Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռոբերտ Քոչարյանն է լինելու է հաջորդ վարչապետը. հիմա նրան քննադատում են հենց դրա համար. Արա Վարդանյան

14/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը. նման մակարդակի եռակողմ հանդիպում չէր եղել 2017 թվականից ի վեր։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր ելույթում հարց էր բարձրացրել՝ ինչպե՞ս կարող է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել և խաղաղություն հաստատվել, քանի դեռ Ադրբեջանը ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հարցում շարունակում է առաջնորդվել ուժի կիրառման սկզբունքով և ծավալապաշտական ձգտումներով։

Ռուս պատրիարքն էլ շեշտել էր հայերի և ադրբեջանցիների խաղաղ գոյակցության այլընտրանքի բացակայությունը այս տարածաշրջանում, իսկ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը պնդել էր՝ ԼՂ հարց չկա։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով երեք երկրների հոգևոր առաջնորդների հանդիպման մասին, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Արա Վարդանյանն ասաց.

«Երեք երկրների կրոնական ղեկավարներից Ռուսիո պատրիարքը ստանձնել էր խաղաղարարի և միջնորդի դերակատարում, իսկ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն արտահայտեց քաղաքական դիրքորոշում, երբ խոսեց այն մասին, թե ԼՂ հարց չկա, ուստի այս առումով Գարեգին Բ-ն գտնվեց բարձունքի վրա և հասկացրեց Ադրբեջանի և՛ քաղաքական, և՛ հոգևոր ղեկավարներին, որ Հայաստանը պատրաստ չէ անարժանապատիվ խաղաղության։ Այս առումով կասկած չունեմ, որ Վեհափառը մեզ ուղղորդելու է հենց արժանապատիվ խաղաղության»,- ասաց Արա Վարդանյանը՝ շեշտելով, որ երեք հոգևոր առաջնորդների մոսկովյան հանդիպումը, ինչպես նաև դրանից առաջ Պուտին-Փաշինյան հանդիպումը ցույց է տալիս, որ վճռվում է Հայաստանի պետականության հարցը, և կարևոր էր, որ նման ծանրագույն վիճակում ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի հանդես եկող մեկը՝ ի դեմս Գարեգին Բ-ի, ներկայացավ Մոսկվայի հանդիպմանը։

«Որովհետև Փաշինյանը հայկական շահը չէր ներկայացնում, երբ նա Մոսկվայում ասաց, որ Արցախի հարցը դեռ լուծված չէր, ճիշտ ասաց, որովհետև իր համար Արցախի հարցի լուծումն Արցախի կարգավիճակի ստացումն է Ադրբեջանի կազմում։ Դա է պատճառը, որ Փաշինյանը երբեք չի խոսում այն մասին, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի ունենա որևէ կարգավիճակ, այնպես որ, երբ Փաշինյանը Մոսկվայում ասում էր, որ իր համար Արցախի հարցը լուծված չէ, ճիշտ էր ասում»,- ասաց Վարդանյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի շուրջ զարգացումները գալիս են հերթական անգամ ապացուցելու, որ տարածաշրջանում, բացի Հայաստանից, մնացյալ բոլոր երկրների դիրքերն ամրացել են այս 44-օրյա պատերազմի հետևանքով, հետևաբար՝ Հայաստանի փաստացի ղեկավարը չոքած և պարտված վիճակում այդ տարածաշրջանային զարգացումներում խոշոր խաղացողների մոտ ի վիճակի չի լինելու առաջ տանել հայկական շահը։

Դիտարկմանը, եթե իշխանությունը հայկական շահը չի կարողանում ներկայացնել, այդ դեպքում ի՞նչ է անում ընդդիմությունը՝ ի նպաստ հայկական շահի, Արա Վարդանյանն արձագանքեց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունը գործ ունի մի իշխանության հետ, որը գնում է տոտալ վարչական ռեսուրսի կիրառմամբ իր իշխանությունն ամրապնդելու ճանապարհով՝ որպես գործիք օգտագործելով քրեական գործերի հարուցումը ընդդիմադիրների նկատմամբ։

Վարդանյանի փոխանցմամբ՝ հայկական շահը ներկայացնելու համար հիմա ընդդիմությունը սկսել է պատրաստվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սպասվող ցասմանը՝ ակտիվորեն մարզային այցեր կատարելով և քաղաքացիների հետ իրազեկման աշխատանքներ տանելով։

«Բոլորս պատրաստվում ենք փողոցային պայքարի, որովհետև եկել ենք այն եզրահանգման, որ այս իշխանությունն ինչպես եկել է, այնպես էլ պետք է գնա։ Այն ուժերը, որոնք դժգոհ են մեր առաջարկած քաղաքական պայքարի՝ փողոցով իշխանությանը հեռացնելու տարբերակից, կարող են իրենք իրենց տարբերակը առաջարկել, բայց փաստը ցույց է տալիս, որ այդ քննադատները երեք տարի ունեին տարբերակ առաջարկելու համար, թե ինչպես պետք է իշխանությունը Փաշինյանի ձեռքից վերցնել, բայց չեն արել, ուստի, մեր տարբերակից դժգոհ են, թող հիմա առաջարկեն իրենցը։ Ռոբերտ Քոչարյանը հիմա հայտնվել է շատ-շատերի քննադատության թիրախում, որովհետև ընտրություններից հետո ընդդիմադիր բևեռի ղեկավարը դարձավ հենց ինքը, թեև այս երեք տարիների ընթացքում այլ ընդդիմադիր բևեռներ ևս հայտ ներկայացրեցին ընդդիմության առաջնորդ դառնալու համար։ Ընդդիմությունը բաղկացած է ռեալ և կեղծավոր ընդդիմությունից, և հենց այդ կեղծ ընդդիմության շարքում են քննադատում Ռոբերտ Քոչարյանին, որովհետև հենց նա է այն մարդը, որը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը։ Կեղծ ընդդիմությունը դրան դեմ է, ուստի պետք է քննադատի»,- ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

168.am
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանների երեկվա արարքները կոպտորեն խախտել են միջադեպին ներկա երեխաների իրավունքները. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը, թե հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է զոհվել, կեղծ է. Արցախի ՊԲ

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025
Նորություններ

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025
Նորություններ

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
Նորություններ

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունը, թե հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է զոհվել, կեղծ է. Արցախի ՊԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական