Անվտանգության հարցերով Քառակողմ երկխոսության գագաթաժողովը (Ավստրալիա, Հնդկաստան, ԱՄՆ և Ճապոնիա) կանցկացվի սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ըստ ԱՄՆ վարչակազմում աղբյուրի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Ավստրալիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի առաջնորդներին: Սա կլինի քառյակի առաջին դեմ առ դեմ հանդիպումը, նշում է գործակալությունը: Առաջնորդները կկենտրոնանան «կապերի խորացման» և «կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, նոր տեխնոլոգիաների և կիբեռտարածության ոլորտում համագործակցության զարգացման վրա»:




