Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Լոնդոն կատարած այցի ընթացքում իր բրիտանացի գործընկեր Էլիզաբեթ Թրասի հետ համաձայնագիր է ստորագրել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության և առևտրի ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին Դենդիասը լրագրողներին ասել է բանակցություններից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նոյեմբերի կեսերին Միացյալ Թագավորություն վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցը նկատի ունենալով՝ մենք մանրամասն կերպով քննարկել ենք պաշտպանությանն առնչվող հարցեր և խնդիրների լայն շրջանակ, իրավիճակը Բալկաններում, ինչպես նաև ներդրումների ու կրթության հարցերը, ընդհանուր առմամբ, հունա-բրիտանական հարաբերությունները»,- ասել է Դենդիասը։
Քննարկվել են Կիպրոսի կարգավորումը, Արևելյան Միջերկրականի խնդիրները և ծովի իրավունքի կիրառումը։