Աֆղան կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Քաբուլում՝ աշխատանքի և կրթություն ստանալու իրավունքի պահանջով, հաղորդում է «ՌԻԱ» գործակալության թղթակիցը:
Ըստ մասնակիցների՝ բողոքի ցույցի նպատակն էր միջազգային հանրությանը կոչ անել ճնշում գործադրել թալիբների վրա:
Ավելի վաղ Թալիբանի կառավարությունն արգելել էր ցույցերն ամբողջ Աֆղանստանում, եթե դրանք նախապես չեն ստացել իշխանությունների թույլտվությունը: