Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Թալիբան»-ը ԱՄՆ-ին խնդրել է փոխանցել Աֆղանստանի սառեցված ակտիվները․ ԶԼՄ-ներ

Թալիբները ԱՄՆ-ից խնդրում են իրենց տրամադրել Աֆղանստանի՝ մոտ 10 միլիարդ դոլար սառեցված միջոցներ, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով շարժման անդամ Խալիլ ալ-Ռահման Հաքանիին։

Նշվում է, որ թալիբները նաև կոչ են անում երկրին փոխանցել միլիարդավոր դոլարներ, որոնք նախկինում հատկացվել էին Աֆղանստանին օգնության և երկրի վերականգնման համար:

Հաքանին նաև ԱՄՆ-ին և ՄԱԿ-ին կոչ է արել հանել Թալիբանի առաջնորդների անունները պատժամիջոցների ցանկերից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն օգոստոսին ամերիկյան բանկերում սառեցրել է Աֆղանստանի կառավարությանը պատկանող պահուստները։