Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը Հռոմում կհանդիպի Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Ժան-Իվ լը Դրիանի հետ։ Նրանք ժամանել են G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար, հայտնում է ՌԻԱ գործակալությունը։
G20-ի գագաթաժողովը Հռոմում կանցկացվի հոկտեմբերի 30-31-ը։
ՌԴ նախարարը կհանդիպի նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի և ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ։ Լավրովի բանակցությունները չին գործընկեր Վան Իի հետ նույնպես նախատեսված են շաբաթ օրը։