Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել Օրինջ շրջանում նավթի խոշոր արտահոսքի պատճառով, ՌԻԱ գործակալության համաձայն՝ ասվում է նահանգապետարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Ի պաշտպանություն հանրային առողջության և շրջակա միջավայրի, նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել՝ աջակցելու Հանթինգթոն լողափի մոտ նավթի արտահոսքի շտապ արձագանքին», – ասվում է հայտարարության մեջ:
Նահանգապետի հրամանի համաձայն՝ նահանգը ձկների ու վայրի բնության պահպանության և արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի մասնագետներ կուղարկի՝ ԱՄՆ առափնյա պահպանության և տեղական գերատեսչությունների հետ միասին նավթային բիծը մաքրելու համար:
Նավթի լայնածավալ արտահոսքի մասին հայտնի դարձավ շաբաթ օրը: Արտահոսքը, ենթադրաբար սկսվել է Հանթինգթոն լողափի ափամերձ խողովակաշարից: