Կիրակի, Ապրիլի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Ր ՍՑԵՆԱՐՆ ԷՐ

22/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Իշխանության մեջ ինչ-որ բան է կատարվում: Սա թեեւ ընդհանուր առմամբ նկատելի էր բավական տեւական ժամանակ, բայց վերջերս ավելի սրվեց: Կարծես իշխանության տարբեր թեւերին թույլ են տվել իրար խժռել` տեսնելու համար, թե ո՞վ ում հախից կգա: Եվ սա բավական տեսանելի էր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության ժամանակ: Ու բոլորովին էլ այն չէ, որ ժողովրդավարություն է, մեծամասնությունը նկատում է ինքն իր թերությունները եւ այլն:

Բազմաթիվ այլ առիթներ են եղել, այդ թվում` 2012 թվականի բյուջեի կատարողականը, երբ մեծամասնությունը համերաշխ հակահարված է տվել քննադատողներին: Թե ինչ պատահեց, որ իշխանության մեջ ներքին լարումները հատկապես տեսանելի եղան խորհրդարանում, ՎՊ հաշվետվությունը քննարկելիս` սա ողջ վերլուծական արեալի հոգսն է դարձել այս քանի օրը, ու հնչում են ամենատարբեր կարծիքներ (որոշ իմաստով` այդ վերլուծություններում եւս հրահրող, դրդող շեշտադրումներ կան):

Մի մասի կարծիքով դա շոու է` որպես ժողովրդավարության ցուցափեղկի ձեւավորում ու նախագահ Սարգսյանի եվրոպական այցերի համար մեջքի ամրապնդում: Ուրիշները կարծում են, որ, որ ոչ, այնուամենայնիվ, կառավարության ու վարչապետի դեմ կազմակերպվող արշավ է: Երրորդների կարծիքով` Ազգային ժողովի նախագահն ու իր շրջապատն են նախաձեռնողականություն դրսեւորում` իրենց քաղաքական կշիռն ամրապնդելով:

Գոյության իրավունք ունի նաեւ այն քիչ շոշափված տեսակետը, թե սա պլանավորված ինքնահոս է, ինչպես բնության մեջ, մրցակցությունը պետք է բերի բնական ընտրության, որքան էլ դաժան թվա դա:

Վերջինը կարող է թույլ տրվել այնքան, որքան մտադրվել է թույլ տվողը, ով վերջապես այս բանավեճի ժամանակ կորոշի` ո՞վ է ունակը, ճշմարտացին եւ հեռանկարայինը: Եվ վերջակետ կդնի գզվռտոցին` իր համար եզրահանգումներ անելով: Ու ամենից անվտանգ առիթը ջրերը պարզելու, ըստ պլանավորողի, կարող էր լինել ՎՊ բավական խիստ հաշվետվության քննարկումը, որը որեւէ հետեւանք չի ունենում Ազգային ժողովում, քանի որ չի հետեւում քվեարկությունը, եւ այն ընդունվում է ի գիտություն: Սակայն տեղի ունեցած բուռն քննարկման բարոյական հետեւանքներն ու շատ պատգամավորների թաքնված մտքերի բացահայտումները, երեւում է, այնքան էլ լավ հաշվարկված չէին, քանի որ դրանք հավանաբար նախատեսվածից հախուռն ստացվեցին, իսկ ԱԺ նախագահի` հաշվետվությունը դատախազություն ուղարկելու պահանջը, առավել թվում է, որ հազիվ թե համաձայնեցված լինի: Ի դեպ` այդպիսի առիթները կարող են շատանալ, արդեն իսկ մի շարք բացահայտումներ կառավարության ուղղությամբ վկայում են այդ մասին. ասենք` Իրանից Հայաստան ներկրվող գազի ծավալների իրանյան եւ հայաստանյան թվերի անհամապատասխանության փաստը, ավելի վաղ` օֆշորային սկանդալը վարչապետի շուրջը` թեկուզեւ Աշոտ Սուքիասյանի հերքումով, բայց այն ժամանակ արդեն, երբ սկանդալի ջինը շշից դուրս էր հոսել: Ու հավանաբար չպետք է բացառել առջեւում նոր սկանդալները մի եւ հակադարձ ուղղություններով:

