ԿԺԴՀ-ն երկաթուղային հրթիռային համակարգ է փորձարկել, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Փորձարկումը նպատակ ուներ հաստատել երկաթուղային շարժական հրթիռային համակարգի գործնական կիրառելիությունը, որն առաջին անգամ գործարկվել է շահագործման համար», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փորձարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ի առավոտյան, արկերը թռչել են 800 կիլոմետր՝ մինչև ծովում թիրախին հասնելը:
Չորեքշաբթի օրը ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ էր արձակել դեպի Ճապոնական ծով: Արկերը թռչել են առնվազն 60 կիլոմետր բարձրության վրա: