Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Տիգրան Ավինյանը գնացել է Սյունիք

Այս շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արման Բոշյանի հետ այցելեցինք Սյունիք, հանդիպեցինք Մեղրիի, Տեղի, Տաթևի և Կապանի մեր թիմերին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 «Մեր զորակցությունն ու աջակցությունը հայտնեցինք ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի կուսակցության բոլոր թեկնածուներին»,-գրել է նա։