Թե ինչու ՎՊ-ի` բյուջեի 700 միլիարդ դրամի ռիսկայնության մասին հաղորդումը Ազգային ժողովի որոշ ելույթներում անվանվեց թալան եւ մսխում` ընդհուպ ԱԺ նախագահ, շարժառիթն այդպես էլ մնաց ենթադրությունների մակարդակում: Եվ թե ինչու վարչապետը կառավարության նիստին այդքան կոշտացավ, դրա պատասխանն էլ հավանաբար այդ ելույթների (ԱԺ նախագահի ելույթն էլ հետը), կարելի է ասել` անսպասելի դեմոտիվատորներում պետք է փնտրել, քանի որ դրանց մի մասը հատկապես ուղղորդված էին թվում: Մինչդեռ նախորդ անգամներն էլ ՎՊ նախագահը միշտ մեծ չափերի խախտումների պատկեր ներկայացրել է, բայց մեծամասնությունը դահլիճում իրեն զուսպ է պահել ու այդպես չի հարձակվել կառավարության վրա: Ի՞նչ է փոխվել, ուրեմն: Ա՞յն է, ինչ թվում էր վաղուց` մեծամասնության ներսում երկու թեւերի մրցակցությո՞ւն է, իսկապես, որն ուժգնանում-թուլանում է պարբերաբար եւ կլուծվի միայն այն դեպքում, երբ մեկը տարրալուծի մյուսին: Դա՞ է արտածվել կառավարությանն եւ վարչապետին ուղղված քննադատության մեջ: Արդյո՞ք տեխնոկրատներով, արեւմտյան կրթությամբ մի քանի նոր մասնագետով հագեցած եւ ժամանակակից աշխարհի մոտեցումները որդեգրած կառավարությանը քննադատելով` փորձ է արվում սեփական խնդիրները լուծելու, թե, այնուամենայնիվ, մյուս երկու սցենարներից (ժողովրդավարության շղարշի ապահովում, կամ որ էլ ավելի անհավանական է թվում` կոռուպցիայի դեմ իրական պայքար) ո՞ր մեկն է աշխատել, դեռ հստակ պնդել հնարավոր չէ: Բայց որ կառավարությանն ու վարչապետին ուղղված հարվածը վաղօրոք պատրաստվել էր, ու վաղուց էր մտածված` օգտագործել ՎՊ հաշվետվության պահը, ու դրան կառավարությունն այնքան էլ չէր սպասում, դա` հաստատ: Պատահական չէ, որ կառավարության ներկայացուցիչները մեղմի մեջ էին ընդդիմախոսում դահլիճում, այսինքն` նրանք այդ աստիճանի հարձակման պատրաստ չէին (խոսքը ոչ թե ՎՊ հաշվետվության, այլ նրանից հետո հնչած ելույթների մասին է), իսկ ահա վարչապետն էլ, որ էլի հավանաբար հատկապես մեծամասնության ակտիվ արձագանքին չէր սպասում, հաշվետվությունից երկու օր հետո միայն կառավարության նիստին կոշտացավ: Փորձված վերլուծաբանները նկատել էին վարչապետի ասած` «երբեւիցե» բառը (պետական միջոցները երբեւիցե մսխածները պատասխան են տալու) եւ դրան նախորդած բացահայտումները Մխչյան գյուղի քվոտային բենզինի բաշխման հետ կապված: Այսինքն` ԱԺ-ում ամեն ինչ սովորական ընթացակարգով չի ընթացել, ուժեղ ու զարմացած մեծամասնականներին դուխ տվող է եղել: Ու որ ՎՊ նախագահն էլ չէր սպասում այդ աստիճանի ակտիվ արիշվերիշի, երեւաց անգամ նրա եզրափակիչ ելույթից` հնչած եռօրյա քննարկումներից հետո, որտեղ նա, արդեն զգացած լինելով, որ հաշվետվությունը մարդիկ կարողացան քաղաքական նկատառումներով օգտագործել, իրեն սահմանազատեց այդ բոլորից, թե` որտե՞ղ եք տեսել հաշվետվության մեջ գրած համատարած թալան, կամ որտեղ կա քաղաքական ենթատեքստ: Այնպես որ` վարչապետի կոշտ արձագանքից հետո տարածված ՎՊ հայտարարության բովանդակությունը նույնն էր, ինչ Ի. Զաքարյանը հնչեցրել էր հաշվետվության քննարկման ավարտին: Ուրեմն, կարելի է ասել, վարչապետի ասածը ուղղված է ոչ այնքան ՎՊ-ին, որքան իրեն քննադատողներին, ու նրանք բոլորովին էլ ընդդիմությունից չեն, այլ մեծամասնության ներսի վառ ընդդիմախոսները:

Իսկ թե ով է հաղթելու` որոշելու է մի մարդ, եւ դուք բոլորդ էլ գիտեք, թե ով:

Այսքանը միայն` ենթադրությունների մակարդակով, որոնցից այնքան էլ հասկանալի չէ, թե այդ բոլորի հետ ի՞նչ հույսեր կարող է կապել հասարակ քաղաքացին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԿՄԱՐԶՎԵՆ ՀԱՆՔԱՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՐԱՎԱՅԻՆ «ԳԱԶԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ» ԵՐԹՈՒՂԻՆ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՐԱՎԱՅԻՆ «ԳԱԶԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ» ԵՐԹՈՒՂԻՆ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը՝ Երևանում աղմկոտ բաքոսատոն. Արմեն Այվազյան

25/04/2026

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ իսկ օրը Երևանում աղմկոտ բաքոսատոն (վաքխանալիա) կազմակերպելը, անշուշտ, թուրքական պատվեր էր՝ աննախադեպ հարձակում հայոց հիշողության,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Նյու Յորքի քաղաքապետի գրառումից Ադրբեջանի ԱԳՆ-ն հիսթերիայի մեջ է ընկել

26/04/2026

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամադանիի հայտարարությունը շինծու «հայերի ցեղասպանության» մասին. հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը՝ հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ․ Region

25/04/2026

«Ռեգիոն» տելեգրամյան ալիքի թղթակիցը հայտնում է, որ այսօր հայ֊վրացական Բագրատաշեն ֊ Սադախլո մաքսակետում արձանագրվել են մարդկանց մեծ կուտակումներ, մասնավորապես Երևան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

2023 թ. Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 000 հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որն սկսվել էր 100 տարի առաջ. Նյու Յորքի քաղաքապետ

25/04/2026

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում։ «Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական