Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Թուրքական զորքերը գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող երկու գյուղ

Թուրքական բանակի հրետանին ուրբաթ օրը գնդակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող Այն Դեքնա և Բեյլունիա բնակավայրերը, որոնց վերահսկում են քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները»։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հարձակման հետևանքով վնասներ են հասցվել բնակելի շենքերին և կենցաղային շինություններին։ Խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Քուրդ մարտիկները պատասխան կրակ են բացել Ազազի սահմանային շրջանի ուղղությամբ, որտեղից հրետանային արկեր էին արձակվել։