Թեհրանի դեմ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները ԱՄՆ-ի տապալված քաղաքականության շարունակությունն են: Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:
«Ցավոք, Միացյալ Նահանգների գործող իշխանությունները շարունակում են գնալ ամերիկյան նախորդ վարչակազմի անցած անհաջող ճանապարհով», – նախարարի խոսքը մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Վաշինգտոնը պետք է հասկանա, որ այլ ճանապարհ չկա, քան հրաժարվել պատժամիջոցներին հակված լինելուց և Թեհրանի հետ հարաբերություններում օգտագործել հարգանքի սկզբունքը», – հավելել է նա:
Ուրբաթ օրը ԱՄՆ գանձապետարանը հայտարարել էր պատժամիջոցների ենթակա անձանց ցանկում Իրանի չորս քաղաքացիների ընդգրկման մասին: Ըստ Վաշինգտոնի, այդ անձինք կապված են Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության հետ, որը ենթակա է ԱՄՆ պատժամիջոցներին: