Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Ֆիլիպինների նախագահը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չի ծրագրում առաջադրվել փոխնախագահի պաշտոնում և մտադիր է հեռանալ քաղաքականությունից, հայտնում է CNN Philippines հեռուստաալիքը:

Ավելի վաղ Դուտերտեն համաձայնել էր դառնալ երկրի փոխնախագահի թեկնածու, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: Սահմանադրության համաձայն՝ նա չի կարող երկրորդ անգամ անընդմեջ առաջադրվել նախագահի պաշտոնում:

«Հնազանդվելով ժողովրդի կամքին … այսօր ես հայտարարում եմ քաղաքականությունից հեռանալու մասին», – ասել է երկրի նախագահը: