Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Փնտրել է պետք այն մարդուն, ով հայությանը միավորելու, ոգևորելու, ոգեշնչելու և հավաքելու շանս ունի»․ Արտակ Զաքարյան

21/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ամայություն

Քաղաքական, մշակութային, գիտական, հոգևոր, ռազմական, տնտեսական, սպորտային ամայություն։

10 միլիոնանոց հայությունն այսօր չունի գոնե մեկ մարդ, կրկնում եմ՝ գոնե մեկ մարդ, որի խոսքը, պատգամը, հորդորը, խրատը, խորհուրդը, կամ կարծիքը լսի և հարգի նույն հայությունը։

Պատմության օրհասական պահերին կամ ճագատագրական ժամանակահատվածներում մեզ միշտ փրկել է միասնությունը, մեր հավաքական ուժը։ Դրան հասնելու համար հայ ժողովուրդը միշտ ունեցել է իր կողմից հարգված, սիրված մարդկանց, ովքեր մերան են հանդիսացել, հավատ են ներշնչել ու հավաքվել, բռունցքվել են։

Քանի օր է խորհում եմ, ո՞վ կարող է լինել այն մարդը (մարդիկ), ով իր հեղինակությամբ ու հարգանքով կարող է կրկին միավորել հայոց ներուժը։

Թող տպավորություն չստեղծվի, որ ամեն ինչում մեղադրում եմ ՀՀ իշխանություն հորջորջվող կապիտուլյանտ հայրենադավներին (առանց այդ էլ նրանք թաղված են մահացու մեղքերի մեջ), բայց վերջին տարիներին անարգվեցին նաև բոլոր տիպի հեղինակությունները։

Թացը չորի հետ, սևը սպիտակի հետ, հինը նորի հետ խառնել ու մոխրացրել են հավատն ու տարրական հարգանքը։ Երեկվա փսլնքոտ լակոտը, կարող է ոչ միայն քննադատել, այլև հրապարակային պախարակել պատվարժան մարդկանց և մնալ անպատիժ։

Ոչ մեկի գործը, նվիրումը, մատուցած ծառայությունը այլևս չի գնահատվում։

Ոչ լավը, և ոչ էլ վատը։

Ակնհայտ դավաճանները, փողի մեռածները, երկիրը կործանածներն այսօր Եռաբլուրում այնպես են ծաղիկներ խոնարհում, կարծես թե կառավարում են հսկայական մի պետություն, որի սահմաններն առնվազն կրկնապատկել են, ու որի քաղաքացիները գլուխները բարձր քայլում են աշխարհում։ Իսկ պետություն կառուցած, Հայրենիք ազատագրած, սահմաններ ընդլայնած, անվտանգություն ապահոված, պետականություն ստեղծած, տնտեսություն, մշակույթ, գիտություն, տեխնոլոգիաներ զարգացրած մարդկանցից շատերը նույնիսկ իմաստ չեն տեսնում հրապարակային խոսք ասել, որպեսզի ինչ-որ մի փսլնքոտ ջահել լակոտի, կամ գեղի պորտաբույծ բիձու, կամ որևէ անգյալ բոսյակի կողմից սոցցանցի ու այլ հարթակներում հանիրավի անպատվության չարժանանան։

Որովհետև պատերազմի ամբողջ բեռն ու դառնությունը կյանքի գնով համազգային հաթանակի վերածածներն ու ուժով պատերազմ տարված և ռազմադաշտից ճողոպրելիս պատահաբար զոհվածները հավասարապես հռչակվեցին Հերոսներ։

Այսպես շարունակել չի լինի, այսպես սրանք ոչ միայն կթրքացնեն, կզրկեն մեզ հայրենիքից ու պետությունից, այլ նաև կստրկացնեն բոլոր բարքերը՝ անխնա օգտագործելով չհարգված ու հարգել չիմացող անգիտակից զանգվածների ցինիզմն ու պատասխանատվությունը։

Այնինչ իմ ճանաչած նորմալ մարդիկ (իսկ նրանք քիչ չեն), մտածում են օր առաջ այս մղձավանջային երկրից գնալու մասին։

Փնտրել է պետք այն մարդուն, ով հայությանը միավորելու, ոգևորելու, ոգեշնչելու և հավաքելու շանս ունի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին

Հաջորդ գրառումը

Իմիտացիա կամ ինքնախաբեությամբ մոլորված

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025
Նորություններ

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025
Նորություններ

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
Հաջորդ գրառումը

Իմիտացիա կամ ինքնախաբեությամբ մոլորված

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քննարկվում է արդյոք կառավարությունում Մայր Աթոռից անշարժ գույքեր վերցնելու հարցը. Կադաստրի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Կառավարության օրակարգում է Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման ընթացակարգում թույլ տրված խախտումներով բոլոր գույքերի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնելը, և դուք այսօր էլ տեսնում...

ԿարդալDetails

Ի՞նչ միջոցներով է Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնատուն ձեռք բերել. ասաց՝ դասախոս է աշխատել

28/10/2025

Ի վերջո ո՞ւմ սեփականությունն է Հովհաննավանքը. Կադաստրի կոմիտեի ղեկավարի պարզաբանումը

28/10/2025

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025

Հովհաննավանքում մատուցված պատարագին ես ինքս էլ եմ մասնակցել և բացառապես դրական եմ դրան վերաբերվում. Կադաստրի կոմիտեի նախագահ

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական