Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարոզարշավը պետք է ընթանա ոչ թե թշնամանքի, այլ ազատ ու հավասար մրցակցության պայմաններում․ Գորիսի նախկին փոխքաղաքապետ. Sputnik Արմենիա

12/10/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Sputnik Արմենիան գրում է․

«Ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, բոլորի գործողություններին կտրվի իրավական ու քաղաքական գնահատական, պարզապես մի փոքր ժամանակ է պետք երկրում ստեղծված հակաօրինական և բռնապետական վիճակը շտկելու համար»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Նրա փոխանցմամբ` Գորիսում այս պահին քաղաքական պայքարն ընթանում է երկու հիմնական ուժերի՝ «Առուշ Առուշանյան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագրի» միջև։ Ըստ Յոլյանի՝ շատ ավելի ողջունելի է, երբ շեշտը դրվում է ծրագրային ու գաղափարական հենքով պայմանավորված քարոզարշավի վրա, քանի որ մարդիկ հոգնել են լուտանքներից, թշնամանքից ու ատելության մթնոլորտից հատկապես Գորիսում, որտեղ մտահոգիչ իրավիճակ է անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրների առումով։

«Հետպատերազմյան իրավիճակում առաջացել են բազմաթիվ հոգեբանական պրոբլեմներ, և այս իրավիճակում ոչ իրավաչափ ու անընդունելի է մարդկանց հույզերի հետ խաղալը։

Իշխանությունն օգտագործում է բոլոր հնարավոր ու անհնարին գործիքակազմերը` սկսած վարչական ռեսուրսի կիրառումից, վերջացրած՝ պոպուլիստական խոստումներով։ Բոլոր լծակներն օգտագործվում են, սև PR-ն առավել ևս, ու քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում դա իշխանության վերջին գործիքակազմն է»,– նշեց Գորիսի նախկին փոխքաղասքապետը։

Յոլյանի տեղեկացմամբ` կան Գորիսին հարակից գյուղեր, որտեղ մարդկանց արդեն իսկ խոստացել են գյուղապետի պաշտոն, կան հաստատություններ, որտեղ ոմանց խոստացել են տնօրենի պաշտոն, խոստացել են նաև ամբողջությամբ փոխել աշխատակազմերը, և այս ամենը նույնպես ընտրակաշառքի ձև է։

Ըստ նրա`«Առուշ Առուշանյան» դաշինքն իր ծրագիրն ու գաղափարները ներկայացնում է քաղաքացիներին, որոնք հիմնավորապես ընդունվում են։ Յոլյանի հավաստմամբ` քարոզարշավը պետք է ընթանա ոչ թե ատելության ու թշնամանքի մթնոլորտում, այլ կառուցողական, ազատ ու հավասար մրցակցության պայմաններում։

«Առուշ Առուշանյանը կալանավորված է, բայց նրա փոխարեն խոսում են նրա կատարած գործերը։ Գորիսեցիները տեսնում են, թե ինչ է փոխվել իրենց քաղաքում 2017 թվականից հետո, ինչպիսի ներդրումներ են կատարվել։ Անգամ պատերազմից հետո իրականացնում ենք 37 ծրագիր, որոնցից ընդամենը մի քանիսն են կյանքի կոչվում պետական ու համայնքային միջոցներով։ Հիմնական ծրագրերն իրականացվում են տարբեր կազմակերպությունների, դոնորների, անհատների ներդրումների շնորհիվ»,– նշեց դաշինքի լիազոր ներկայացուցիչը։

Յոլյանի խոսքով` պատահական չէ, որ 2018 թվականին Գորիսը ճանաչվել է տարվա բարեկարգ համայնք, 2019-ին` տարվա համայնք, քանի որ համաչափ զարգացում է եղել բոլոր ոլորտներում, այդ տեսանկյունից Գորիսը եղել է նաև օրինակելի մոդել բազմաթիվ համայնքների համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի՛ եղեք նիկոլականների պես.Ռուբեն Մելիքյան

Հաջորդ գրառումը

Չեմ հավատում, որ Փաշինյանը կարող էր տեղյակ չլինել այս գործարքից․ Արթուր Ղազինյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Չեմ հավատում, որ Փաշինյանը կարող էր տեղյակ չլինել այս գործարքից․ Արթուր Ղազինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական