Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գևը անմահացել է այսօր, երեկոյան…ծառայության .409-րդ  օրը….

09/10/2021
- Հրապարակախոսություն, Նորություններ, Վերլուծություն

Արմինա Դովլաթբեկյանի ՖԲ էջից, –

09.10.20թ.

Առավոտ………..

Գևը անմահացել է այսօր,երեկոյան…ծառայության .409-րդ  օրը….

Գևը փրկել է 80 Զինվորի կյանք…

Կոմանդո՛ր, ընկերուհուս նամակ գրե՞մ, որ եթե…

-Կիջնենք կգրես,- դառը ժպիտով պատասխանեց հրամանատարը:

-Կոմանդոր, բայց լուրջ, գրե՞մ:

-Ա՛յ տղա, կիջնենք կգրես, ի՞նչ ես ուզում:

-Կոմանդո՛ր, բա որ չիջնե՞նք…

-Հա էլի ի՞նչ իջնել, էս դիմացի սարերը տեսնու՞մ ես, հլը դրանք պետքա բարձրանանք, եթե էդքանից հետո հավես անենք, հետ կիջնենք, եթե չէ, հենց էդ նոր պոստերում էլ կմնանք:

– Որ ամեն պոստի կամանդիր դուխիդ կեսն ունենա,  Նախիջևանը մերը կլինի նորից:

– Մերնա, էդ կասկեդ մտցրու՛, մերնա…

Հրամանատարը քթի տակ լուռ ժպտաց, հետո ձեռքը գրպանը տարավ, մատներն այս ու այն կողմ տարավ, շփոթված հայացքով ասաց.

– Տղերքին ասա թո՛ղ պատրաստվեն, բարձրանում ենք… Ու էն նկարը… Նկարը կգտնես կբերես հետդ:

– Սրբապատկե՞րը:

-Հա՜…

Զինվորն արագ շարժվեց Տղերքի ուղղությամբ: Ասաց, որ պատրաստվեն, իսկ ինքը գնաց նկարը գտնելու: Դա մի փոքրիկ սրբապատկեր էր, որ հրամանատարի մայրն էր տվել նրան, միշտ պահում էր գրպանում ու առաջին անգամն էր, որ անհետացել էր գրպանից. գուցե՞ լավ նշան չէ:

-Էս անգամ կամանդիրս անփույթա եղել, ոնցա՞ գրպանից գցել, չի էլ նկատել: Այ թե կուրախանա, որ իմանա գտել եմ,- հրամանատարի սենյակի հատակից բարձրացնելով նկարը, ինքն իրեն ասաց Զինվորը:

——

Տղերքը բարձրացան: Այս անգամ բոլորը մի տեսակ անհանգիստ էին:

-Մոնիին զանգեցի, չվերցրեց, – սկսեց խոսել Գևորգը:

-Կիջնենք կզանգես Գև, խի՞ ես նեղվել:

-Ախպե՛ր, չեմ նեղվել, ուղղակի ուզում էի ձենը մի անգամ էլ լսել:

-Կոմանդոր ես էլ չզանգեցիի Անիիս։

-Զինվո՛ր, առաջին անգա՞մ ես պոստ բարձրանում,-  լսվեց Կոմանդորի անհանգիստ ձայնը:

-Ոչ մի կերպ… ուղղակի, այ Կոմանդոր,  էդ շները շատ են համը հանում:

-Հա, շուն են թո՛ղ հաչան, մի քիչ գազազել են, հեսա մի երկու ոսկոր կտանք, կհանգստանան: Դու էլ կասես, որ ընկերուհուդ ձենը պետքա լսես, մեզնից մի ոտ շուտ հետ կիջնես Տղե՛ս:

ՏՂԵՍ… Առհասարակ, եթե բոլոր հրամանատարները, ուսադիր կրող ամենացածր պաշտոն ունեցողներից մինչև նախարար, մերոնց, մեր Տղերքին իրենց երեխու պես սիրեն, Տղերքն էլ զենքը համբուրելով դիրքեր կբարձրանան…

Իրենց կամքով կբարձրանան, իրենց կամքով հրամանատարի ուղղությամբ արձակված փամփուշտը հետ կշպրտնեն… Իրենց կամքով, ոչ թե տված երդման համար կամ պատճառով:

——-

-Կրակե՛ք, Տղե՛րք, կրակե՛ք…..…

-Կոմանդո՛ր վիրավոր ունենք…

-Ովա՞,- դողալով հարցրեց հրամանատարը:

-Ռաֆոնա, կամանդի՛ր, Ռաֆոն…

—–

-Կրակե՛ք, հեսա բերում են, բերում են փամփուշտները, դիմացե՛ք, գալիս են, հասնում են Տղերքը:

-Կամանդի՛ր, սաղ վիրավոր են, կամանդի՛ր, մնացել ենք մենակ…

Չհասցրեց ասի՝ ես ու դու, որովհետև հաջորդ փամփուշտն իրեն պիտի բաժին հասներ:

-Բա՛ց աչքերդ, Տղե՛ս, բա՛ց, բան չկա, մի հատ փամփուշտա, հեսա կհանեմ, հեսա մի քիչ արյունա, դիմացի՛…

-Կամանդի՛ր չթողես մեզ ստեղ, չթողես էդ շների մեջ…

-Այ Տղա՛, ի՞նչ ես խոսում, հեսա, սպասի՛, հասնում են մերոնք, հասնում են, դիմացի՛;

-Կամանդի՛ր դիրքը չտաս, Անիին կզանգես կասես, որ Ռաֆոն լավա, չասես, որ վիրավորվելա, չասես:

-Չեմ ասի՛, չեմ ասի, դու դիմացի՛…

-Կամանդի՛ր մորս կգրկես….…

-Զինվոր, սու՛ս մնա, լռի՛ Զինվոր՝ հրամանա:

Զինվորը ձեռքը գրպանը տարավ, արյունախառն սրբապատկերը դուրս հանեց ու դողացող ձեռքով մեկնեց հրամանատարին:

-Կամանդի՛ր, վերցրու՛, քեզ հիմա պետքա, կօգնի… Չթողես դրանք քեզ խփեն… Դիրքը չտաս կամանդի՛ր, մորս ճակատն էլ կհամբուրես իմ տեղը…

—-

Օգնական ուժերը տեղ հասան երեկոյան, Տղերքը դիրքն անառիկ պահեցին…

Ու պահեցին Միրոյի,Էրիկի, Գևի,Ռաֆոյի ու մնացածի կյանքի գնով…

—–

Սառը քամի էր փչում:

Մի տղամարդ գետնին նստած,լուռ հեկեկում էր՝ Զինվորի սառած մարմինը գրկած: Կոմանդորն էր… չէ լացել պետք չի, ուղղակի էս ստեղծված կերպարների միջոցով ՄԵՐ ՏՂԵՐՔԻՆ հիշելա պետք… առանց լացելու, հպարտությամբ….

 Հավերժ փառք…🙏🇦🇲

Նախորդ գրառումը

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. բախվել է 8 ավտոմեքենա. վիրավորների մեջ կա մանկահասակ երեխա. shamshyan.com

Հաջորդ գրառումը

Ու՞Մ է պատկանում Շուշին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026
Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026
Հաջորդ գրառումը

Ու՞Մ է պատկանում Շուշին

Լրահոս

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական