Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ պաշտպանական եռակողմ գործընկերությունը կոչված է ապահովելու, որ դրա անդամները արձագանքի գերժամանակակից միջոցներ ունենան արագ զարգացող սպառնալիքներին, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Այս նախաձեռնությունը ․․․ կհամախմբի մեր նավաստիներին, գիտնականներին, արդյունաբերությանը` պահպանելու և ընդլայնելու մեր գերազանցությունը», – ասել է Բայդենը նախաձեռնության շնորհանդեսին:
Բայդենի խոսքով, մասնակիցները մտադիր են համագործակցել կիբեռանվտանգություն, արհեստական բանականություն, քվանտային տեխնոլոգիաների և ստորջրյա տարածության զարգացման ոլորտներում:
Գործընկերության առաջին նախագիծը լինելու է Ավստրալիայի ռազմածովային ուժերի զինումը սովորական սպառազինությամբ միջուկային սուզանավերով, հայտնում է ՌԻԱ գործակալությունը: