Իտալական Ա սերիայի 7-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Էմպոլիի» դեմ։
Հանդիպման մեծ մասում հռոմեական ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն և հաղթեցին 2:0 հաշվով։
«Գայլերի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լորենցո Պելեգրինին և Հենրիխ Մխիթարյանը։
Հավելենք, որ հայազգի կիսապաշտպանը խփած գոլին ավելացրել է նաև գոլային փոխանցում։
Ա սերիայի ընթաղիկ մրցաշրջանում Մխիթարյանի անվան դիմաց գրանցվել է արդեն երկուական գոլ և գոլային փոխանցում։
Այս հաղթանակից հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը վաստակեց 15 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Էմպոլին» մնաց նախապես վաստակած 9 միավորով, ինչը համապատասխանում է 10-րդ հորիզոնականին։