Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի կունենա Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված քոլեջի 26 հերոս-սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը

Հաղորդագրություն

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ին, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում /ԵՕՀՊՄ/ տեղի կունենա Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ԵՕՀՊՄ քոլեջի 26 հերոս-սաների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը: Ներկա կլինեն պատերազմում հերոսացած զինծառայողների ծնողները, պատերազմին մասնակից վիրավոր մարզիկները և հյուրեր:

Հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Աշոտ Դավայանն է, քանդակագործը՝ Արտակ Համբարձումյանը, նախաձեռնությունը կյանքի է կոչվել բարերար Հրաչյա Պողոսյանի աջակցությամբ:

Հարգելի՛ լրատվամիջոց, շնորհակալ կլինենք մեզ արձագանքելու և միջոցառումը լուսաբանելու համար, այն ևս մեկ հնարավորություն է հանրայնացնելու մեր հերոս տղաների գործած սխրանքները:

Հասցեն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Արամ Մանուկյան 31.

https://www.facebook.com/olimpiakancollege/

 ԵՕՀՊՄ քոլեջի հասարակայնության և կապերի բաժին

Հեռ. 055139625, 098 355845