Սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել․ ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ Համբարձում Ստեփանյանը Isuzu մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Գոգոլի փողոցի թիվ 5 հասցեում բախվել է գազատար խողովակներին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղակությունների տուժածներ չկան, սակայն, բախման հետևանքով գազատար խողովակների որոշ հատվածներ վնասվել են, պոկվել է գազատար խողովակի երկաթե հենասյունը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ: