները, որ Արցախը եւս պետք է հայտարարի Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին, ընդ որում, հայկական երկրորդ հանրապետությունը Մաքսային միությունում տեսնելու ցանկության եւ կարեւորության մասին խոսում են (եւ ոչ քիչ) նաեւ ռուսական մամուլում: Ինչ խոսք, սա ամեն ինչից զատ նաեւ ճնշում է Բաքվի հանդեպ, վերջինիս եւս Մաքսային միություն ներքաշելու նպատակով, բայց դրանով Արցախին Մաքսային միությունում ներառելու հավանականությունը չի դադարում ինքնին արդեն ուշագրավ լինելուց: Երեկ այս թեմայով խոսեց Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, այժմ Կասպիական համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն: Դեսպանը Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարել է. «Հայաստանի առջեւ հարց կա` ճանաչել կամ չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եթե Հայաստանը ճանաչի, ապա այդ ժամանակ նոր միայն կարելի է սկսել խոսակցությունները Լեռնային Ղարաբաղին Մաքսային միության կազմում ներգրավելու մասին»: Ռուս դիվանագետը նաեւ ընդգծել է. «Հայաստանը կարծում է, որ այս իրավիճակում Ղարաբաղի անկախության ճանաչումը կընկալվի որպես պրովոկացիա եւ կարող է դրդել Ադրբեջանին` վերսկսկելու ռազմական գործողությունները»:

Փաստորեն, Կովալենկոն ամենեւին չի բացառում, որ կարելի է Արցախի հետ բանակցություններ վարել Մաքսային միությանը վերջինիս միանալու նպատակով, ավելին, Կովալենկոն տեսնում է հավանականություն, որ Արցախը Մաքսային միություն կարող է մտնել որպես անկախ, ինքնուրույն գործող պետություն: Սա, իհարկե, Բաքվի հանդեպ Մոսկվայի ճնշման տիրույթում է նաեւ տեղավորվում, էական մեսիջ է Բաքվին, որ իրադարձությունների որոշ զարգացման պարագայում Մաքսային միությունն իր դռները կարող է եւ բացել անկախ Արցախի առջեւ, ինչը, հասկանալի է, ամբողջովին անիրատեսական կդարձնի Ղարաբաղը «վերադարձնելու» Ադրբեջանի` առանց այդ էլ անիրական դարձած պլանները:

Կովալենկոն հանդես է եկել այլ հայտարարությամբ եւս, մասնավորաբար անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հավանականությանը, ինչը, ըստ ռուս դիվանագետի, կմեծանա, եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ Ռուսաստանը կցուցաբերի հետեւյալ պահվածքը. «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն այդ պարագայում կցուցաբերի ինչ-որ ռադիկալ պահվածք: Ռուսաստանը կցուցաբերի այն նույն պահվածքը, ինչը ցուցաբերում է վերջին ժամանակներում եւ ինչի միջոցով հնարավոր է դառնում պահպանել տարածաշրջանում խաղաղությունը», խիստ դիվանագիտորեն ասել է Կովալենկոն: Հիշեցնենք, որ վերջերս ռուսական «Կրասնայա Զվեզդա»-ին տված հարցազրույցում Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռոզինսկին հայտարարեց. «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղն իրեն ուժով ենթարկելու ամեն փորձի ժամանակ Ռուսաստանը, ելնելով իր` այդ թվում ՀԱՊԿ դաշնագրային պարտավորություններից, կմիջամտի ռազմական գործողություններին»:

Իսկ առայժմ, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը, ըստ ռուս դիվանագետի, անհնարին է դարձնում խոսակցություններն անգամ Արցախին Մաքսային միության կազմում ներառելու մասին, ըստ նույն Կովալենկոյի` «Ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն կգտնեն ճիշտ լուծումն այն հարցի, թե ինչպես պետք է կարգավորվի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕԲԱՄԱՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ ԲՈՒԺԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՑ

Հաջորդ գրառումը

«ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ» a la Obama

Համանման Հոդվածներ

12 սեպտեմբերի, 2025

Հոլոքոսթ. Նոր Բուխենվալդ ու Դահաու… Պաղեստինում

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Նոր տիպի կառավարողներ են պետք

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

 Խաչատուր Մխիթարյան. «Նախքան փախստական ճանաչվելը պիտի  հաստատվի, թե արցախցիները չունեն որեւէ երկրի քաղաքացիություն»

12/09/2025
12 սեպտեմբերի, 2025

Եթե ականատեսներս լռենք, Արեւմուտքի քաղգոծիչն էլ չի խոսի

12/09/2025
Հաջորդ գրառումը

«ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ» a la Obama

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սաակաշվիլու կողմնակից Լևան Խաբեիշվիլին ձերբակալվել է

13/09/2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը խափանման միջոց է ընտրել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին...

ԿարդալDetails

ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպայում ստեղծում է նոր հրամանատարական կենտրոն

13/09/2025

Այսօր Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի 3-րդ տարելիցն է. Փաշինյանը իր ասածն անում է՝ պետք է փոխենք մեր նահատակներին սգալու ձևը

13/09/2025

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք. նախարար

13/09/2025

Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի. Սուրեն Սուրենյանց

13/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական